fbpx

Ողջ ճշմարտությունը գազավորված ըմպելիքների մասին։ Թե ինչպես են դրանք ազդում առողջության վրա

Բոլորս էլ լավ գիտենք, որ գազավորված ըմպելիքները վնասակար են առողջությանը։ Արդյո՞ք դա ճշմարտություն է, թե՞ գազավորված ըմպելիք արտադրողների հակառակորդների հերթական մոլորության մեջ գցող լուրերն են։ Հոդվածում մանրամասն նկարագրվում է, թե ինչ է տեղի ունենում օրգանիզմի հետ՝ գազավորված ըմպելիք օգտագործելուց հետո։ Խմե՞լ. թե՞ չխմել՝ Ձեր ընտրությունն է.

Օգտագործումից 10 րոպե հետո

Շաքարը, որը պարունակվում է գազավորված ըմպելիքի մեկ բաժակում, կարող է օրգանիզմում իսկական պատերազմի պատճառ դառնալ։ Բացի դրանից, օրթոֆոսֆորական թթուն վատ է ազդում ստամոքսի վրա և ուժեղացնում է շաքարի ազդեցությունը։

20 րոպե հետո

Արյան մեջ տեղի է ունենում ինսուլինի կտրուկ բարձրացում։

40 րոպե հետո

Կոֆեինը ամբողջությամբ ներծծվում է արյան մեջ։ Աչքերի բիբերը լայնանում են։ Բարձրանում է արյան ճնշումը, մեծանում է արյան հոսքը։ Արգելափակվում են ադենոզինային ռեցեպտորները, այդպիսով կանխելով քնոտությունը։

45 րոպե հետո

Օրգանիզմում բարձրանում է դոֆամինի մակարդակը, որը խթանում է ուղեղի հաճույքի համար պատասխանատու կենտրոնը։ Առաջ է գալիս ռեակցիա, որը նման է հերոինի առաջացրած ռեակցիային։

1 ժամ հետո

Օրթոֆոսֆորական թթուն աղեստամոքսային համակարգում արգելափակում է կալցիումը, մագնեզիումը և ցինկը։ Իսկ դա ծանրաբեռնում է նյութափոխանակությունը։ Կալցիումի ավելցուկը դուրս է գալիս մեզի հետ։

1 ժամ և ավելի հետո

«Բեմ է բարձրանում» ըմպելիքի միզամուղ էֆեկտը։ Օրգանիզմից դուրս են մղվում կալցիումը, ցինկը և մագնեզիումը, որոնք համարվում են ոսկորային հյուսվածքի բաղադրիչ։ Այդ ընթացքում մարդը դառնում է դյուրագրգիռ։ Դուրս է մղվում նաև օրգանիզմում առկա բավական մեծ քանակությամբ ջուր։

Գազավորված ըմպելիքների բաղադրությունը

Մեր շուկայում առկա գազավորված ըմպելիքների բաղադրության մեջ են մտնում հետևյալ նյութերը.

Բենզոլ

Վիտամին C-ի հետ փոխազդելով արտադրվում է բենզոլ, որը օժտված է թունավոր հատկություններով։ Բենզոլը նաև նպաստում է տարբեր տեսակի ուռուծքների առաջացմանը։

Կոֆեին

Այս բաղադրիչի մեծ քանակությունը մեծացնում է սրտի ծանրաբեռնվածությունը։ Բացի դրանից, կոֆեինը միանում է այլ միացությունների հետ և դուրս է մղում օրգանիզմից կալցիումը։ Դա խթանում է միզաքարային հիվանդությունների առաջացմանը։

Ածխաթթու գազ

Ինքն իրենով այս նյութը օրգանիզմի համար անվնաս է։ Իսկ ածխածնային թթուն, որն առաջանում է ըմպելիքը գազով հագեցնելուց՝ անցանկալի է աղեստամոքսային տրակտի հիվանդություններով տառապող մարդկանց համար, քանի որ կարող է խանգարումներ առաջացնել։

Օրթոֆոսֆորական թթու

Նվազեցնում է ոսկորներում առկա կալցիումի պարունակությունը։ Իսկ ի՞նչ վնասներ դա կարող է բերել. կարծում ենք բոլորին է հայտնի՝ հաճախակի կոտրվածքներ։ Հատկապես դա վտանգավոր է այն մարդկանց համար, ովքեր օգտագործում են մեծ քանակությամբ գազավորված ըմպելիքներ, իսկ կալցիում պարունակող սնունդ՝ շատ քիչ։

Եվ այս ամենից կարելի է եզրակացնել. գազավորված ըմպելիքները անխոս վնասակար են։ Եվ լավ կլինի բոլորդ էլ հրաժարվեք դրանցից և ըմպեք միայն մայրիկի պատրաստած անուշաբույր և անուշահամ կոմպոտները…

Աղբյուրը՝ marketium.ru


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ողջ ճշմարտությունը գազավորված ըմպելիքների մասին։ Թե ինչպես են դրանք ազդում առողջության վրա
Մեսսի՞, թե՞ Ռոնալդու