fbpx

8 մեջբերում Կ.Կաստանեդայի «Անսահմանության ակտիվ կողմը» գրքից

Հրաշալի և խորիմաստ մտքեր Կարլոս Կաստանեդայի գրքից.

Ամեն ոք գնում է իր ճանապարհով։ Բայց բոլոր ճանապարհները, միևնույնն է, գնում են դեպի անհայտություն։ Նշանակում է, ամբողջ իմաստը հենց ճանապարհի մեջ է, թե ինչպես գնալ նրանով… Եթե գնում ես հաճույքով՝ նշանակում է դա քո ճանապարհն է։ Եթե քեզ լավ չես զգում՝ ամեն պահի կարող ես դուրս գալ այդ ճանապարհից, որքան էլ որ առաջ գնացած լինես։ Եվ դա ճիշտ կլինի։

– Չափից շատ մի բացատրիր, կախարդներն ասում են, որ յուրաքանչյուր բացատրության մեջ թաքնված է ներողություն խնդրելը։ Այնպես որ, երբ բացատրում ես, թե ինչու չես կարող անել այս կամ այն, իրականում ներողություն ես խնդրում քո թերությունների համար, հուսալով, որ քեզ լսողները բարի կգտնվեն և կներեն քեզ։

– Բանը քեզ շրջապատող մարդկանց մեջ չէ, – ասաց նա, – նրանք ոչինչ չեն կարող անել իրենց հետ։ Դա քո վրիպումն է, քանի որ դու կարող ես օգնել ինքդ քեզ, բայց փոխարենը, լինելով վերին աստիճանի ինքնավստահ, հակված ես մեղադրել նրանց։ Մեղադրել կարող է յուրաքանչյուր հիմար։ Մեղադրելով նրան, դու կարող ես վերցնել նրանցից միայն վատը։ Մենք, մարդիկ, բոլորս էլ գերիներ ենք, և հենց այդ անազատությունը ստիպում է մեզ այդքան խղճուկ գործել։ Քո խնդիրը նրանում է, որ ընկալես մարդկանց այնպիսին, ինչպիսին որ նրանք կան։ Հանգիստ թող մարդկանց։

Կարգապահություն ասելով՝ ես նկատի չունեմ օրվա խիստ ռեժիմ։ Ես նկատի չունեմ, որ ամեն օր պետք է պարտադիր արթնանալ վեց անց երեսուն և մինչև կապտելը ցայվել սառցե ջրով։ Կախարդները կարգապահություն ասելով՝ հասկանում են, մեր հաշվարկներից դուրս գտնվող ոչ նպաստավոր հանգամանքներին հանգիստ դիմակայելու ունակությունը։ Նրանց համար կարգապահությունը՝ արվեստ է, անսահմանությանը անշեղ դիմակայելու արվեստ, ոչ այն պատճառով, որ դու ուժեղ ես և անկոտրուն, այլ որովհետև լի ես ակնածանքով։

– Դրան դժվար է հավատալ, սակայն դա կարելի է ստուգել, – ասաց նա։ – Տիեզերքն անսահման է և այնտեղ խաղերի հնարավորությունները, ընդհանուր առմամբ իրոք ոչնչի հետ հնարավոր չէ համեմատել։ Այնպես որ մի խաբնվիր «Հավատում եմ այն ամենին, ինչ տեսնում եմ» աքսիոմին, որովհետև դա ամենահիմար դիրքն է, որ կարելի է բռնել։

– Կախարդները երբեք դատարկ տեղը չեն խոսում, – ասաց նա։ – Երբ խոսում եմ քեզ հետ կամ մեկ ուրիշի՝ բառերը ընտրում եմ բացառապես մանրակրկիտ։ Իմ ու քո տարբերությունը կայանում է նրանում, որ ես ժամանակ չունեմ և պետք է գործեմ համապատասխանաբար։ Դու, ընդհակառակը, վստահ ես որ տիրապետում ես աշխարհի ամբողջ ժամանակին և նույնպես գործում ես համապատասխանաբար։ Մեր վարքի վերջնական արդյունքը այն է, որ ես ծանր ու թեթև եմ անում այն ամենը՝ ինչ պետք է ասեմ, իսկ դու՝ ոչ։

Լինել կախարդ, – շարունակեց դոն Խուանը, – չի նշանակում զբաղվել կախարդանքով, ազդել մարդկանց վրա կամ անեծք ուղղել նրանց։ Դա նշանակում է հասնել գիտակցության այնպիսի մակարդակի, ինչը հասանելի կդարձնի անհասանելին։ «Կախարդանք» հասկացողությունը ոչ լիարժեք է ներկայացնում այն, ինչով զբաղվում են կախարդները։ Դա նաև վերաբերվում է «շամանիզմ» հասկացողությանը։ Կախարդների գործողությունները բացառապես կապված են աբստրակտ, անանձնային աշխարհի հետ։ Կախարդները պայքարում են նպատակին հասնելու համար, նպատակներ, որոնք ոչ մի առնչություն չունեն սովորական մարդկային ցանկությունների հետ։ Կախարդը ձգտում է հասնել անսահմանության՝ նույն ժամանակ մնալով լիարժեք գիտակից։

Ազատությունը՝ լիակատար խաղաղության մեջ է։

Թարգմանությունը՝ Mediamag.am


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
8 մեջբերում Կ.Կաստանեդայի «Անսահմանության ակտիվ կողմը» գրքից
10 հնարավոր իրադարձություն, որոնց պատճառով ապագայում կարող է վերանալ մարդկությունը