Գլխավոր ՇՓՈՒՄ ԳԵՂԵՑԻԿԻ ՀԵՏ ԱՌԱՍՊԵԼ ԵՎ ԱՌԱԿ Առակ. Ինչպե՞ս լուծել պրոբլեմները

Առակ. Ինչպե՞ս լուծել պրոբլեմները

Այս խորիմաստ առակը կսովորեցնի, թե ինչպես կարելի է լուծել կյանքի պրոբլեմները։

Պրոֆեսորը ձեռքը վերցրեց ջրով լի բաժակը, պարզեց այն իր առջև և հարցրեց իր ուսանողներին.

– ի՞նչ եք կարծում, որքա՞ն զանգված կունենա այս բաժակը:

Լսարանում շշնջոցներ լսվեցին:

– Մոտավորապես 200 գրամ: Ոչ, երևի մոտ 300 գրամ: Կարող է նաև 500 գրամ, – հնչեցին պատասխանները:

– Ես իրոք չգիտեմ որքան է բաժակի զանգվածը, ես այն չեմ կշռել: Բայց դա հիմա պետք չէ: Իմ հարցը այլ է՝ ի՞նչ կլինի, եթե ես այսպես՝ ձեռքս պարզած, պահեմ բաժակը մի քանի րոպե:

– Ոչինչ:

– Իրոք, ոչ մի սարսափելի բան չի լինի, – պատասխանում է պրոֆեսորը: – Իսկ ի՞նչ կլինի, եթե ես բաժակը այսպես պահեմ 1-2 ժամ:

-Ձեր ձեռքը կսկսի ցավել:

– Իսկ եթե ամբողջ օրը՞:

– Ձեր ձեռքը կսկսի փայտանալ, ուժեղ մկանային խանգարումներ կսկսվեն և հնարավոր է, որ ստիպված հիվանդանոց էլ գնաք, – ասաց ուսանողներից մեկը:

– Ի՞նչ եք կարծում, բաժակի զանգվածը կփոխվի՞ նրանից, որ ես այն ամբողջ օրը պահեմ:

-Ո՜չ, – շփոթված պատասխանեցին ուսանողները:

– Իսկ ի՞նչ պետք է անել այս ամենը շտկելու համար:

– Ուղղակի բաժակը դրեք սեղանի վրա, – ուրախ պատասխանեց ուսանողներից մեկը:

– Ճի՛շտ է, – ուրախությամբ ասաց պրոֆեսորը: – Այդ նույն ձևով էլ կյանքի դժվարություններն են: Մտածիր ինչ-որ պրոբլեմի շուրջ մի քանի րոպե և այն արդեն քո կողքն է: Մտածիր նրա մասին մի քանի ժամ և այն կսկսի քեզ կլանել: Եթե մտածես ամբողջ օրը, այն քեզ կպարալիզացնի: Կարելի է մտածել պրոբլեմի մասին, սակայն որպես օրենք դա ոչինչ չի տալիս: Նրա «զանգվածը» չի փոքրանում: Պրոբլեմը լուծել հնարավոր է միայն գործելով: Լուծի՛ր այն, կամ դիր մի կողմ: Իմաստ չկա հոգում կրել ծանր քարեր, որոնք պարալիզացնում են քեզ:

Загрузка…

կարդացեք նաև

Յուրաքանչյուր Կենդանակերպի նշանի համար երեքական խորհուրդ Տիեզերքից

Կենդանակերպի նշանը մարդուն տալիս է բնավորության յուրահատուկ գծեր, նաև որոշում է նրա ճակատագիրը։ Աստղաբանները յուրաքանչյուր Կենդանակերպի նշանի համար պատրաստել են երեք կարևոր հաղորդագրություն։ Այս...

11 բան, որ անում է տղամարդը, եթե իր համար թանկ է իր կինը

Հարաբերությունների հոգեբանություն։ Եթե ծանոթությունից անցել է մի քանի օր, պետք չէ շտապել պարզել, թե ինչպես է նա վերաբերվում Ձեզ, և թե ինչ է նա զգում։...

Նիկոլա Տեսլայի 25 մեջբերումները, որոնք ցույց են տալիս, թե իրականում ինչպիսի հանճար է եղել նա

Ֆիզիկոս-գիտնականներից ամենավառ, հետաքրքիր և ոչմիանշանակ անձնավորություններից մեկը եղել է Նիկոլա Տեսլան։ Դժվար թե այս մոլորակում գտնվի մեկ մարդ, ով կյանքում թեկուզ մեկ անգամ նրա մասին...

ԹԵՍՏ. Ընտրեք զույգին, իսկ մենք կասենք թե ինչ հարաբերություններ են Ձեզ հարկավոր

Յուրաքանչյուր մարդ տարբերվում է իր խառնվածքով, բնավորությամբ և էներգետիկայով և հենց այդ պատճառով էլ, մարդիկ փնտրում են այնպիսի հարաբերություններ, որը հարմար և համապատասխան կլինի...

ԹԵՍՏ. Հայերենում տարածված սխալներ։ Կկարողանա՞ք նշել ճիշտ տարբերակները

Հայերենում շատ են տարածված ոճաբանական թերացումներն ու ուղղագրական սխալները։ Մեր այսօրվա թեստը վերաբերում է հենց ոճաբանական և ուղղագրական սխալներին։ Կկարողանա՞ք բերված երկու տարբերակներից նշել ճիշտ...