“Բայց ես աղքատ եմ. Ունեմ միայն անուրջներ: Սփռում եմ ես իմ անուրջները քո ոտքերի առջև: Թեթև քայլիր՝ դու տրորում ես անուրջներն իմ”
Այս տողերը իմ ամենասիրած բանաստեղծություններից մեկի միջից են: Հեղինակն է իռլանդացի անգլալեզու պոետ, դրամատուրգ, գրականության ասպարեզում 1923թ. նոբելյան մրցանակակիր Ուիլյամ Բաթլեր Յեյթսը: Իսկ բանաստեղծության անունը մոտավորապես թարգմանվում է այսպես “Նա ձգտում է երկնային մետաքսին”: Փորձեցի գտնել այս, իմ կարծիքով, հիասքանչ ու աննկարագրելի բանաստեղծության հայերեն տարբերակը, բայց ցավոք սրտի երկար փնտրտուքները արդյունք չտվեցին: Փորձեցի նույնիսկ ինքս թարգմանել, բայց քանի որ օժտված չեմ այնպիսի տաղանդով, որպեսզի կարողանամ թարգմանել հանճարեղ բանաստեղծությունը, ես այդպես էլ չկարողացա թարգամենլ այս բանաստեղծության գեղեցկությունը: Բայց և այնպես տեղադրում եմ իմ իսկ թարգմանությունը: Խնդրում եմ խիստ չդատել և նույնիսկ մի փնտրեք հանգավորումներ, քանի որ ինչպես ասեցի ես չունեմ այդ տաղանդը, ուղակի փորձել եմ իմաստը ու էությունը հասկանալի դարձնել.
Թե ունենաի երկնքում գործված մետաքս՝
Ոսկեգույն շողերի և արծաթագույն լուսավորության երանգով,
Կամ բաց երկնագույն և մուգ կապույտ մետաքս,
Լույսից, մթից և մթնշաղի շողքից:
Ոտքերիդ առջև ես այն կսփռեի,
Բայց ես աղքատ եմ և ինչ ունեմ դա երազներս են:
Ոտքերիդ առջև եմ սփռում երազներն իմ:
Ուրեմն քայլիր դու զգույշ
Դու տրորում ես իմ երազները:
(թարգմանությունը ©Արամ Հակոբյանի (Arxangelo))
Իսկ ով կցանկանա լիարժեք ծանոթանալ այս գեղեցկության հետ, կարող եմ առաջարկել ռուսերեն տարբերակը, որը գտնվում է այստեղ: Իսկ անգլերեն տարբերակը, դուք կարող եք լսել ներքևում տեղադրված տեսահոլովակի միջոցով: