Գլխավոր ՇՓՈՒՄ ԳԵՂԵՑԻԿԻ ՀԵՏ ԱՌԱՍՊԵԼ ԵՎ ԱՌԱԿ Վարդան Այգեկցի - Գարու հաշիվ (արվեստ)

Վարդան Այգեկցի – Գարու հաշիվ (արվեստ)

Մի մարդ կալից գրաստով գարի էր կրում տուն:

Եվ քուռակը մոր հետ գնում էր և հետ դառնում: Իսկ տանը, ուր կրում էին գարին, մի խոզ կար կապած, որին գիրացնում էին: Եվ գարին անպակաս էր նրանից, որպեսզի ուտի և գիրանա:

Եվ քուռակն ասաց մորը. «Ինչու համար այն խոզը առանց աշխատանքի ուտում է գարին, որ մենք կրում ենք մեծ դժվարությամբ և մեզ, որ չարչարվում ենք, օրը մի անգամ են գարի տալիս»: Մայրն ասաց. «Լսիր, որդյակ և մի շաբաթ ևս համբերիր և ապա ես քեզ պատասխան կտամ, և քո աչքերով կտեսնես»: Եվ մի շաբաթ հետո էշը և քուռակը բեռով տուն էին գալիս, քուռակը մորից առաջ էր գնում և լսեց խռնչոցի ահագին ձայն, որովհետև խոզը մորթում էին: Եվ խրտնեց քուռակը և հետ փախավ դեպի մայրը, և մայրն ասաց. «Ինչ եղավ, քեզ, որդյակ, որ սոսկում ես, մի վախենար խոզից, որովհետև նրանից գարու հաշիվն են ուզում»:

Եվ դարձյալ եկան կալը՝ գարի կրելու: Եվ երբ բարձած վերադարձան տուն, քուռակը, բարձրացնելով ոտքի սմբակը, մորն ասաց. «Ով մայր, տես, թե ոտքիս չի փակչել գարու մի հատ, որ ինձանից էլ հաշիվ ուզեն, ինչպես խոզից»:

Загрузка…

 

կարդացեք նաև

Կենդանակերպի ո՞ր նշաններն են սիրում տառապել

Այս հորոսկոպը ներկայացնում է ըստ Կենդանակերպի նշանի ամենաիսկական տառապյալներին, որոնք ուղղակի շատ են սիրում տառապել։ Կույս Նրանց տառապելու գլխավոր պատճառն իրենց գլխում է։ Անընդհատ մտածողությունը և...

Ընդհանուր գիտելիքները ստուգող ԹԵՍՏ

Տարիքի հետ շրջապատող աշխարհը դադարում է հետաքրքրել մեզ այնպես, ինչպես նախկինում։ Եվ մենք ավելի ու ավելի ենք տարվում առօրյա հոգսերով։ Մենք դադարում ենք հետաքրքրվել...

12 սուր նկարազարդում, որոնք մերկացնում են մեր աշխարհի մութ կողմերը

Մեր աշխարհը իդեալական չէ, նրանում շատ անարդարություն կա։ Բայց որպեսզի այն վերականգնվի և սկսել գործել՝ նախ պետք է հասկանալ պրոբլեմի էությունը։ Ներկայացնում ենք նկարազարդումներ, որոնց...

ԹԵՍՏ․ Գիտելիքների մակարդակի ստուգում: Կկարողանա՞ք հավաքել 10 միավոր

Մեզանից յուրաքանչյուրն անընդհատ որևէ նոր բան է իմանում, ինչի մասին գաղափար չուներ նախկինում: Բայց միայն քչերն են հիշում այն ինչ սովորում կամ իմանում են:...

Ահա թե ինչ տեսք կունենան մարդկանց մեծամասնությունը 40 տարի հետո․ National Geographic-ի կանխատեսումը

Գիտնականները պնդում են, որ ապագայում մեզ մեծ փոփոխություններ են սպասվում, և մարդկությունը նույնպես չի լինի նախկինի նման: Մարդիկ փոխվում են, արյունները խառնվում են, ի...