Գիտական հետազոտությունները կապ են հայտնաբերել սննդային սովորությունների և մահացության միջև։
1. Աղի չարաշահում
Աղն օրգանիզմում է պահում ավելորդ հեղուկը՝ մեծացնելով սրտի և երիկամների ծանրաբեռնվածությունը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը 7 տարեկանից բարձր երեխաներին և մեծահասակներին խորհուրդ է տալիս օրվա ընթացքում 5 գրամից ավելի աղ չօգտագործել։ Մի մոռացեք, որ բացի ճաշատեսակներին ավելացվող աղից՝ այն պարունակում են նաև մի շարք այլ մթերքներ՝ հաց, թխվածք, կիսաֆաբրիկատներ և այլն։
2. Ընդեղենի և սերմերի անբավարար քանակ
Սրանք մեծ քանակով վիտամիններ և հանքանյութեր են պարունակում՝ յոդ, կալիում, մագնեզիում, B խմբի վիտամիններ, ֆոլաթթու, ֆոսֆոր, երկաթ, պղինձ, վիտամին E և D։
3. Վերամշակված մսամթերք
Այսպիսի ցանկացած արտադրանք մեծ քանակով աղ և նիտրիտներ է պարունակում։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատականով՝ օրվա ընթացքում 50 գրամ վերամշակված մսամթերք ուտելու դեպքում 18 տոկոսով մեծանում է աղիների քաղցկեղի և մի շարք այլ օնկոլոգիական հիվանդությունների առաջացման հավանականությունը։
4. Օմեգա-3 ճարպաթթուների անբավարար քանակ
Սրանք օգնում են կանխարգելել արտանոթային հիվանդությունները, օգտակար են մաշկի, մազերի ու եղունգների ամրության և առողջության համար։
5. Բանջարեղենի անբավարար քանակ
Ամեն ինչ չափազանց պարզ է. բանջարեղենը չափազանց կարևոր է առողջության համար։
6. Մրգերի անբավարար քանակ
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս 400 գրամ բանջարեղեն և միրգ օգտագործել։
7. Քաղցր ըմպելիք
Քաղցր ըմպելիք օգտագործելու արդյունքում արյան մեջ շաքարի մակարդակը բարձրանում է սակայն դրանք սննդային արժեք չունեն։ Պատասխանատու են ինֆարկտից, կաթվածից, դիաբետից 7.4 տոկոս մահացության համար։