fbpx

15 մեթոդ, ինչպես ապրել մինչև 100 տարի

Վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ մարդիկ սկսել են ապրել ավելի երկար, սակայն շատ քչերին է հաջողվում նշել իրենց 100-րդ տարեդարձը։ Եկել է ժամանակը դա փոխելու։ Առաջարկում ենք խորհուրդներ, որոնք կօգնեն ապրել մինչև 100 տարի։

1. Կարդացեք ամսագրերն ու թերթերը շրջած

Հնչում է ինչպես հումոր։ Սակայն գիտակցաբար զրկելով մեզ հարմարավետությունից, մենք մեր ուղեղին մի փոքր սթրեսի ենք ենթարկում, ինչն էլ օգնում է վերականագնել քայքայված (տարիքի ընթացքում) բջիջները։ Այս կարծիքին է ծերանալու բնագավառում ամերիկյան փորձագետ, դոկտոր Մարիոս Կիրիազիսը։ Նաև նա խորհուրդ է տալիս գրել հակառակ ձեռքով (եթե աջլիկ եք, ապա ձախով և հակառակը), լսել երաժշտություն, որը չեք սիրում և առաջ քաշել փաստարկներ, որոնց դուք երբեք չեք հավատացել։

Աշխարհի ամենատարեց կինը՝ Բեսսի Կուպերը, ով մահացել է 116 տարեկան հասակում, այն հարցին, թե ինչո՞ւմ է կայանում նրա երկարակեցության գաղտնիքը, պատասխանել է. «Ես չեմ սնվում ֆաստ ֆուդով և չեմ անում ոչինչ հակառակ իմ կամքի»։

9106ff29af3de740b58105774d6a5017

2. Կերեք կարմիր գույնի մրգեր և բանջարեղեններ

Քաղցր պղպեղը պարունակում է ավելի շատ վիտամին C, քան նարինջը, ճակնդեղը հարուստ է նիտրատներով, որոնք լայնացնում են արյունատար անոթները, իսկ լոլիկը համարվում է լիկոպենի (հզոր անտիօքսիդանտ) աղբյուր։ Լիկոպենը պաշտպանում է  քղցկեղից և սրտանոթային հիվանդություններից։

9699924509be8ad74df6b63e5175dc35

3. Արագ վազիր

Դալլասի Կուպերի ինստիտուտի գիտնականների տվյալներով, արագ վազքը կանխարգելում է սրտային հիվանդությունների մահացու դեպքերը։ Տղամարդկանց համար ընդամենը 8 րոպե և կանանց համար 9 րոպե արագ վազքը, նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների վտանգը ուղիղ 30%-ով: Նույն կերպ է ազդում նաև հեծանիվ վարելը։

3617dbd0ae258c2f03956db1b9cbebc1

4. Զգույշ եղեք հասարակական զուգարաններից օգտվելիս

«Հասարակական զուգարաններից օգտվելուց հետո, մանրակրկիտ լվացեք ձեռքերը, որպեսզի ձերբազատվեք վնասակար մանրէներից (դրանք հիմնականում ամենաշատը դռների և դռան բռնակների վրա են), որոնք կարող են ոչ միայն առաջ բերել լուրջ հիվանդություններ, այլ նաև թուլացնել իմունիտետը»,- խորհուրդ է տալիս Աբերդինա համալսարանի մենրէաբան, պատվավոր պրոֆեսոր Հյու Փենինգթոնը։

f8e7e6a46e35de829ecd442165867b0b

5. Կերեք բանան

Դրանք նվազեցնում են արյան ճնշումը, որովհետև հարուստ են կալիումով։ Բացի դրանից, կալիումը օգնում է հակազդել ամենօրյա սննդում օգտագործվող աղի վնասակար հատկություններին։

83a6ec31ee734dc5244643dcb80e3a76

6. Կքանստեք

Կքանստումը պարզ մի վարժություն է, որը կարելի է կատարել գործնականում ամենուրեք։ Այս վարժությունը նպաստում է ամրացնել մեր հիմնական մկանները, որոնք ապագայում, հատկապես ծերունական շրջանում, կօգնեն մեզ խուսափել ընկնելուց։

32a787be3536b61b71ff9be84cf902f3

7. Մեկ բաժակ թեյ՝ ամեն օր

Դրա շնորհիվ, օրգանիզմում կնվազի սթրեսի հորմոնը, նաև 28% կմեծանա սրտային պրիստուպներից չմահանալու հավանականությունը:

eb4934e27cc474aa92b5e24b6099a8b1

8. Պառկեք քնելու մեկ ժամ շուտ

Սովորականից մեկ ժամ ավել քունը նպաստում է արյան ճնշման իջեցմանը։

74b3e3fbf8e83301287b1e08aed02b79

9. Հիվանդանոցում և ոչ միայն այնտեղ կերեք յոգուրտներ

Փորձը ցույց է տվել, որ հոսպիտալացված հիվանդները, ովքեր օգտագործում եմ յոգուրտ, ավելի քիչ են ենթարկվում Clostridium difficile մանրէների ազդեցությանը, որոնք պատասխանատու են աղիներում բորբոքային հիվանդությունների համար։

f3a884229b0704fc364e9ad63332ef61

10. Օգտագործեք ատամնային թել

Հետազոտությունները ցույց են տալիս, որ ատամնային թելի օգտագործումը օգնում է ազատվել կարիես առաջացնող մանրէներից։ Արդյունքում, դա պաշտպանում է մեզ սրտանոթային հիվանդություններից, շաքարային դիաբետից և մտագարությունից։

cba05b5ef4edf35e5f14de5602cd155d

11. Շնչեք ձողիկների միջոցով

Օրվա ընթացքում մի քանի րոպե տրամադրեք ձողիկնկերի օգնությամբ խորը շնչառությանը։ Խորը շնչեք քթով և դանդաղ արտաշնչեք ձողիկների միջով և հակառակը։ Դա նպաստում է թոքերի աշխատանքի բարելավմանը, իջեցնում է արյան ճնշումը և սրտանոթային հիվանդությունների հավանականությունը։

6e29b641e61dae303ee0ec04478b1d60

12. Տունը պահեք մաքուր վիճակում

Պարզվում է, աշխատասեր մարդիկ, այդ թվում իրենց տունը մանրակրկտորեն մաքրողները ունեն սերոտոնինի (երջանկության հորմոն) բարձր մակարդակ, որն էլ դրական է ազդում լավ քնի և սնվելու վրա, իսկ դրանց արդյունքը՝ երկարակեցությունն է։

a92ece314c365c8878d74ff6e4004b8b

13. Երշիկի փոխարեն կերեք խոզապուխտ

Ավելի լավ է պատրաստեք խոզապուխտով ձվածեղ, քան երշիկով։ Չնայած այն նույնքան կալորիականություն ունի և պարունակում է նույնքան ճարպեր, բայց մենք այն ուտում ենք ավելի քիչ՝ հետևաբար և նվազեցոնում ենք հագեցած սննդի կիրառումը։

3ae4b698a3feeeb6463c4c139c121129

14. Ամեն օր դուրս եկեք քայլելու

Հետազոտությունները ցույց են տալիս, որ թեկուզ մի քանի րոպե քայլքը բարելավում է ուղեղի աշխատանքը, դրանով նվազեցնում մտագարության հավանականությունը։

d2ce953277f133db74c329212e49783b

15. Ամանի վրա տեղադրեք կերակրի ավելի քիչ չափաբաժին

Հետազոտությունները ցույց են տվել, որ առնետները, որոնք սնվում էին կերակրի չափաբաժնից 30% քիչ՝ ապրում էին 2 անգամ երկար։

1c94e4740c209665e08eecace200895a


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 3 assessment, среднее 2 из 5 )
MediaMag
15 մեթոդ, ինչպես ապրել մինչև 100 տարի
ԹԵՍՏ. Կկարողանա՞ք բարեհաջող հանձնել էթիկային վերաբերող քննությունը