fbpx

Մարդու դեմքի վրա բնակվում են տարբեր կենդանի օրգանիզմներ (գիտականորեն ապացուցված)

Նայելով մարդկանց դեմքին, մանավանդ գեղեցիկ սեռի գեղեցիկ ներկայացուցիչներին, շատ դժվար է պատկերացնել, որ այդ դեմքի վրա բնակվում են բազմաթիվ կենդանի օրգանիզմներ: Մանրադիտակով բավական խոշորացման դեպքում այդ գեղեցիկ դեմքերը վեր են ածվում «բնակավայրերի», որոնք լի են կյանքով:

Ըստ Հյուսիսային Կարոլինայի համալսարանի գիտաշխատողների, յուրաքանչյուր մարդու դեմք, առանց բացառության, մշտական բնակավայր է միկրոսկոպիկ ութոտանի Demodex folliculorum և Demodex Brevis տեսակի տիզերի համար:

Միացեք մեր Telegram ալիքին

Միանալ Telegram-ին
Demodex-follicularum
Demodex follicularum ութոտանի տիզը

Այս ութոտանիների իրենց կյանքի մեծ մասը անց են կացնում մազապարկերում և սնվում են ճարպով, որը արտադրում է մարդու մաշկը: Միկրոսկոպիկ այս տիզերը լքում են իրենց բնակավայրը միայն գիշերները:

Demodex folliculorum և Demodex Brevis-ները բնակեցնում են մարդու դեմքը դեռևս նրա կրծքով կերակրվելու ժամանակ: Այս տեսակի տիզերը Homo Sapiens-ի «հավատարիմ» ուղեկիցներն են, որոնք ապրում են մեր մաշկի վրա, դեռևս այն ժամանակներից, երբ մարդը նոր-նոր լքում էր Աֆրիկան:

Հետաքրքրական է նաև, որ «Belly Button Biodiversity» ծրագրի շրջանակներում կատարված առաջին հետազոտությունների ընթացքում մարդու պորտում հայտնաբերվել են գիտությանը անհայտ 662 տեսակի (շտամ) բակտերիա:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

MediaMag

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
Մարդու դեմքի վրա բնակվում են տարբեր կենդանի օրգանիզմներ (գիտականորեն ապացուցված)
Рorsche-ի դիզայնով սուպեր զբոսանավը ջուրն են իջեցրել