fbpx

Ի՞նչ պետք է յուրաքանչյուր Կենդանակերպի նշան բաց թողնի հեռացող տարում

Բաց թողեք այս ամենը․․․

Խոյ

Դուք պետք է անցյալում թողնեք բոլոր այն իրավիճակները, որից դուք հաղթող դուրս չեք եկել: Դուք միշտ չէ, որ պետք է լինեք առաջինը և ամեն ինչում լավագույնը: Գործադրեք բոլոր ջանքերը և իմացեք, որ դուք արել եք ամեն հնարավորը, որպեսզի հետո չափսոսաք: Առանց այդ էլ աշխարհը ճնշում է ձեզ, ի՞նչ իմաստ ունի հավելյալ ճնշում գործադրել:

Ցուլ

Հեռացող տարում թողեք այն ամեն անգամը, երբ կայացրել եք սխալ որոշումներ: Երբ դուք մտածում էիք, որ ճիշտ էիք վարվում, սակայն ամեն ինչ շուռ էր գալիս դեպի ձեզ: Դա նորմալ է: Մարդկանց հատուկ է սխալվելը: Եվ դրանում չկա ձեր մեղքը: Ուղղակի բաց թողեք իրավիճակը:

Երկվորյակ

Դուք պետք է մոռանաք այն ամեն հնարավորությունը, որն ըստ ձեզ դուք բաց եք թողել: Դուք չեք կարող հասցնել ամենուր և զբաղվել ամեն ինչով և միանգամից: Մեկ անգամից դուք կարող եք լինել միայն մեկ տեղում: Դուք՝ գերմարդ չեք, և կյանքում դեռ շատ բաների կհանդիպեք, որ չեք հասցնի անել: Մի մեղադրեք ձեզ այն բանի համար, թե ինչ կարող էր լինել, ինչ կա և ինչ կլինի:

Խեցգետին

Բաց թողեք այն մարդուն ում երբևէ սիրել եք և կորցրել։ Մարդիկ, ովքեր գալիս են և հեռանում ձեր կյանքից՝ անխուսափելի են։ Ձեզ պետք չէ նրանց մոռանալ, ուղղակի բաց թողեք։ Հիշեք նրանց և մտածեք այն ամենի մասին, ինչ նրանք բերել են ձեր կյանք, այլ ոչ թե այն ամենի, թե ինչ են տարել իրենց հետ։

Առյուծ

Մոռացեք այն պահերը, երբ ձեզ մերժել են։ Ոչ բոլորը կսիրեն ձեզ և դա շատ նորմալ է։ Սովորեք մերժել մարդկանց, եթե ձեզ ինչ-որ բան դուր չի գալիս։ Դա կօգնի ձեզ ավելի կատարելագործվել և բռնել ճիշտ ճանապարհ։

Կույս

Բաց թողեք այն ամենը, ինչ ճիշտ չեք արել։ Ձեզ թույլ է տրված սխալվել։ Դուք կարող եք ժամանակ առ ժամանակ ասել և անել սխալ որևէ բան, որովհետև ոչ ոք կատարյալ չէ, և ձեզ հարկավոր չէ պահանջել ինքներդ ձեզանից անել որևէ իդեալակն բան։

Կշեռք

Բաց թողեք ձեր միայնակ մնալու վախը։ Միայնակ մնալն այդքան էլ սարսափելի չէ, որքան դուք եք կարծում։ Բացահայտեք ինքներդ ձեզ, ժամանակ անցկացրեք միայնակ ինքներդ ձեզ հետ։ Լինել միայնակ և զգալ միայնություն՝ բոլորովին այլ բաներ են և դրանք չպետք է հատվեն։ Դուք կարող եք լինել միայնակ, բայց միևնույն ժամանակ կարող եք զգալ լիարժեք բավարարվածություն։

Կարիճ

Դուք պետք է բաց թողնեք մարդուն, ով դավաճանել է ձեր վստահությունը։ Մարդիկ միշտ չեն վերաբերվի ձեզ այնպես, ինչպես դուք կցանկանայիք, նրանք միշտ չեն լինի հավատարիմ և ազնիվ, բայց դա ձեր մեղքը չէ, և դուք սխալվում եք կարծելով որ բոլորը միանման են։ Թույլ մի տվեք մեկ անարժան մարդու պատճառով կորցնել մյուսների վստահությունը։

Աղեղնավոր

Դուք պետք է բաց թողնեք այն, ինչ բաց եք թողել, քանի այնտեղ չեք եղել։ Ճանապարհորդելով և հետազոտելով դուք ձեզ լիարժեք եք զգում, սակայն, եթե դուք չեք հասցրել հետազոտել ձեր ուշադրության օբյեկտը, ապա ափսոսանք եք ապրում, որ բաց եք թողել կարևոր մի բան։ Հիշեք, դուք չեք կարող գրկել անգրկելին, բացահայտեք ամեն ինչ հետզհետե և առանց շտապելու։

Այծեղջյուր

Բաց թողեք այն պահերը, երբ դուք կորցրել եք ինքնատիրապետումը։ Դուք պլանավորում եք ձեր ժամանակի ամեն մի րոպեն, սակայն երբեմն ձեր ինքնատիրապետումը դավաճանում է ձեզ։ Այն, որ դուք երբեմն դուրս եք գալիս ափերից՝ շատ նորմալ է, դուք պարտավոր չեք անընդհատ զուսպ լինել։

Ջրհոս

Դուք պետք է բաց թողնեք խոստումները, որոնք ձեզ տվել են այլ մարդիկ, բայց չեն կատարել։ Դատարկ խոստումները՝ մեծ հիասթափություն են ձեզ համար, բայց ոչ բոլորը, ում դուք գիտեք կամ սիրում եք կհիասթափեցնեն ձեզ։ Շարունակեք հավատալ մարդկանց։

Ձկներ

Բաց թողեք ժամանակը, երբ մարդիկ քննադատում էին ձեզ։ Քննադատությունը կարող է օգնել կատարելագործվել, բայց միայն եթե թույլ տաք, որ դա տեղի ունենա։ Մի թողեք գործը միայն այն պատճառով, որ ինչ-որ մեկը ասում է, որ դուք դրա մեջ այդքան էլ արհեստավարժ չեք։ Հավատացեք ինքներդ ձեզ և միշտ փորձեք կատարելագործվել։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ի՞նչ պետք է յուրաքանչյուր Կենդանակերպի նշան բաց թողնի հեռացող տարում
Հայկական ԹԵՍՏ. Յուրաքանչյուր հայ պարտավոր է անցնել այս հեշտ հացերից բաղկացած թեստը