Ծննդյան ամսաթիվը թաքցնում է ձեր հոգու գաղտնիքը․ բացահայտեք ձերը

Նումերոլոգիայի համաձայն՝ ծննդյան օրը կարող է շատ բան պատմել մարդու կյանքի առաքելության մասին։ Ոմանց ճանապարհը կապված է առաջնորդության, մյուսներինը՝ անվերապահ սիրո, հոգևոր զարգացման կամ հաջողության հասնելու ձգտման հետ։

Նումերոլոգիայի և աստղագուշակության համաձայն՝ ծննդյան ամսաթիվը կարող է հուշել, թե որն է մարդու կյանքի առաքելությունը, ինչ ուժեղ կողմեր ունի նա և ինչ փորձություններ ու դասեր են նրան սպասվում։ Ինչպես գրում է Parade պարբերականը, «հոգու պայմանագիր» գաղափարի կողմնակիցները կարծում են, որ յուրաքանչյուր մարդ այս աշխարհ է գալիս իր ուրույն ճանապարհն անցնելու։ Այդ ճանապարհը կապված է սիրո, ինքնաճանաչման, հարաբերությունների և կյանքի իմաստի որոնման հետ։

«Հոգու պայմանագիր» գաղափարի համաձայն՝ հոգին դեռ ծնվելուց առաջ իբր ընտրում է այն դասերը, զգացմունքներն ու դերերը, որոնց հանդիպելու է երկրային կյանքում։ Այս համոզմունքը սերտորեն կապված է նաև վերամարմնավորման և նախորդ կյանքերի մասին պատկերացումների հետ։

Նումերոլոգիայի հետևորդները կարծում են, որ նշանակություն ունի նույնիսկ այն, թե ամսվա որ օրն է մարդը ծնվել։ Ըստ նրանց՝ ծննդյան օրը կարող է որոշակի բաներ հուշել մարդու բնավորության, հակումների և այն խնդիրների մասին, որոնք նա պետք է հաղթահարի կյանքի ընթացքում։

Ի՞նչ է պատմում ձեր ծննդյան օրը ձեր մասին

ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՆՔՆԱՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ

Ծնվել եք ամսի 1-ին, 10-ին, 19-ին կամ 28-ին

Այս ամսաթվերը կապվում են Արեգակի հետ, որն աստղագուշակության մեջ խորհրդանշում է ինքնագնահատականը, ինքնավստահությունն ու նպատակասլացությունը։

Համարվում է, որ այս օրերին ծնված մարդիկ ի ծնե առաջնորդներ են։ Նրանք կարողանում են ոգեշնչել շրջապատողներին, սիրում են ուշադրության կենտրոնում լինել և չեն վախենում նախաձեռնություն վերցնելուց։

Ըստ նումերոլոգիայի՝ նրանց կյանքի կարևորագույն դասերից մեկն է սովորել հավատալ սեփական ուժերին և միաժամանակ օգնել մյուսներին բացահայտելու իրենց կարողությունները։

ՀՈԳԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՆՎԵՐԱՊԱՀ ՍԵՐ

Ծնվել եք ամսի 2-ին, 11-ին, 20-ին կամ 29-ին

Այս օրերը կապվում են Լուսնի հետ, որը խորհրդանշում է ինտուիցիան, զգացմունքներն ու մարդու ներաշխարհը։

Համարվում է, որ այս մարդիկ շատ զգայուն են, կարեկցող և հոգատար։ Նրանք կարողանում են հասկանալ ուրիշների ապրումները և անհրաժեշտ պահին աջակցել իրենց մտերիմներին։

Նումերոլոգիայի համաձայն՝ նրանց «հոգու պայմանագիրը» կապված է մարդկանց հետ խորը զգացմունքային կապեր ստեղծելու հետ։ Սակայն նրանք նաև մի կարևոր դաս ունեն սովորելու՝ չմոռանալ սեփական անձի մասին։ Նրանք պետք է հասկանան, որ իրենց ցանկություններն ու կարիքները նույնքան կարևոր են, որքան այն մարդկանց կարիքները, որոնց մասին հոգ են տանում։

ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀՈԳԵՎՈՐ ԱՃ

Ծնվել եք ամսի 3-ին, 12-ին, 21-ին կամ 30-ին

Այս ամսաթվերը կապվում են 3 թվի և Յուպիտերի հետ, որն աստղագուշակության մեջ խորհրդանշում է նոր հնարավորությունները, բարեկեցությունն ու հաջողությունը։

Համարվում է, որ այս օրերին ծնված մարդիկ սիրում են բացահայտել աշխարհը։ Նրանք մշտապես նոր տպավորություններ են փնտրում, հաճույքով սովորում են, երազում ճանապարհորդությունների մասին և հետաքրքրվում տարբեր փիլիսոփայական ուսմունքներով։

Նրանց կյանքի գլխավոր խնդիրն է համարվում երբեք չդադարել սովորել, ընդլայնել մտահորիզոնը և նոր փորձառությունների միջոցով ավելի իմաստուն դառնալ։

ԱՌԱՋԸՆԹԱՑ ԵՎ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ծնվել եք ամսի 4-ին, 13-ին, 22-ին կամ 31-ին

Այս օրերը կապվում են 4 թվի և Ուրանի հետ, որը խորհրդանշում է փոփոխությունները, անկախությունն ու ընդունված կանոններին հակադրվելու ձգտումը։

Համարվում է, որ այս մարդիկ սովոր չեն մտածել բոլորի նման։ Նրանք սիրում են նոր գաղափարներ, չեն վախենում կասկածի տակ դնել հին համոզմունքները և հաճախ փորձում են գտնել խնդիրների լուծման բոլորովին այլ ճանապարհներ։

Ըստ նումերոլոգիայի՝ նրանց առաքելությունն է նոր լուծումներ գտնել, նպաստել հասարակության մեջ դրական փոփոխություններին և իրենց գաղափարներով աշխարհն ավելի լավը դարձնել։

ԻՆՔՆԱՐՏԱՀԱՅՏՈՒՄ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Ծնվել եք ամսի 5-ին, 14-ին կամ 23-ին

Այս ամսաթվերը կապվում են 5 թվի և Մերկուրիի հետ, որը խորհրդանշում է շփումը, տեղեկատվությունն ու մտավոր ակտիվությունը։

Համարվում է, որ այս օրերին ծնված մարդիկ շատ հետաքրքրասեր են։ Նրանք հեշտությամբ են տարվում նոր թեմաներով, սիրում են տեղեկություններ հավաքել և իրենց իմացածով կիսվել ուրիշների հետ։

Նրանց «հոգու պայմանագիրը», ըստ նումերոլոգիայի, կապված է մարդկանց հետ շփվելու արվեստը զարգացնելու հետ։ Նրանց համար կարևոր է սովորել հեշտությամբ կապեր հաստատել, արտահայտել սեփական մտքերը և գիտելիքները հասկանալի ձևով փոխանցել ուրիշներին։

ՆԵՐԴԱՇՆԱԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ

Ծնվել եք ամսի 6-ին, 15-ին կամ 24-ին

Այս օրերը կապվում են Վեներայի հետ, որն աստղագուշակության մեջ խորհրդանշում է սերը, արվեստն ու գեղեցկությունը։

Համարվում է, որ այս մարդիկ ամեն ինչում ներդաշնակություն են փնտրում։ Նրանք սիրում են գեղեցիկը, հետաքրքրվում են ստեղծագործական աշխատանքով և սովորաբար կարողանում են ընդհանուր լեզու գտնել նույնիսկ շատ տարբեր մարդկանց հետ։

Նրանց կյանքի գլխավոր խնդիրն է համարվում խաղաղ ու ջերմ միջավայր ստեղծելը, տարաձայնությունները հարթելու կարողությունը զարգացնելը և ամուր հարաբերություններ կառուցելը։ Խոսքը ոչ միայն սիրային, այլև ընկերական ու գործնական հարաբերությունների մասին է։

ՀՈԳԵՎՈՐ ԱՇԽԱՐՀ ԵՎ ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ

Ծնվել եք ամսի 7-ին, 16-ին կամ 25-ին

Այս ամսաթվերը կապվում են 7 թվի և Նեպտունի հետ, որն աստղագուշակության մեջ խորհրդանշում է երազանքները, հոգևոր աշխարհն ու պատրանքները։

Համարվում է, որ այս օրերին ծնված մարդիկ զգայուն են և հարուստ երևակայություն ունեն։ Նրանց հաճախ հետաքրքրում են արվեստը, հոգեբանությունը, կրոնը, մետաֆիզիկան և այն ամենը, ինչ կապված է մարդու ներաշխարհի ու կյանքի առեղծվածների հետ։

Ըստ նումերոլոգիայի՝ նրանց «հոգու պայմանագիրը» սեփական ներաշխարհը ճանաչելն է, ստեղծագործական ունակությունները զարգացնելը և կյանքի այնպիսի իմաստներ գտնելը, որոնք միայն նյութական արժեքներով չեն սահմանափակվում։

ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ

Ծնվել եք ամսի 8-ին, 17-ին կամ 26-ին

Այս օրերը կապվում են Սատուրնի հետ, որը խորհրդանշում է պատասխանատվությունը, սահմանափակումներն ու համառ աշխատանքը։

Համարվում է, որ այս մարդիկ գործնական են, համբերատար և հասուն մտածելակերպ ունեն։ Նրանք հարգում են ավանդույթները, գիտեն պատասխանատվություն ստանձնել և սովորաբար չեն վախենում դժվար աշխատանքից։

Նրանց կյանքի գլխավոր խնդիրն է համարվում քայլ առ քայլ հասնել նպատակներին, տարիների ընթացքում փորձ ու գիտելիքներ կուտակել, ապա դրանք փոխանցել ուրիշներին։ Ըստ այս պատկերացման՝ նրանց հաջողության գաղտնիքը կարգապահությունն ու հաստատակամությունն են։

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՆԵՐՔԻՆ ՄՈՏԻՎԱՑԻԱ

Ծնվել եք ամսի 9-ին, 18-ին կամ 27-ին

Այս ամսաթվերը կապվում են 9 թվի և Մարսի հետ, որը խորհրդանշում է էներգիան, վճռականությունն ու գործելու պատրաստակամությունը։

Համարվում է, որ այս օրերին ծնված մարդիկ եռանդուն են, կրքոտ և մրցակցային ոգի ունեն։ Նրանք սիրում են իրենց առջև բարձր նպատակներ դնել և ամեն ինչ անում են ցանկալի արդյունքին հասնելու համար։

Նումերոլոգիայի համաձայն՝ նրանց «հոգու պայմանագիրն» է համարձակորեն առաջ շարժվել, սեփական էներգիան ուղղել նպատակների իրականացմանը և իրենց օրինակով ոգեշնչել մյուսներին։

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Avatar photo

Պրոֆեսիոնալ և վերլուծական աստղաբան

Մարիա Ստեփանյանը պրոֆեսիոնալ և վերլուծական աստղաբան է՝ երկար տարիների փորձով։ Նա չի հավատում կույր ճակատագրապաշտությանը․ փոխարենը խորությամբ ուսումնասիրում է մոլորակային շարժումները, նումերոլոգիան և կյանքի կրկնվող օրինաչափությունները՝ ընթերցողին տալով իրավիճակը ճիշտ հասկանալու, ներքին ռեսուրսները կառավարելու և սեփական պոտենցիալը բացահայտելու գործիքներ։

Մարիան հարցերին մոտենում է միայն թեմայի խորը և բազմակողմանի ուսումնասիրությունից հետո՝ համադրելով էզոթերիկ գիտելիքը, վերլուծական մտածողությունը և մարդու ներքին ընտրության կարևորությունը։

MediaMag
Ծննդյան ամսաթիվը թաքցնում է ձեր հոգու գաղտնիքը․ բացահայտեք ձերը
Կես քայլ, որը կփոխի ձեր կյանքը
🏠 Գլխավոր ✨ Գեղեցիկ 💥 Թեստեր 🎉 Ժամանց