fbpx

Հին հունական իմաստություններ

Mediamag-ը հավաքել և մեծ սիրով Ձեզ է ներկայացնում իմաստություններ, որոնք ծնվել են Հին Հունաստանում, ավելի քան 2000 տարի առաջ.

Ով ցանկանում է անթերի ընկեր ունենալ, նա մնում է առանց ընկեր։

Բիանտ

Ես գիտեմ միայն այն, որ ոչինչ չգիտեմ

Սոկրատես

Երիտասարդ գեղեցկուհիներ, հիշե՛ք, որ դեմքը միայն այն ժամանակ է գեղեցիկ, երբ այն պատկերում է նրբագեղ հոգին։

Պյութագորաս

Լավ սկիզբը՝ գործի կեսն է։

Պլատոն

Շատ խոսել և շատ բան ասել՝ դրանք ամենևին էլ նույն բանը չեն։

Սոֆոկլես

Չափը ամենից կարևորն է։

Կլեբուլոս

Մարդկանց գովել՝ նայելով նրանց դեմքին, քծնանքի նշան է։

Արիստոտել

Խոզը ծիծաղում էր էգ առյուծի վրա, որ նա ծնում է միայն մեկ կորյուն։ Էգ առյուծը պատասխանեց. «Մեկ, բայց կորյուն»։

Եզոպոս

Որպեսզի երկար ապրես՝ գտիր քեզ համար հին գինի և հին ընկեր։

Պյութագորաս

Առաջին և լավագույն հաղթանակը՝ դա հաղթանակն է ինքնդ քո հանդեպ։

Պլատոն

Միայնակ ծերությունը՝ դժբախտությունների դժբախտությունն է։

Սոֆոկլես

Մի վազիր երջանկության ետևից։ Այն միշտ գտնվում է քո մեջ։

Պյութագորաս

Ուզո՞ւմ ես, որպեսզի քեզ սիրեն՝ սիրիր։

Գեկատոն

Հաճույքը՝ բարիք է, բայց միայն եթե այն չի առաջացնում զղջում

Անտիսթենես

Մահացած լինելը ամենևին էլ սարսափելի չէ, մահանալը՝ շատ ավելի սարսափելի է։

Էպիհարմ

Ով ուզում է տեղից շարժել աշխարհը՝ թող ինքն իրեն տեղից շարժի։

Սոկրատես

Վատագույնները ամեն տեղ ավելի շատ են։

Բիանտ

Հաճույքներից ամենահաճելիները նրանք են, որոնք ավելի հազվադեպ են պատահում։

Դեմոկրիտ


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 3 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Հին հունական իմաստություններ
Մոխրագույնի 50 երանգները – մուլտ. տարբերակ