Գեղեցկության մասին վեճերում կոտրվել են բազմաթիվ նիզակներ: Նկարիչ Մարիուս Վայբը որոշեց վերջ դնել այս վեճին: Դրա համար նա վերցրեց Maxim ամսագրի ռեյթինգից ամենագեղեցիկ կանանց լուսանկարները և ֆոտոշոփի օգնությամբ միաձուլեց դրանք: Արդյունքը էլ ավելի շատ քննարկումների առիթ դարձավ:
Ամսագրի ռեյթինգում կար 8 անուն՝ Ռոզի Հանինգտոն-Ուայթլի, Նատալի Պորտման, Օլիվիա Ման, Էնն Հեթեուեյ, Բար Ռաֆաելի, Կետի Պերի, Միլա Կունիս և Քեմերոն Դիաս (տե՛ս վերևի նկարը):
Նկարիչը միացրեց Ռոզի Հանինգտոն-Ուայթլիի և Նատալի Պորտմանի լուսանկարները:Իսկ հետո միացրեց Օլիվիա Մաննի և Էնն Հեթեուեյի լուսնկարները:Նույն կերպ Բար Ռաֆաելի և Կետի Պերի:Վերջի զույգն էին՝ Միլա Կունիսը և Քեմերոն Դիասը:Դրանից հետո փորձարկումը անցավ մի նոր մակարդակ: Միացվում էին արդեն զույգավորված լուսանկարները:Արդյունք՝ Բար, Կետի, Ռոզի և Նատալի:
Էննը, Օլիվիան, Միլան և Քեմերոնը վերածվեցին ոչ պակաս հետաքրքիր աղջկա:Միացնելով վերջին երկու զույգավորված լուսանկարները, Մարիս Վայբը ստացավ ամենագեղեցիկ աղջկա պատկերը:
Միգուցե այսպիսի աղջիկ ինչ-որ մի տեղ ապրո՞ւմ է:
Իսկ դուք գտնո՞ւմ եք, որ նա գեղեցիկ է:
🎥 Նոր տեսանյութ.
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:
Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են: