fbpx

«Աշխարհի փրկիչը». աշխարհի ամենաթանկաժեք և խորհրդավոր կտավի գաղտնիքը

Լեոնարդո դա Վինչին համարվում է մարդկության պատմության ամենավառ ու ամենախորհրդավոր մարդկանցից մեկը: Նրա «Աշխարհի փրկիչը» կտավն առանձնակի ուշադրության ու քննարկումների է արժանանում: Այն համարվում է աշխարհի ամենաթանկ կտավներից մեկը, որը կապված է բազմաթիվ սկանդալների, հանելուկների և գաղտնիքների հետ:

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Ի՞նչ է թաքցնում այս կտավը, և ո՞րն է դրա խորհրդավորության պատճառը, կպարզենք ստորև:

Սյուժե

Կտավին պատկերված է Քրիստոսի կերպարը, որը կարծես ուղիղ մեզ է նայում: Նա աջ ձեռքը բարձացրել է ու օրհնում է, իսկ ձախ ձեռքում պահում է թափանցիկ ինչ-որ գունդ:

Հանելուկ 1. Ո՞վ է իրականում կտավի հեղինակը

Մի շարք արվեստաբաններ կարծում են, որ այս կտավը պատկանում է Լեոնարդեսկաններին (լոմբարդյան վերածննդի նկարիչներ են, որոնց վրա մեծապես ազդել է Լեոնարդո դա Վինչիի արվեստն ու «ձեռագիր»): Այն կարող էին նաև ստեղծած լինել նրա ուսանողները: Օքսֆորդի ակադեմիկոս Մեթյու Լանդրուսը նույնիսկ հայտարարել է, որ այս կտավը վստահ պատկանում է Բերնանդինո Լուինին, որը կրկնօրիկանում էր դա Վինչիին:
Հայտնի է, որ Լեոնարդո դա Վինչիի կտավներում նկատվում է թեթև մթնշաղ, որը տեխնիկական լեզվով կոչվում է «սֆումատո»: Այս գեղարվեստական ​​հնարքը ստեղծել է Լեոնարդոն, հնարք, որի շնորհիվ կտավների հերոսները սովորական անշունչ կերպարներից վերածվում են միս ու արյուն ունեցող իրական մարդկանց: Լեոնարդոն խավարի մեջ էր պատկերում ձեռքերը, դեմքը, կզակը, ճակատն ու մատները, որոնք կարծես թե լույսից ստվերի սահուն անցումներ էին ներկայացնում և ձեռք էին բերում միգամածության էֆեկտ: Հենց այս տեխնիկան էլ նա կիրառել է նաև «Մոնա Լիզայի» վրա: Իսկ Փրկչի այս կտավում սֆումատոն օգտագործվում է ավելի մեծ քանակությամբ, որը Հիսուսի դեմքին տալիս էր կիսաթափանցիկ տեսք և միգամածություն:

Կարդացեք նաև՝ Երբ ժամանակը հրամայում է ծերությանը ոչնչացնել գեղեցկությունը

Եթե ավելի ուշադիր նայենք Մոնա Լիզայի և Փրկչի դիմանկարներին, ապա կնակատենք, որ նրանք բավականաին նման են իրար: Աչքերը, քիթը, մազերն ու վերին շրթունքը կարծես մի մարդու մարմնի մասերը լինեն: Հետաքարարական է, որ Մոնա Լիզայի դիմագծերը տղամարդու դիմագծեր են հիշեցնում, մինչդեռ Փրկչինը՝ բոլորովին հակառակը. Փրկչի դիմագծերը բավականին փափուկ են ու կանացի:

Հանելուկ 2. Քրիտոսի ձեռքում պահված գունդը

Նկարում ամենավառ ու խորհրդավոր մանրուքը ապակե գունդն է, որը խորհրդանշում է աշխարհը: Այլ նկարիչների կտավներում ներկայացված «Աշխարհի Փրկիչ»-ների ձեռքերում պահված գունդը հիշեցնում է երկնային կյանքը և խորհրդանշում է Աստծո ուժը: Մինչ 1492 թվականը, երբ Կոլումբոսը հայտնաբերեց Ամերիկան, մարդիկ հավատում էին, որ երկիրը հարթ է: Բայց զարմանալին այն է, որ դա Վինչին կարծես կանխատեսել է, որ երկիրը կլոր է և այն պատկերել է այս կտավում: Վերջիվերջո, եթե ուսումնասիրենք նաև այլ նկարիչների փրկիչներին, ապա կտեսնենք, որ նրանք էլ կրկնօրինակել են այս գաղափարը իրենց կտավներում:

Կարդացեք նաև՝ Լեոնարդո Դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիքը» նկարի հետաքրքիր նախապատմությունը

Քրիստոսի սավանը

Որոշ արվեստաբաններ կարծում են, որ Լեոնարդո դա Վինչին այս կտավը ստեղծել է խաչելությունից հետո Հիսուսի մարմինը սավանում փաթաթելու հետևանքով արտատպված դեմքի պատկերի մոտիվներով:

Հանելուկ 3. Կտավի գտնվելու վայրը

«Աշխարհի Փրկիչը» սկզբում գտնվել է Կարլ Առաջինի և Կարլ Երկրորդի հավաքածուներում, այնուհետև այն մոտ 100 տարի անհետացել է և կրկին հայտնվել է 1908 թվականին 20-րդ դարի արվեստի քննադատներց մեկի՝ Ֆերնսեի Կուկի անձնական հավաքածուներում:

2019 թվականի հունիսին հայտնի դարձավ, որ նկարը պահվում է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմադ բին Սալման ալ Սաուդի զբոսանավում: Նկարը կմնա զբոսանավի վրա, քանի դեռ Սաուդյան Արաբիայի իշխանությունները չեն ստեղծել մշակութային կենտրոն Ալ-Մադինա նահանգի Էլ Օլա շրջանում, որտեղ նախատեսվում է, որ այն կցուցադրվի: 2019 թվականի հոկտեմբերի զեկույցում նշվում է, որ նկարը կարող է գտնվել նաև Շվեյցարիայում:

Հանելուկ 4. Կտավի իրական արժեքը

1958 թվակնին Լոնդոնում այս կտավը վաճառվել է 60 դոլարով, որը գնել է մի ամերիկացի: 2005 թվականին վաճառվել է արդեն 1000 դոլարով Նոր Օրլեանի աճուրդում: Արվեստի գործակալներ Ռոբերտ Սայմոնը և Ալեքս Փերիշը մեծ նշանակություն են տվել կտավին և ավելի շահավետ են համարել գնել՝ հետագայում էլ ավելի շահավետ գործարք իրականացնելու նպատակով: Իսկ այդ գործարքը բավականաչափ սպասեց իր աստղային ժամին: 2013 թվականին «Աշխարհի փրկիչը» վաճառվեց 80 միլիոն դոլարով: Այն գնեց շվեյցարացի գործակալ Իվ Բուվիեն: 4 տարի անց կտավը գտնեց ռուս միլիոնատեր Դմիտրի Ռիբալյովլեվը՝ 127,5 միլիոն դոլարով: Նա էլ իր հերթին հետագայում մեղադրեց օգնականին գումարի չափի գերազանցման և յուրացման մեջ և վաճառեց կտավը անհավանակ 450 միլիոն դոլարավ, որից հետո «Աշխարհի փրկիչը» համարվեց ոչ միայն ամենախորհրդավորն, այլ նաև ամենաթանկ վաճառվածը: Այն ձեռք է բերվել վերոհիշյալ Սաուդյան Արաբիայի փաստացի տիրակալ, թագաժառանգ և արքայազն Մուհամմադ բեն Սալմանի անունից:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 3 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
«Աշխարհի փրկիչը». աշխարհի ամենաթանկաժեք և խորհրդավոր կտավի գաղտնիքը
Արդարացի՞ մարդ եք – հոգեբանական թեստ