✦ ՆՈՐ 3D ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
Ի՞նչ տեսք ունի քո 3D Աստղային Կրիստալը
Ընտրիր ծննդյանդ օրն ու ամիսը՝ տեսնելու քո անհատական 3D կոդը

Զիգմունդ Ֆրեյդի այս երեք իմաստուն մեջբերումները բացատրում են կյանքի իմաստը՝ կարճ և պարզ

Սիրո՞ւմ եք կարդալ Mediamag-ը
Ավելացրեք մեզ Google-ի ձեր նախընտրելի աղբյուրների թվում։
Ավելացնել Mediamag-ը

Զիգմունդ Ֆրեյդը մարդկությանը թողել է ոչ միայն գիտակցականի և անգիտակցականի մասին տեսությունների լայն ժառանգություն, այլև կյանքի իմաստի մասին շատ իմաստուն մեջբերումներ: Նրա մտորումները շոշափում են մարդկային գոյության, տառապանքի ու մահկանացու լինելու բարդ հարցեր՝ ստիպելով մեզ մտածել կյանքի արժեքի մասին։

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Դիտարկենք Ֆրեյդի երեք մեջբերումները, որոնք մտածելու տեղիք են տալիս այն մասին, թե ինչպես ենք մենք ապրում և ինչ ենք փնտրում.

«Կյանքում ոչինչ այնքան թանկ չի արժենում, որքան հիվանդությունն ու հիմարությունը»:

Այս արտահայտությունը մեզ հիշեցնում է, որ ոչ միայն մեր ֆիզիկական առողջությունը, այլև մեր սխալներն ու սխալ մտածված որոշումները կարող են թանկ արժենալ: Ֆրեյդը հիմարությունը տեսնում էր որպես մարդկային թուլությունների դրսևորում, որոնք հաճախ դառնում են անախորժությունների և տառապանքների պատճառ։

Այս միտքը ծառայում է որպես ինքնաճանաչման և սեփական որոշումների համար պատասխանատվության կոչ, քանի որ, ըստ էության, կյանքը ընտրությունների մի շարք է, որի համար վաղ թե ուշ ստիպված ես վճարել:

«Այն պահին, երբ մարդը սկսում է մտածել կյանքի իմաստի և արժեքի մասին, կարելի է սկսել նրան հիվանդ համարել»:

Առաջին հայացքից այս մեջբերումը կարող է սադրիչ թվալ, բայց այն խորը հոգեբանական իմաստ է պարունակում։ Ֆրեյդի համար կյանքի իմաստի մասին մտածելը նշանակում է առերեսվել էկզիստենցիալ անհանգստության հետ՝ մի վիճակ, երբ մարդը գիտակցում է, որ կյանքը վերջավոր է, և դրա նպատակի մասին հարցերի պատասխաններն ակնհայտ չեն։ Այս անհանգստությունը կարող է հանգեցնել դեպրեսիայի կամ անհանգստության, և հենց այս իմաստով է Ֆրեյդը խոսում «հիվանդության» մասին։

«Ցանկացած կյանքի նպատակը մահն է»:

Ֆրեյդի համար մահը անխուսափելի կետ է, դեպի ուր շարժվում է յուրաքանչյուր մարդ, և այս փաստի գիտակցումը կարող է խորապես ազդել կյանքի ընկալման վրա: Այս մռայլ մտքի մեջ Ֆրեյդը տեսնում է ոչ միայն վերջ, այլ նաև ինքնաճանաչման հզոր աղբյուր։

Կարդացեք նաև՝ Ինչպե՞ս պարզել մարդու իրական էությունը. Զիգմունդ Ֆրեյդի էքսպրես մեթոդը

Այս միտքը մեզ տանում է դեպի կյանքը «հետոին» չթողնելուն, այլ ամեն օր գնահատելու անհրաժեշտությանը: Այս առումով մահն օգնում է մեզ կենտրոնանալ այն բանի վրա, թե ինչ ենք ուզում թողնել, ինչպես ենք ուզում ապրել մեր ճանապարհը և ինչ հետքեր ենք ուզում թողնել այլ մարդկանց հիշողության մեջ:

Այս երեք մեջբերումները մեզ ասում են, որ կարևոր է ուշադիր լինել ինքներս մեր նկատմամբ, չմոլորվել իմաստի որոնման մեջ, որը կարող է պատրանքային լինել, և հիշել ժամանակի վերջավորության մասին։

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
Զիգմունդ Ֆրեյդի այս երեք իմաստուն մեջբերումները բացատրում են կյանքի իմաստը՝ կարճ և պարզ
📉🧠 ԹԵՍՏ. Մարդկանց 95%-ը կտապալի այս վիկտորինան. ունե՞ք բավարար ինտելեկտուալ համարձակություն՝ ապացուցելու հակառակը 💪
🏠 Գլխավոր ✨ Գեղեցիկ 💥 Թեստեր 🎉 Ժամանց