Սթրե՞ս եք ապրում: 20 խորհուրդ իմաստուն մարդկանցից, որոնք կօգնեն ազատվել անհանգստությունից

Սիրո՞ւմ եք կարդալ Mediamag-ը
Ավելացրեք մեզ Google-ի ձեր նախընտրելի աղբյուրների թվում։
Ավելացնել Mediamag-ը

«Նայելով ետ՝ ապրածիս, հիշում եմ մի ծեր մարդու պատմություն, ով իր մահվան մահճին պատմում էր, որ իր կյանքը լի էր դժվարություններով, որոնց մեծ մասը երբեք չի պատահել», – Ուինսթոն Չերչիլ:

Սթրեսը մեր քաոսային ժամանակակից կյանքի անխուսափելի ուղեկիցն է: Այնուամենայնիվ, սա չի նշանակում, որ մենք չենք կարող թուլացնել անհանգստութունը կամ նույնիսկ լիովին ազատվել բացասականից: Եվ թող այս հարցում ձեզ օգնեն հայտնի մարդկանց իմաստուն խոսքերը: Նրանք ոգեշնչում են ավելի ուշադիր նայել ինքներդ ձեզ և վերականգնել հավատը, որ կյանքը հրաշք է …

1. «Սթրեսի պատճառն այն է, որ դուք «այստեղ եք» և ցանկանում եք «այնտեղ լինել». դուք ներկայի մեջ եք և ցանկանում եք լինել ապագայում» (Էխարտ Թոլ):

2. «Ծայրահեղ սթրեսի կամ դժբախտության ժամանակ, գլխով խրվեք աշխատանքի մեջ: Ուղղեք ձեր զայրույթը լավ ուղղությամբ» (Լի Այկոկա):

3. «Լարվածությունն այն է, ինչ կարծում եք, որ պետք է լինեք: Հանգստությունն այն է, թե ով եք դուք» (չինական ասացվածք):

4. «Սթրեսի դեմ ամենաուժեղ զենքը մեր ունակությունն է՝ մի միտքը գերադասել մյուսից» (Ուիլյամ Ջեյմս):

5. «Հիշեք, որ սթրեսը կախված չէ ձեր պետի, երեխաների, ամուսնու վարքից, խցանումներից, առողջական խնդիրներից կամ այլ հանգամանքներից: Դա գալիս է ձեր մտքերից, թե ինչ է կատարվում ձեր կյանքում » (Էնդրյու Բերնշտեյն):

6. «Մի փչացրեք այն, ինչ ունեք՝ ցանկանալով այն, ինչ չունեք. հիշեք, որ այն, ինչ հիմա ունեք, ժամանակին այն էր, ինչի համար միայն կարող էիք երազել» (Էպիկուրոս):

7. «Երբ մենք ցանկանում ենք կյանքն առանց դժվարությունների, այն հիշեցնում է մեզ, որ կաղնիները ուժեղանում են քամիների շնորհիվ, և ալմաստները ձևավորվում են հսկայական ճնշման տակ» (Պիտեր Մարշալ):

8. «Եթե ինչ-որ բան դուր չի գալիս, փոխեք այն: Եթե ​​չեք կարող այն փոխել, փոխեք ձեր վերաբերմունքը: Միայն մի բողոքեք» (Մայա Անջելոու):

9. «Միշտ չէ, որ կարող եք վերահսկել այն, ինչ դրսում է, բայց միշտ կարող եք վերահսկել ձեր ներսում եղածը» (Ուեյն Դայեր):

10. «Եթե խաղաղություն չես գտնում քո մեջ, ուրեմն անօգուտ է փնտրել այն ուրիշ տեղ» (Ֆրանսուա դե Լարոշֆուկո):

11. «Մի բանի վրա աշխատել, որը մեզ չի հետաքրքրում՝ կոչվում է սթրես: Աշխատել այն բանի վրա, ինչ սիրում ենք, կոչվում է կիրք» (Սիմոն Սինեկ):

12. «Ինձանից է կախված, թե ինչպես կպատասխանեմ կյանքի անհաջող հանգամանքներին, արդյո՞ք ես դրանք կընկալեմ որպես իմ գլխին անեծք, թե՞ ինչ-որ բան փոխելու հնարավորություն (և եթե ես բավարար լավատեսություն չունեմ, քանի որ ես ինձ շատ եմ խղճում, կարող եմ գոնե փորձել փոխել աշխարհհայացքս): Ես կարող եմ ընտրել այն բառերը և տոնայնությունը, որոնք ես օգտագործում եմ մարդկանց հետ շփվելիս: Բայց ամենակարևորն այն է, որ ես ինքս եմ ընտրում իմ մտքերը» (Էլիզաբեթ Գիլբերտ):

13. «Երբ սթրես կզգաք, ինքներդ ձեզ մի հարց տվեք. 5 տարի հետո դա նշանակություն կունենա՞: Եթե ​​այդպես է, ինչ-որ բան արեք: Եթե ​​ոչ, ուրեմն բաց թողեք» (Եկատերինա Պուլսիֆեր):

14. «Ոչինչ հավերժ չի մնա այս դաժան աշխարհում, նույնիսկ մեր խնդիրները» (Չարլի Չապլին):

15. «Երբևէ ստացածս լավագույն խորհուրդներից մեկը՝ ձիու տիրոջից էր: Նա ասաց ինձ. «Շտապի՛ր դանդաղ»: Կարծում եմ, որ այս կանոնը տարածվում է կյանքի ամեն ինչի վրա: Մենք ապրում ենք այնպես, կարծես օրվա բավարար ժամեր չունենանք, բայց եթե ամեն ինչ անում ենք հանգիստ և ուշադիր, ապա ամեն ինչ կանենք ավելի արագ և շատ ավելի քիչ սթրեսներով » (Վիգգո Մորտենսեն):

16. «Հանգստանալու ժամանակը գալիս է այն ժամանակ, երբ դրա համար ժամանակ չունեք» (Սիդնի Հարիս):

17. «Երջանկությունը չի տրվում պատրաստի: Այն գալիս է ձեր իսկ գործողությունների արդյունքում » (Դալայ-Լամա):

18. «Այն աշխարհը, որը մենք ստեղծել ենք, ստեղծվել է մեր մտածողության գործընթացում: Այն հնարավոր չէ փոխել առանց մեր գիտակցությունը փոխելու» (Ալբերտ Էյնշտեյն):

19. «Երբեք մի սպասիր վատին և մի անհանգստացիր այնպիսի բանից, որը գուցե երբեք չի լինի: Մոտ մնա արևի լույսին» (Բենջամին Ֆրանկլին):

20. «Նայելով ետ՝ ապրածիս, հիշում եմ մի ծեր մարդու պատմություն, ով իր մահվան մահճին պատմում էր, որ իր կյանքը լի էր դժվարություններով, որոնց մեծ մասը երբեք չի պատահել», – Ուինսթոն Չերչիլ:

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
Սթրե՞ս եք ապրում: 20 խորհուրդ իմաստուն մարդկանցից, որոնք կօգնեն ազատվել անհանգստությունից
Ահա թե ինչի է ունակ միասնականության ուժը (մուլտֆիլմ)
🏠 Գլխավոր ✨ Գեղեցիկ 💥 Թեստեր 🎉 Ժամանց