fbpx

10 փաստ ամուսնության մասին, որոնց մասին Ձեզ ոչ ոք չի պատմի

Ուղեցույց, որը Ձեզ կօգնի հասկանալ թե ինչն է նորմալ (և առավել ևս ինչն է երբեմն անհրաժեշտ) ամուսնությունը պահպանելու համար:

Ներկայացնում ենք 10 փաստ ամուսնության մասին՝ հասկանալու համար, թե ինչպես պետք է պահպանել հարաբերությունները։

Ամուսնությունը ձեր անձնական կյանքի վերջը չէ

Նորմալ ընտանիքը և զույգը կազմված է լիարժեք ու հասուն անձանցից։ Այսինքն՝ դուք պատասխանատու եք ձեր կյանքի և կատարած քայլերի համար, իսկ նա՝ իր։

Միշտ չէ, որ ձեզ մոտ մեծ ցանկություն պետք է լինի զուգընկերոջ նկատմամբ

Լինում են օրեր, երբ կնոջ կամ տղամարդու մոտ ցանկությունը մարում է զուգընկերոջ նկատմամբ, սակայն պետք չէ անհանգստանալ և մտածել, որ «ինչ-որ մի բան այն չէ»։

Դուք չեք կարող միշտ դուր գալ ձեր զուգընկերոջը

Լինում են պահեր, որ նրա ծիծաղն անգամ կարող է ազդել ձեր նյարդերի վրա, սակայն սա պայմանվորված է միայն մեկ հանգամանքով. դուք երկար տարիներ ապրում ու ժամանակ եք անցկացնում եք նույն մարդու հետ։

Հարաբերություններում սիրահարվածություն ընդամենը մի անցողիկ շրջան է

Սիրո և ռոմանտիկ հարաբերությունների կաղապար՝ «զույգը հանդիպում, սիրահարվում, ամուսնանում և ապրում է երջանիկ կյանքով»։ Սակայն այստեղ չի նշվում մի կարևոր փուլի՝ սիրահարվածությունը մարելու փուլը, որը մենք հաշվի չենք առնում։ Սակայն սա չի ենթադրում, որ հարաբերությունները ավարտած են։

Սերը տարիների ընթացքում ավելի է ամրապնդվում, եթե քայլեր եք ձեռնարկում դրա համար

Կան մարդիկ, ովքեր կարծում են, որ կամ սերը հարատև է, կամ այն վաղ թե ուշ մարում է։ Սակայն պետք է ձգտել ժամանակի ընթացքում սերն ավելի ամրապնդել և ավելի ուժեղ ու ազդեցիկ դարձնել։ Դրա համար պարզապես հարկավոր է ավելի մեծ ուշադրություն և հոգատարություն տածել զուգընկերոջ նկատմամբ, ինչն ասես ջուր լինի աճող ծաղկի համար։

Դուք պետք է զգաք սերը, մինչև դրան լիովին տրվելը

Մարդիկ չգիտես ինչու կարծում են, որ սերը ուղղակի զգացմունքն է, ուստի շատ հեշտությամբ կարելի է տրվել սիրելիին։ Սակայն, հարաբերություններում առանց փոխադարձ սիրո և նվիրվածության երջանիկ չեք կարող լինել։

Սեքսը նախատեսված է այն տալու և ստանալու համար

Զույգի կյանքում էական տեղ է զբաղեցնում սեքսը։ Սեռական հարաբերությունները սիրո արտահայտում են։ Առողջ սեքսը հարաբերությունների ճիշտ զարգացման գրավականներից մեկն է, իսկ երջանիկ ամուսնությունը կյանքի գլխավոր և կարևոր արժեքներից մեկն է։

Ամուսնությունը ամենադժվար փորձություններից մեկն է

Ամուսնությունը բացի երջանիկ ակնթարթներից ենթադրում է նաև տխրություն, հուսահատություն, անվստահություն, զայրույթ և այլն։

Ձեր համատեղ մտքերը վկայում են ձեր հարաբերությունների իրական արժեքը

Եթե ձեր ամուսնությունը հաջողված է ուրեմն ձեզ հաջողվել է միասին հաղթահարել բոլոր արգելքներն ու խոչընդոտները։ Իսկ մյուս կողմից՝ եթե ձեր հարաբերություններում մշտապես վիճաբանություններ են, վիրավորանք, դժգոհություն, ուրեմն ձեր առջև կա մի մեծ խնդիր՝ ձեր մտածելակերպերը շատ տարբեր են։ Սակայն եթե սիրում եք ձեր զուգընկերոջը, ուրեմն փորձեք մտածել և գործել նրա նման։

Փոքրիկ երեխաների հետ ապրելը սթրես է

Այո, մի կողմից դա ճնշող սթրես է, իսկ մյուս կողմից՝ մեծ երջանկություն։ Սա բնորոշ է նույնիսկ ամենաերջանիկ զույգերին։ Սակայն պետք է գտնել ոսկե միջինը և առաջին մի քանի տարիների ընթացքում ավելի հանդուրժող և հասկացող լինել զուգընկերոջ նկատմամբ։ Հիշեք, որ հարկավոր է մտահոգվել ոչ միայն սեփական անձի, այլև սիրելիի համար։

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:

viberԳրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 3 из 5 )
MediaMag
10 փաստ ամուսնության մասին, որոնց մասին Ձեզ ոչ ոք չի պատմի
ԹԵՍՏ. Միայն ընտրյալ գիտունները ճիշտ կպատասխանեն թեստի բոլոր հարցերին: Իսկ դա քո մասի՞ն է