fbpx

«Հաղթիր ինքդ քեզ ու կհաղթանակես հազարավոր մարտերում». Բուդդայի իմաստուն մտքերը

Բուդդան Հնդկաստանում բուդդիզմի լեգենդար հիմնադիրն է, ում քարոզներում չկա այնպիսի մի դրույթ, որը կհակասեր մեկ այլ փիլիսոփայական ուղղության հետևորդի` ներքին ներդաշնակության հասնելու սկզբունքներին։ Երևի թե հենց այդ պատճառով է, որ նրա ուսմունքն այդքան լայն տարածում է գտել աշխարհում:

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Ստորև ներկայացնում ենք Բուդդայի իմաստուն մտքերից ու խորհուրդներից մի քանիսը, որոնք շատ խորիմաստ են ու կօգնեն ճիշտ կողմնորոշվել կյանքի տարբեր իրավիճակներում.

1. Հանգստությունը ձեր իսկ ներսում է գտնվում, մի՛ փնտրեք այն դրսում:

2. Եթե ուղեղդ պարզ է, ուրախությունը ստվերի պես կհետապնդի քեզ ու երբեք չի հեռանա:

3. Մենք ձևավորված ենք սեփական մտքերից։ Մենք դառնում ենք այն, ինչի մասին մտածում ենք:

4. Առողջ մտքի ու մարմնի գաղտնիքն այն է, որ մշտապես չափսոսանք անցյալի համար, շատ չանհանգստանանք ապագայի մասին ու գիտակցաբար ապրենք ներկայով:

5. Բարկանալը համարժեք է շիկացած ածուխն ուրիշի վրա նետելու նպատակով սեփական ձեռքերի մեջ պահելուն։ Այն առաջին հերթին այրում է հենց ձեզ:

6. Ամեն առավոտ մենք նորից ենք ծնվում: Կարևոր է միայն այն, ինչ դուք ներկա պահին եք անում:

7. Երջանկությունը պայմանավորված չէ նրանով, թե ով եք դուք կամ ինչ ունեք: Այն պայմանավորված է բացառապես ձեր մտքերով:

8. Ավելի լավ է հազար անգամ սխալվել` անարժանին սրբի տեղ դնելով, քան 1 անգամ սխալվել` սրբին անարժանի հետ շփոթելով:

9. Ատելությանը երբեք հնարավոր չի լինի հաղթել ատելությամբ: Դրան կարելի է հաղթել միայն սիրով:

Կարդացեք նաև՝ Բուդդայի 8 ցիտատներ, որոնք հանգստացնում են հոգին

10. Մեր գոյությունը մեր մտքերի արդյունքն է:

11. Չկա դեպի երջանկություն տանող ճանապարհ: Երջանկությունը հենց այդ ճանապարհն է:

12. Ցավն անխուսափելի է, իսկ տառապանքը` ամեն մեկի անձնական ընտրությունը:

13. Երջանկությունը երբեք չի գա նրա մոտ, ով չի գնահատում այն, ինչ ունի:

14. Եթե ձեռքը վիրավոր չէ, դրա մեջ կարելի է անգամ թույն տանել: Թույնը չի վնասի վերք չունեցողին: Նա, ով վատություն չի անում, վատության զոհը չի էլ դառնա:

15. Նույնիսկ խելացի մարդը կհիմարանա, եթե չինքնակատարելագործվի:

16. Հաղթիր ինքդ քեզ ու կհաղթանակես հազարավոր մարտերում:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 11 assessment, среднее 4.45 из 5 )
MediaMag
«Հաղթիր ինքդ քեզ ու կհաղթանակես հազարավոր մարտերում». Բուդդայի իմաստուն մտքերը
Նիկ Վուչիչի 20 հզոր ցիտատները, որոնք կլիցքավորեն Ձեզ կյանքով