fbpx

ԹԵՍՏ. Առաջինն ինչ կտեսնեք նկարում՝ ցույց կտա, թե որքան զգայուն եք դուք

Ե՞րբ է մարդը հավասարակշռություն գտնում գիտակցության և զգացմունքների միջև։

Այն ժամանակ, երբ նա կարող է հոգ տանել իր մասին, խնայել նյարդերը։ Երբ նա հանգիստ է, և թե՛ մտապես, և թե՛ հոգեպես առողջ է։

Ուզո՞ւմ եք իմանալ, թե որքան հավասարակշռված եք։

Նայեք նկարին։ Առաջինը ինչի՞ն ուշադրություն դարձրեցիք։ Նկարագրությունը կարդացեք ներքևում։

Օձ (վիշապ)

Եթե Ձեր առաջին հայացքն ընկավ օձի վրա՝ դա նշանակում է հետևյալը.

Իհարկե, դուք կարող եք էմոցիաներ ցուցաբերել, երբ գործը հասնում է արտաժամյա աշխատանքին, կամ էլ ձեր արձակուրդն արձակուրդների ցուցակում նշված է նոյեմբերին։ Բայց ընդհանուր առմամբ, դուք բավական հավասարակշռված մարդ եք։

Ձեզ դուր է գալիս ապրել հանգիստ, շատ զգույշ եք Ձեր բառերում և գործողություններում։

Բավական համբերատար եք, այդ պատճառով երբեք շտապ և անպատասխանատու որոշումներ չեք ընդունում, որոնք կարող են բերել անկանխատեսելի արդյունքների։

Ձու

Եթե Ձեր առաջին հայացքն ընկավ ձվի վրա՝ դա նշանակում է հետևյալը.

Հավասարակշռված լինելու համար, Ձեզ հարկավոր են մտերիմ մարդիկ, որոնք Ձեզ կաջակցեն և որոնց դուք կարող եք վստահել։

Ամենադժվար պահերին դուք փորձում եք վերահսկել Ձեր էմոցիաները, որպեսզի «չպայթեք»։ Դուք չեք կարող Ձեզ թույլ տալ Ձեր իսկ գործողություններով հարված հասցնել սեփական իմիջին։

Դուք չեք ցանկանում վանող տեսք ունենալ շրջապատի մարդկանց աչքերում, քանի որ նրանց ուշադրության, հարգանքի և հպարտության կարիքն ունեք։

Ճոճանակ

Եթե Ձեր առաջին հայացքն ընկավ ճոճանակի վրա՝ դա նշանակում է հետևյալը.

Ի ծնե հավասարակշռված եք։

Յուրաքանչյուր վեճերում և կոնֆլիկտներում դուք ուշադիր կլսեք ընդդիմախոսին, սակայն ինքներդ չեզոք դիրք կընդունեք։

Ի ծնե դիվանագետ եք։ Ձեզ դուր չեն գալիս դժվարություններ և սրացումներ հարաբերություններում, ծայրահեղությունները կյանքի բոլոր ոլորտներում՝ հատկապես վարքում։

Դուք հավատում եք արդար խաղին և բոլորի համար հավասար պայմաններին։

Կշռաքար և շղթաներ

Եթե Ձեր առաջին հայացքն ընկավ կշռաքարի վրա՝ դա նշանակում է հետևյալը.

Ձեր բնավորությամբ դուք մի փոքր ինքնաբուխ եք և Ձեզ համար դժվար է լինել հավասարակշռված, սակայն դուք միշտ ձգտում եք վերահսկել Ձեզ և լինել զգույշ և զուսպ։

Ձեր գործողություններն ու ռեակցիան հետևանք են ինքներդ Ձեզ վերահսկելու ունակության։

Ընդհանրացնելով կարելի է ասել, որ կյանքի իրադարձությունների 20 տոկոսը գտնվում է Ձեր վերահսկողությունից դուրս, այն դեպքում, որ մնացած 80 տոկոսը՝ կախված է Ձեզանից, թե ինչպես կարձագանքեք դրան։

Ծառ

Եթե Ձեր առաջին հայացքն ընկավ ծառի վրա՝ դա նշանակում է հետևյալը.

Երբ Ձեզ մոտ կայուն հարաբերություններ են՝ դուք հանգիստ եք և հավասարակշռված և ոչնչի համար չեք անհանգստանում։

Եթե անձնական կյանքը Ձեզ մոտ կարգին է, դուք զգում եք, որ Ձեր ներքին աշխարհը գտնվում է ներդաշնակության և հավասարակշռության մեջ։

Բայց երբ անձնական կյանքում պրոբլեմներ են սկսում՝ դուք անմիջապես կորցնում եք հավասարակշռությունը։

Սերն ու անվտանգության զգացումը Ձեր ամբողջ կյանքի հիմքն են։

Մարդ նավի մեջ

Եթե Ձեր առաջին հայացքն ընկավ նավի մեջ գտնվող մարդու վրա՝ դա նշանակում է հետևյալը.

Չնայած դուք փորձում եք կանխորոշել ամեն ինչ նախորոք, բայց դուք հասկանում եք, որ ոչ միշտ և ոչ ամեն ինչն է ընթանում ըստ պլանի։

Բայց դուք ունակ եք ադապտացվել փոփոխվող իրավիճակին։

Բնույթով լավատես եք և թե ինչ է ոգեշնչումը՝ լսելով չէ, որ գիտեք։

Դուք ուշադիր եք Ձեր պահանջների հանդեպ, բայց ոչ ի վնաս ուրիշների հետաքրքրության։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
ԹԵՍՏ. Առաջինն ինչ կտեսնեք նկարում՝ ցույց կտա, թե որքան զգայուն եք դուք
Մոնակո 0 – 2 Յուվենթուս: Խաղի ամենավառ պահերը