fbpx

Երջանկության համաշխարհային քարտեզ

Ուզո՞ւմ եք իմանալ որտեղ են բնակվում մեր մոլորակի ամենաերջանիկ մարդիկ: Առաջարկում ենք դիտել երջանկության համաշխարհային քարտեզը, որը կազմել են Երջանկության համաշխարհային ինդեքսի (Happy Planet Index) հիման վրա: Երջանկության համաշխարհային ինդեքսը չափվում է 2006թ. և իրենից ներկայացնում է Երկիր մոլորակի բնակիչների բավարարվածությունը:

Mirovaya-karta-schastya-2014-1

1. Երջանկության համաշխարհային ինդեքսը հաշվի է առնում ոչ միայն երկրի բնակչի հարստությունն ու բարեկեցությունը, այլ նաև կյանքի տևողությունը, նաև էկոլոգիական հետքը, որը ցույց է տալիս ինչպես է տնտեսությունը ազդում շրջակա միջավայրի վրա:

Կազմակերպության պաշտոնական կայքում (happyplanetindex.org) ներկայացված տվյալների հիման վրա MoveHub պորտալը ստեղծել է քարտեզներ, որը ցույց է տալիս երջանկության մակարդակը տարբեր երկներում՝ ներկայացված առանձին մարյցամաքների համար:

Նկարում՝ երջանկության գունային սանդղակն է, որում կարմիրը ցույց է տալիս ամենադժբախտ երկրները, իսկ կանաչը՝ ամենաերջանիկը:

2. Եվրոպա

Mirovaya-karta-schastya-2014-2

Եվրոպայում ակնհայտ երևում է երկու ճակատ՝ «երջանիկ» արևմուտք և «դժբախտ» արևելք: Պարզվեց ամենադժբախտն են Ռուսաստանի և Մերձբալթիկայի ժողովուրդները: Քիչ երջանիկ մարդիկ բնակվում են նաև Բուլղարիայում և Մակեդոնիայում:

Չափազանց մեծ երջանկության մակարդակ է նկատվում Մոլդովայի բնակիչների մոտ, որին իր ինդեքսով գերազանցում են միայն Նորվեգիան և Շվեցարիան:

3. Աֆրիկա

Mirovaya-karta-schastya-2014-3

Սա մեր մոլորակի ամենադժբախտ մայրցամաքն է: Երջանկության կանաչ կղզյակներ են՝ Ալժիրը, Թունիսը, Մարոկոն և Մադագասկարը:

4. Հյուսիսային Ամերիկա

Mirovaya-karta-schastya-2014-4

5. Հարավային Ամերիկա

Mirovaya-karta-schastya-2014-5

6. Կենտրոնական Ամերիկա

Mirovaya-karta-schastya-2014-6

7. Ասիա և խաղաղօվկիանոսյան շրջան

Mirovaya-karta-schastya-2014-7

8. 2014թ. երջանկության համաշխարհային քարտեզ

Mirovaya-karta-schastya-2014-9

Ամենաերջանիկները աշխարհում պարզվեցին Լատինական Ամերիկայի բնակիչները (կանաչի ամենամեծ կոնցենտրացիա):

Mirovaya-karta-schastya-2014-10

9. Ամենաերջանիկ երկրների ԹՈՓ 10-ի մեջ են մտել հետևյալ երկրները.

1. Կոստա Րիկա

2. Վիետնամ

3. Կոլումբիա

4. Բելիս

5. Սալվադոր

6. Ջամայկա

7. Պանամա

8. Նիկարագուա

9. Վենեսուելա

10. Գվատեմալա

Երջանկության համաշխարհային ինդեքսում ամենավերջին տեղը զբաղեցրել է Բոցվանան:

Հ.Գ. Տարօրինակ և զարմանալի է, որ Երջանկության համաշխարհային ինդեքսը Հայաստանը նույնպես դիտում է, որպես երջանիկ երկիր: Փաստորեն…

Չմոռանաք կիսվել ընկերների հետ.


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 5 из 5 )
MediaMag