fbpx

Հունական ժողովրդական իմաստություններ

Ինչպես գիտեք, Mediamag-ը ժամանակ առ ժամանակ Ձեզ է ներկայացնում տարբեր ժողովուրդների իմաստություններ։ Մենք Ձեզ արդեն ներկայացրել ենք «Իտալական իմաստություններ», «Հին եգիպտական իմաստություններ», «Չինական իմաստություններ», «Հին հունական իմաստություններ» և «Իսպանական իմաստություններ»:

Այս անգամ Ձեզ ենք ներկայացնում հույն ժողովրդի իմաստություններից։ Եվ այսպես.

Կինը, ով չի ուզում խմոր հունցել, հինգ օր ալյուր է մաղում:

Նունիսկ անհաս խաղողը կամաց-կամաց կդառնա մեղրի պես քաղցր:

Ուղտը չի տեսնում իր սապատը:

Գինին և երեխաները միշտ ճիշտն են ասում:

Որտեղ կա ծով, այնտեղ կա նաև ծովահեն:

Հաջողությունը՝ այն վայրը չէ, որտեղ այժմ գտնվում ես, այլ այն ճանապարհը, որով անցել ես:

Կյանքը վարունգի նման է՝ մեկը ուտում է և թարմանում, իսկ մյուսը ուտում է և խեղդվում:

Ծեր է հավը՝ փոխարենը համեղ է արգանակը:

Հիվանդին դեղ տուր, տառապողին՝ բարի խորհուրդ:

Փնտրիր ծեր բժշկին և ծեր նավապետին:

Հետաքրքրասիրությունը՝ իմաստության սկիզբն է:

Ջրաղացին ջուր է հարկավոր, այլ ոչ թե խոստումներ:

Դու օգնում ես ինձ, ես օգնում եմ քեզ և միասին մենք լեռն ենք հաղթահարում:

Եթե սեփական տունդ չհարգես, հենց տունդ էլ քեզ կկործանի:

Ամենախուլը նա է, ով չի ուզում լսել:

Բարիքը կորչելու փոխարեն՝ ավելի լավ է փորը պայթի:

Մաքուր երկինքը չի վախենում կայծակից:

Ուզո՞ւմ ես վրդովեցնել թշնամիներիդ, միշտ ունեցիր բարձր տրամադրություն:

Մեկը իր կնոջն է տանից վռնդում, իսկ մյուսը արդեն նրա համար զգեստ է կարել:

Մեծ ու հարուստը չի լինում մեղավորը:

Նույնիսկ խելագարն է նահանջում տեսնելով արբածին:

Ամոթ չէ քրտնել աշխատելիս, եթե հաճույքով ես կատարում գործդ:

Ավանակը իր մտահղացումն ունի, իսկ հոտարածը՝ իր:

Ով շատ է տառապում՝ շատ բան է սովորում:

Որքան մոտ հավանոցին, այնքան շատ հոգս աղվեսի համար:

Մեկական լոբով՝ պարկը կլցվի:

Մի փնտրիր երջանկություն՝ այն քո ներսում է:

Մեծ է թե փոքր չարը՝ պետք չէ նրան ստեղծել:

Այժմ երբ կերել ես ցուլին, մի՞թե կթողնես պոչը:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Հունական ժողովրդական իմաստություններ
15 ասացվածք՝ ներծծված արևելյան իմաստությամբ