fbpx

Չինական վիշապի 30 խորագույն իմաստություններ

Հին չինական աֆորիզմներ՝ ժամանակակից մարդու կյանքի համար անսպառ իմաստությունների գանձարան…

1. Սարերի տեղը ու գետերի հունը փոխելը հեշտ է, մարդու բնավորությունը փոխելը՝ դժվար։

2. Կուժից բաժակի մեջ լցնել հնարավոր է միայն այն՝ ինչ կա նրա ներսում։

3. Ավելի լավ է չիմանալ հերոգլիֆները, քան չիմանալ մարդուն։

4. Սխալմամբ կարելի է միայն գնել, սխալմամբ վաճառել՝ հնարավոր չէ։

5. Ճանապարհն, որով քայլում ես՝ գցվել է այլ մարդկանց կողմից։

6. Մտորելով անցյալի մասին, ճանաչում ես ապագան։

7. Ծառ տնկելու համար լավագույն ժամանակը 20 տարի առաջ էր։ Մյուս լավագույն ժամանակը՝ այսօր է։

8. Եթե մեկ բառը խելքի չի բերել, խելքի չի բերի նաև տաս հազարը։

9. Դռները ծնում են միջանցիկ քամիներ, բերանբաց մարդիկ՝ դժբախտություններ։

10. Դեպի բարձրունք տանող ճանապարհները բազմաթիվ են։ Սակայն բարձրունքից բացվող տեսարանը՝ նույնն է։

11. Մի վախեցիր դանդաղելուց, վախեցիր կանգ առնելուց։

12. Ճանապարհը չհարցրած՝ մի շտապիր առաջ։

13. Լավը սովորելու համար՝ քիչ է նույնիսկ 100 օրը, վատը սովորելու համար՝ բավարար է 1 ժամը։

14. Երբ կինը սկսում է տղամարդկային գործերով զբաղվել՝ ընտանիքը ծաղկում է, երբ տղամարդն է սկսում կանացի գործերով զբաղվել՝ ընտանիքը քանդվում է։

15. Հուզված մարդը նույնն է, ինչ նավահանգստից պոկված նավակը։

16. Եթե ինքդ գիտես, որ թևերդ կարճ են, ուրեմն մի թռիր բարձր ու հեռու։ Հնարավոր է, որ քո սխալները դա այն է՝ ինչ պետք է աշխարհին։

17. Ձուկ տուր աղքատին՝ և կապահովես նրա մեկ օրվա սնունդը։ Սովորեցրու աղքատին ձկնորսություն անել՝ և կապահովես նրա կյանքը։

18. 100 տարվա մեջ ստեղծվածը կարող է ավերվել 1 ժամվա մեջ։

19. Ով երկու անգամ ետ նայի՝ նա ոչինչ չի կորցնի։

20. Եթե ինչ-որ մեկը գիտի, որ ոչինչ չգիտի՝ սովորեցրու նրան։
Եթե ինչ-որ մեկը գիտի, որ նա գիտի՝ լսիր նրան։
Եթե ինչ-որ մեկը չգիտի, որ նա գիտի՝ արթնացրու նրան։
Եթե ինչ-որ մեկը չգիտի, որ նա չգիտի՝ փախիր նրանից։

21. Լավագույն մարտը այն է, որը չի կայացել։

22. Ադամանդը ընկնելով կեղտի մեջ՝ միևնույնն է մնում է ադամանդ։ Իսկ փոշին բարձրանալով երկինք՝ միևնույնն է փոշի է մնում։

23. Աշտարակի բարձրությունը որոշվում է նրա գցած ստվերով, իսկ մարդու բարձրությունը՝ նրան նախանձողների թվով։

24. Կյանքի խորամանկությունը կայանում է նրանում, որպեսզի մահանալ երիտասարդ, բայց որքան հնարավոր է ուշ։

25. Լինում են միայն ոչ ճիշտ ճանապարհներ, բայց չեն լինում անելանելի իրավիճակներ։

26. Նա ով նշում է քո թերությունները՝ ոչ միշտ է, որ քո թշնամին է։ Նա ով նշում է քո առավելությունները՝ ոչ միշտ է, որ քո ընկերն է։

27. Վերացրու խոսքիցդ «պրոբլեմ» բառը, և այն կանհետանա քո կյանքից։

28. Բարկացած բռունցքը չի հարվածում ժպտացող դեմքին։

29. Մի վախեցեք դանդաղ աճելուց, վախեցեք չփոխվելուց։

30. Եթե սխալվել ես ճանապարհով՝ ապա կարելի է ետ վերադառնալ, եթե սխալվել ես խոսքով՝ ոչինչ անել հնարավոր չէ։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 3 из 5 )
MediaMag
Չինական վիշապի 30 խորագույն իմաստություններ
Գլուխկոտրուկ. 1 րոպեում քանի՞ թռչուն կգտնես այս նկարում