fbpx

Երբ ժամանակը հրամայում է ծերությանը ոչնչացնել գեղեցկությունը

Լոնդոնի Ազգային պատկերասրահում կա մի նկար, որի կողքով անհնար է անտարբեր անցնել...

Լոնդոնի Ազգային պատկերասրահում կա մի նկար, որի կողքով անհնար է անտարբեր անցնել։ Սա XVIII դարի իտալացի նկարիչ Պոմպեո Բատոնիի «Ժամանակը հրամայում է ծերությանը ոչնչացնել գեղեցկությունը» կտավն է։ Նկարի սյուժեն լիովին բացահայտում է նրա անվանումը։ Նկարում պատկերված են երեք կերպարներ՝ ժամանակ, ծերություն և գեղեցկություն:

Մեջքին թևերով, ճերմակ մազերով ծերունին՝ ժամանակն է:

Ձեռքին նա ունի ավազե ժամացույց՝ որպես իր մարմնավորածի անցողիկության խորհրդանիշ։

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Ավազահատիկները անխնա հոսում են մի մասից մյուսը։ Նրանց ոչինչ չի կարող կանգնեցնել։ Քանի որ ոչինչ չի կարող կանգնեցնել ժամանակի անցողիկությունը։

Ժամանակի վրա ոչինչ իշխանություն չունի։ Նույնիսկ գեղեցկությունն ու երիտասարդությունը: Նկարում գեղեցկությունը խորհրդանշում է երիտասարդ աղջիկը։

Նա դեռ գեղեցիկ է։ Բայց դաժան ժամանակի մատն արդեն ուղղված է նրան։

Իսկ նրա կողքին ծերությունն է՝ տգեղ պառավի կերպարանքով։ Իսկ Ծերության ձեռքերն արդեն մեկնված են Գեղեցկության երիտասարդ ու ծաղկած դեմքին։

Եվ որքան էլ Գեղեցկությունը փորձի երեսը թեքել, որքան էլ հետաձգի Ծերության հետ շփման պահը, դա անխուսափելի է։ Որովհետև ժամանակն է այդպես ասում։

Իհարկե, դա անմիջապես տեղի չի ունենա: Երիտասարդ օրիորդի հետևի ծառը դեռ կանաչ է, դեռ ամուր։

Տես նաև՝ Մի կտավի պատմություն: Ֆրիդա Կալո «Երկու Ֆրիդաները»

Բայց ժամանակի ընթացքում նրանից կմնա միայն մի չոր ճյուղ, որի տեղը դագաղի վրա է, որը կարելի է տեսնել պառավի թիկունքում։

Նկար, որն ապշեցուցիչ է իր ուժով և իմաստի խորությամբ: Կարո՞ղ է այն որևէ մեկին անտարբեր թողնել: Ի վերջո, խոսքը յուրաքանչյուրիս մասին է։ Եվ մեր որոշելիքն է, թե ինչ անել մի իրավիճակում, երբ ծերությունը ժամանակի թելադրանքով կկործանի մեր գեղեցկությունը: Իսկ դա հաստատ կլինի…


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 1.5 из 5 )
MediaMag
Երբ ժամանակը հրամայում է ծերությանը ոչնչացնել գեղեցկությունը
Ի՞նչ կարող են պատմել Ձեր աչքերը Ձեր մասին