fbpx

Շուշիի ազատագրման օրն է

1992թ-ի մայիսի 8-9 ազատագրվեց Արցախի Շուշի քաղաքը, որը բեկումնալից եղավ ամբողջ Արցախյան պատերազմում: Հիրավի հայոց պատմության ամենափառապանծ հաղթանակներից մեկը: Սա հենց այն դեպքն է, երբ հպարտանում ես, որ հայ ես:

Գործողությունը ամբողջությամբ ղեկավարում էր Ինքնապաշտպանական ուժերի հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս), շտաբի պետն էր Ֆելիքս Գզողյանը: Կոմանդոսը դեռեւս մայիսի 4-ին էր ստորագրել հարձակման հրամանը, որը սակայն, նախապատրաստական որոշ հարցերի պատճառով հետաձգվեց: Շուշիի ազատագրման` «Հարսանիք լեռներում» ծածկանունը կրող մարտական գործողությունը սկսվեց մայիսի 8-ին, ժամը 2.30-ին եւ ավարտվեց մայիսի 9-ի լուսաբացին:

Մերոնք հաղթանակած մտան Շուշի եւ Ղազանչեցոց եկեղեցու ավերված գմբեթին ծածանվեց հայոց եռագույնը:
Մարտական գործողության ժամանակ հայկական կողմն ունեցավ 57 զոհ, հակառակորդը` 250-300: Շուշիի ազատագրումից հետո հայկական զինուժը ազատագրեց նաեւ մերձակա բնակավայրերը, Բերդաձորի ենթաշրջանի գյուղերը, Բերձորը (Լաչին), եւ մայիսի 18-ին բացելով «Մարդասիրական միջանցքը»` հասավ ՀՀ սահման: Պատերազմը մտավ նոր փուլ:

Շնորհավոր հայեր մեր փառապանծ հաղթանակի օրը և հենց այս հաղթանակը մեզ պետք է օրինակ ծառայի և հիշեցնի որ մենք՝ հայերս նույնպես կարող ենք միասնական, մի բռունցքի պես լինենք: Մեր ուժը, մեր միասնության մեջ է: Շնորհավո՛ր


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Շուշիի ազատագրման օրն է
Հսկայական մարիոնետներով ցնցող, ապշեցնող շոու