Մարզվել այնպես, ինչպես խաղում են երեխաները, նայել շուրջդ և հաճույք ստանալ սիրելի գործից: Այս և նման այլ քայլերը բերում են առողջ և երջանիկ կյանքի:
Հենց այդպես է գրված է բժշկական գիտությունների դոկտոր Ֆրենկ Լիպմանի գրքում, ով գրել է գիրքն այն մարդկանց համար, ովքեր ուզում են սկսել նոր և առողջ կյանք, բայց չգիտեն թե ինչպես:
Ամեն օր կերեք տարբեր գույների բանջարեղեն
Գույնզգույն բանջարեղենը և մրգերը պետք է կազմեն մարդու սննդակարգի մեծ մասը: Վառ գույները վկայում են ֆիտոնուտրիենտի գոյության մասին, որը պաշտպանում է սնունդը տարբեր վարակներից և նույնը հաղորդում է նաև մարդուն:
Մարզվեք այնպես, ինչպես խաղում են երեխաները
Մեր մարմինը նախատեսված չէ շատ աշխատելու համար: Մենք ստեղծված ենք այնպես, որպեսզի հասնենք մեր նպատակին և կանգ առնենք: Հենց դա է մեզ պահում նորմալ վիճակում՝ ինտենսիվ ֆիզիկական ծանրաբեռնվածություն, ժամանակ առ ժամանակ դանդաղ շարժումներով: Այդ պատճառով ձեզ պետք է անձնական մարզիչ: Երբ դուք մարզվում եք, մեկ րոպե արագ վազեք, հետո քայլեք հինգ րոպե: Նման ձևով դուք կկարողանաք այրել մեծ քանակությամբ կալորիա:
Շատ ժամանակ անցկացրեք այն մարդկանց հետ, որոնց սիրում եք
Դա առողջության հիմնական գործոններից մեկն է և մարզանք ձեր իմունային համակարգի համար: Դուք պետք է ձեզ շրջապատեք այնպիսի մարդկանցով, որոնք հաճելի են ձեզ, որոնց հետ դուք կկարողանաք ծիծաղել, ազատ զրուցել ձեր խնդիրների մասին և ուշադիր լսել նրանց:
Ճիշտ սնվեք
Բրոկոլին, գունավոր կաղամբը, բրյուսելյան և չինական կաղամբը իջեցնում են քաղցկեղով հիվանդանալու վտանգը: Ավոկադոն պաշտպանում է օրգանիզմը սրտանոթային հիվանդություններից: Հապալասը կանխարգելում է քաղցկեղը, շաքարային դիաբետը, խոցերը և արյան բարձր ճնշումը: Ձուն պարունակում է սպիտակուցներ և օգտակար ճարպեր, հնդկական ընկույզը ունի սիրտը պաշտպանող նյութեր:
Ոտաբոբիկ զբոսանք
Հանեք ձեր կոշիկները և քայլեք խոտերի կամ ավազի վրայով: Դա ոչ միայն կամրացնի ձեր իմունային համակարգը, այլ նաև կլիցքավորի ձեզ նոր էներգիայով: Այնպես, ինչպես մենք ստանում ենք D վիտամին արևից կամ թթվածին օդից, նույն կերպ մենք ստանում ենք էներգիա հողից, որն ունի հանգստացնող հատկություն և առողջարար է օրգանիզմի համար:
Զբաղվեք սիրելի գործով օրական գոնե 10 րոպե
Սա շատ հզոր միջոց է: Մեզանից շատերը մտածում են, որ դրա համար ժամանակ չկա, սակայն մենք այնուամենայնիվ կարող ենք գտնել այն, տրամադրելով թեկուզ այն ժամանակը, որ մենք անցկացնում ենք համացանցում: Բավական է նկարել էսքիզ, քանի դեռ դուք տրասպորտում եք, պարել բարձր երաժշտության տակ կամ նվագել որևէ երաժշտական գործիք: Մի դարձրեք դա նպատակ, այլ թողեք որպես հաճելի զբաղմունք:
Նայեք վերև
Ունեցեք տեսողական կոնտակտ այն ամենի հետ, ինչը ձեզ շրջապատում է և ինչը մենք լրջորեն մոռացել ենք սմարթֆոնների դարաշրջանում: Նայեք երկնքին, նայեք մարդկանց, որոնք ձեր կողքին են: Փոխանակ գլուխը կախեք ու խորասուզվեք սմարթֆոնի մեջ, բարձրացրեք այն և զգացեք ձեզ այն միջավայրում, որում ապրում եք: