fbpx

Եթե հանկարծակի սկսել եք վատ զգալ, իսկ ձեռքի տակ չկա տոնոմետր՝ չափեք արյան ճնշումը այս պարզ տարբերակով

Անկասկած, արյան ճնշմանը հետևելու լավագույն տարբերակը տոնոմետրն է։ Բայց ի՞նչ անել, եթե ինչ-ինչ պատճառներով ձեռքի տակ չկա այդ սարքը։

Ահա ստուգված մեթոդ, որը բավական մեծ ճշգրտությամբ կօգնի որոշել, թե ձեր շնչումը բա՞րձր է, թե՞ ցածր։

Ինչպես չափել ԱՃ-ն առանց տոնոմետրի

Եթե ձեր ձեռքի տակ չկա հատուկ սարք, ապա կարելի է բավական ճշգրիտ որոշել, թե բա՞րձր է արդյոք ճնշումը, թե՞ ցածր՝ ուղղակի ստուգելով սրտի զարկերը։ Դա ձեզանից 1 րոպեից էլ քիչ ժամանակ կխլի։

Ընդունեք հարմարավետ նստած դիրք (ցանկալի է մեջքով հենված աթոռի հենակին) և շոշափեք զարկերակը մատերի բարձիկներով։ Ամենից հեշտ է դա անել դաստակի հատվածում։ Հետո սեղմեք զարկերակը մինչև զարկերի դադարումը՝ որքան շատ ջանք պահանջվի ձեզ դա անելու համար, այնքան բարձր է ձեր ճնշումը։

Ինչպես մեկնաբանել արդյունքները

Արյան ճնշման մակարդակի մասին անուղղակի դատողություն կարելի է անել զարկերակի լիությունից և դրա «կարծրությունից» ելնելով.

  • Պինդ անոթը, արտահայատված զարկերով՝ կարող է վկայել ԱՃ բարձր ցուցանիշների մասին։
  • Իսկ եթե զարկերը դադարում են զարկերակի թեթև սեղման դեպքում՝ նշանակում է ճնշումը խիստ ընկած է։

Եթե ձեր ձեռքի տակ չկա տոնոմետր, ապա այս մեթոդը կօգնի ձեզ հասկանալ, թե ինչ է տեղի ունենում ձեր օրգանիզմի հետ։ Միայն չմոռանաք առաջին իսկ հնարավորության դեպքում այցելել բժշկի։

Առողջություն ենք մաղթում բոլորիդ։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Եթե հանկարծակի սկսել եք վատ զգալ, իսկ ձեռքի տակ չկա տոնոմետր՝ չափեք արյան ճնշումը այս պարզ տարբերակով
Կոնֆեդերացիաների գավաթ։ Կիսաեզրափակիչ. Պորտուգալիա 0 – 0 Չիլի (11մ.- 0-3)