fbpx

Նյարդերը տեղի՞ են տալիս։ Կենդանակերպի ամենասթրեսադիմացկուն նշանները

Ինչպե՞ս են լարվածությունից ազատվում Առյուծները, ինչո՞ւ են Խեցգետիններն այդքան նեղացկոտ։ Եվ ինչո՞ւ է Այծեղջյուրներին ամրության փորձություն տրված…

Իսկ այժմ ամեն Կենդանակերպի նշանի համար՝ առանձին-առանձին.

Խոյ

Նախաձեռնող, համարձակ, անգամ մի փոքր հանդուգն Խոյին դուր է գալիս զբաղվել ուրիշի խնդիրներով և ոչ ստանդարտ լուծումներ առաջարկել բարդ իրավիճակների համար։ Դժվարությունները նրանց բոլորովին չեն վախեցնում։ Շատ հաճախ այս գառնուկներն իրենց վրա շատ մեծ պարտականություններ են վերցնում, ինչը անխուսափելի սթրեսի պատճառ է դառնում։ Այդպես չի կարելի։ Պակասեցրեք ծանրաբեռնվածությունը, եթե չեք ուզում խելագարվել։ Կարևոր մի խորհուրդ. սովորեք ասել «ոչ», ձեր պարտականությունների մի մասը փոխանցեք մյուսներին և սովորականից քիչ բան արեք։

Ցուլ

Իրենց բնույթով նրանք անխռով և շատ հանգիստ հողի տարերքի ներկայացուցիչներ են։ Միակ բանը, որը խախտում է Ցլի կյանքի հանդարտ ընթացքը, մշտական կասկածներն են ու սեփական ուժերի նկատմամբ անվստահությունը։ Ցլիկները չեն սիրում գործը վաղվան թողնել և ուզում են անպայման բոլոր խնդիրները հիմա լուծել, ինչը որոշ դեպքերում լուրջ ներքին ցնցումների է հանգեցնում։ Ցանկացած վիճելի իրավիճակ և բարձր տոնով խոսակցություն նրանց սարսափելի նյարդայնացնում է։ Մեր խորհուրդը ձեզ՝ փորձեք որքան ուժ ունեք խուսափել վեճերից և մի՛ սկսեք դրանք առաջինը։

Երկվորյակ

Բազմաշերտ նշան է, որը չի տանում կյանքի միապաղաղությունը։ Մի կողմից նրանք ճարպիկ են, խելացի, մյուս կողմից՝ անկայուն և քմահաճ։ Երկվորյակներին հունից հանում է սուտը։ Եթե նրանք հայտնաբերում են, որ իրենց խաբում են, կատաղում են։ Մեկ այլ սթրես է շրջապատի դանդաղկոտությունը։ Ինչ-որ կերպ հանդարտվելու համար փորձեք ժամանակ առ ժամանակ իրերն ընդունել այնպես, ինչպես դրանք կան և հանգիստ սպասեք արդյունքներին։

Խեցգետին

Խեցգետնին կառավարում է Լուսինը, այստեղից էլ՝ նրանց զգայունությունն ու նեղացկոտությունը։ Նրանց համար կարևոր է իրենց կարծիքը հայտնել և բաց թողնել հույզերը, հատկապես եթե դրանք համաձայն չեն ստեղծված իրավիճակի հետ։ Հետո էլ Խեցգետինները մաքրասեր են, աշխատանքում հարգում են հիերարխիան և ատում են անիմաստ վատնած ժամանակը։ Այն ամենը, ինչը խախտում է սահմանած կարգը, սարսափելիորեն զայրացնում է նրանց։ Խնդրում ենք, սովորեք ամեն բան սրտին մոտ չընդունել, որոշ իրավիճակների մատների արանքով նայեք։

Առյուծ

Երբ իրավիճակը դուրս է գալիս Առյուծների հսկողությունից, աղետի և նյարդային նոպայի սպասեք։ Բոլորովին զարմանալի չէ, որ այս կրակի նշանի՝ դոմինանտության ձգտումը կոնֆլիկտների է հանգեցնում։ Առյուծներին կարող են չկանխատեսված ծախսեր սպասել, անսպասելի միջադեպեր ճանապարհներին և անկառավարելի աշխատակիցներ։ Որպեսզի սթրեսը ձեզ ներսից չքայքայի, սովորեք բաց թողնել խնդիրները։ Ինչ ասում են, «անցած լինի», շարունակեք երջանիկ ապրել։

Միացեք մեր Telegram ալիքին

Միանալ Telegram-ին

Կույս

Կույսի առաքելությունը, թվում է, թե կարգուկանոն հաստատելն է, այդ թվում՝ շրջապատի գլուխներում և թղթերում։ Նրանց համար մեծ սթրես է, տված խոստումը չկատարելը, դա նրանց դեպրեսիայի մեջ է գցում։ Օգտակար և աշխատասեր աշխատակիցներ են, նրանք հակված չեն լիդերության, այլ սովոր են ստվերում մնալ, ինչը, ի դեպ, չի չեղարկում նրանց բարձր լիազորությունները։ Մի՛ վախեցեք ձեզ վրա ավելի շատ պատասխանատվություն ստանձնել, գործե՛ք։

Կշեռք

Կշեռքները ներդաշնակություն և հավասարակշռություն են արտացոլում, նրանք ծանր են տանում անհաջողությունները: Նրանց սարսափելի նյարդայնացնում է այն ամենը, ինչը կարող է խաթարել նրանց կյանքի հանգիստ, խաղաղ ընթացքը: Հանգստություն, միայն հանգստություն: Սովորեք հասկանալ և ընդունել այլոց սխալները և«համակարգի գլոբալ խանգարումները». հաճախ դրանք շրջադարձային բաների նախանշաններ են, որոնցից հետո կյանքը կարող է ավելի լավը դառնալ:

Կարիճ

Արտաքինից Կարիճները համարձակ, իրենց ուժերին վստահ, խորհրդավոր և հզոր նշան են թվում: Բայց հոգու խորքում նրանք բավական խոցելի են: Նրանց բնութագրելիս կարելի է նշել նաև ագրեսիվության, շրջապատի հանդեպ անվստահության մասին, ինչը նրանց ստիպում է միշտ զգոն լինել: Թուլացե՛ք: Սթրեսը կառավարելու լավագույն միջոցը դադար առնելն է. աշխատավայրում հանգստյան օր խնդրեք կամ արձակուրդի մեկնեք արտերկիր: Դա կօգնի թարմանալ:

Աղեղնավոր

Հիշո՞ւմ եք Աղեղնավորի ավանդական կերպարներից մեկը. այն առասպելական կենտավրոս է: Այս կերպարը լավագույնս է բնորոշում Աղեղնավորների երկակի էությունը: Այսօր նրանք պասիվ են ու հանգիստ, իսկ վաղը՝ խռովարարներ, որոնք մերժում են ցանկացած կանոն: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հակված են սթրես կուտակել, ինչը կարող է խորը դեպրեսիայի հանգեցնել: Դրանից խուսափելու համար նրանց ամենօրյա հանգիստ է անհրաժեշտ և ոչ մեծ դադար աշխատանքում: Դա կօգնի թուլացնել լարվածությունն ու ներքին անհանգստությունը:

Այծեղջյուր

Համբերատար առաջնորդներ են, միշտ շատ լուրջ: Ամենահավակնոտ և իրենց հանդեպ պահանջկոտ նշաններից են: Զարմանալի չէ, որ Այծեղջյուրները կարող են իրենց չափազանց կոտրված զգալ, երբ իրենց մեծ սպասելիքները չեն արդարանում: Դադարե՛ք նախապես անհանգստանալ, սովորեք ապրել այստեղ ու հիմա, ուրիշներին ընդունել այնպիսին, ինչպիսին կան՝ չփորձելով փոխել նրանց:

Ջրհոս

Ազատասեր, անկեղծ, քնքուշ և ընկերասեր Ջրհոսներ: Ամեն դեպքում, նրանք հաճախ են տառապում կպչուն մտքերի պատճառով և դրանք իրականացնություն դարձնելու համար բռնակալ են դառնում: Փոքր-ինչ ջանք գործադրեք և փորձեք գոնե լսել ընդդիմախոսների կարծիքը: Հանդուրժողականություը հրաշալի մեկնակետ է՝ լարվածությունն ու սթրեսը թուլացնելու համար: Ի վերջո՝ միայն ազատությունը չէ ջրի տարերքը:

Ձկներ

Կենդանակերպի առավել խորհրդավոր և հոգևոր նշանն է, բայց, դրա հետ մեկտեղ, չափազանց ամոթխած: Կասկածներն ու անորոշությունը Ձկների մոտ սթրես են առաջացնում: Դրանից խուսափելու համար ավելի կազմակերպված դարձեք, սովորեք առաջնահերթություններ սահմանել, գործերի ցանկ կազմեք, հիշեցման համակարգն օգտագործեք, սկսեք ավելի շատ վերահսկել ձեր առօրյան: Երջանիկ կլինեք:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

MediaMag

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
Նյարդերը տեղի՞ են տալիս։ Կենդանակերպի ամենասթրեսադիմացկուն նշանները
Հետաքրքրաշարժ փաստեր երկվորյակների մասին