fbpx
Գլխավոր ՇՓՈՒՄ ԳԵՂԵՑԻԿԻ ՀԵՏ ԱՌԱՍՊԵԼ ԵՎ ԱՌԱԿ Վարդան Այգեկցի - Գինի (առակ)

Վարդան Այգեկցի – Գինի (առակ)

Մի թագավոր մի որդի ուներ և հրաման արեց նայիպներին, թե ամեն օր ձեզնից մեկը թող տանի իմ որդուն և պատվի: Եվ տանում էին:

Եվ մի օր մի նայիպ պատվելու էր տարել թագավորի որդուն և երեկոյան նրան տարավ թագավորի տունը և ինքը գնաց: Թագավորի տղան խիստ գինով էր և հարբած դուրս եկավ, ընկավ աղբանոցը և մեռավ: Եվ թագավորը հրամայեց, թե իմ իշխանության ներքո ինչքան այգի կա՝ փակեք և կարասները կոտրատեք: Եվ այդպես արին:

Եվ մի այրի կին մի որդի ուներ և այրի կինը պահեց յուր հնձանը և գինին և ամեն առավոտ և երեկո հացի վրա երկու թաս գինի էր տալիս որդուն: Եվ այրի կնոջ որդին մի գիշեր դուրս եկավ, սպանեց թագավորի առյուծին, և թագավորն առավոտյան հրամայեց, թե ով որ սպանել է իմ առյուծին, եթե գա և ինձ պատմի՝ նրան չեմ պատժի: Եվ եկան այրի կինը և նրա որդին: Թագավորը նրան հարցրեց, թե ինչպես սպանեցիր առյուծին: Եվ նա ասաց. թե գիշերով դուրս եկա, հանդիպեցի առյուծին և սպանեցի: Եվ մայրն ասաց. թե նրան գինով է սնուցել և պատմեց, թե ինչպես է գինով սնուցել: Եվ թագավորը հրաման արձակեց. թե այգի տնկեք և գինին այնպես խմեք, որ առյուծ սպանեք և ոչ թե աղբանոցում մեռնեք:

կարդացեք նաև

Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ սեպտեմբերի 21-ից 27-ը

Ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ սեպտեմբերի 21-ից 27-ը: ԽՈՅԵՐ Ձեզ խորհուրդ չի տրվում ալկոհոլ օգտագործել` հատկապես ձեր սիրելիի ներկայությամբ: Դրա անգամ ամենաչնչին չափաբաժինը փորձելուց հետո դուք,...

ԹԵՍՏ․ Ֆիթնես ուղեղի համար: Կկարողանա՞ք անսխալ պատասխանել բոլոր հարցերին

Ի՞նչ եք կարծում, կբավարարի՞ Ձեր գիտելիքները, որպեսզի կարողանաք ճիշտ պատասխանել մեր թեստի բոլոր 12 հարցերին: Եթե դուք կարողանաք թեստում սխալվել ոչ ավել քան 1...

30 մեջբերում Վարդգես Պետրոսյանի «Կրակե շապիկ» գրքից

Ներկայացնում ենք Ձեզ խորիմաստ մեջբերումների հավաքածու Վարդգես Պետրոսյանի «Կրակե շապիկ» գրքից: 1. Տարիքից չեն ծերանում, այլ երբ հոգնում են ձգտումներից։ 2. Քո ցավն, ՀԱՅՐԵՆԻՔ, կրակե շապիկ...

ԹԵՍՏ․ Արդյո՞ք լավ եք հաշվում մտքում: Եկեք ստուգենք

Թեստ, որը դուր չի գա հումանիտարներին․․․ Իսկ դուք կարողանո՞ւմ եք արագ հաշվել մտքում: Մի կողմ դրեք բոլոր հաշվիչ սարքերը և փորձեք թեստն անցնել մտովի: Ի՞նչ...

Լեդի Գագայի նոր տեսահոլովակը` Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի մոտիվներով և հայերեն գրություններով

Tert.am Life-ը գրում է․ 11 «Գրեմիի» և 1 «Օսկարի» արժանացած երգչուհի Լեդի Գագան ներկայացրել է «911» երգի հիման վրա նկարահանված իր նոր տեսահոլովակը, որը Հայաստանում...