5 սովորություն, որոնք մատնում են ցածր IQ -ն ու սահմանափակ մտածողությունը

Ինտելեկտի մակարդակը պարզապես թեստի արդյունքում ստացված թիվ չէ։ Այն առաջին հերթին արտահայտվում է ճկուն մտածելու, նոր իրավիճակներին հարմարվելու և ամեն ինչին քննադատաբար մոտենալու կարողությամբ։

Հավանաբար հանդիպել եք մարդկանց, որոնց հետ պարզապես անհնար է հանգիստ ու կառուցողական զրույց վարել։ Նրանք պատրաստ են անվերջ վիճել, համոզված են, որ միշտ ճիշտ են, և չեն ընդունում նույնիսկ ամենահիմնավոր փաստարկները։ Արդյո՞ք նման վարքագիծը կարող է հուշել ցածր IQ -ի և սահմանափակ մտածողության մասին։

Ինտելեկտի մակարդակը (IQ) միայն թեստի արդյունքով կամ կարդացած գրքերի քանակով չի որոշվում։ Կարևոր է նաև, թե որքան ճկուն է մարդու մտածողությունը, որքան հեշտ է նա հարմարվում փոփոխություններին և որքանով է կարողանում քննադատաբար գնահատել իր լսածն ու տեսածը։

Հոգեբաններն առանձնացնում են առօրյա վարքագծի մի շարք առանձնահատկություններ, որոնք կարող են հուշել, որ մարդը սահմանափակ մտածողություն ունի։

5 սովորություն, որոնք մատնում են ցածր IQ -ն

Ահա 5 սովորություն, որոնք հաճախ հանդիպում են նման մարդկանց մոտ։

1. Համոզված են, որ միշտ ճիշտ են

Խելացի մարդը չի վախենում կասկածել սեփական կարծիքին։ Նա հասկանում է, որ աշխարհը շատ ավելի բարդ է, քան կարող է թվալ առաջին հայացքից, և անհնար է ամեն ինչ իմանալ։

Սակայն կան մարդիկ, որոնք որքան քիչ բան գիտեն որևէ հարցի մասին, այնքան ավելի վստահ են խոսում։ Հոգեբանության մեջ այս երևույթը հայտնի է որպես Դանինգի–Կրյուգերի էֆեկտ։ Դրա համաձայն՝ որոշակի ոլորտում բավարար գիտելիքներ կամ հմտություններ չունեցող մարդը կարող է գերագնահատել սեփական կարողությունները։

Նման մարդիկ հաճախ չեն լսում զրուցակցին, ընդհատում են նրան և ցանկացած հակառակ կարծիք ընդունում այնպես, կարծես իրենց անձամբ վիրավորել են։

2. Չեն ընդունում իրենց սխալները և միշտ ուրիշներին են մեղադրում

Հասուն մտածողություն ունեցող մարդը հասկանում է, որ սխալվելը բնական է։ Ավելին՝ յուրաքանչյուր սխալից կարելի է ինչ-որ բան սովորել և հաջորդ անգամ ավելի ճիշտ վարվել։

Բայց կան մարդիկ, որոնք ոչ մի գնով չեն ցանկանում ընդունել իրենց սխալը։ Նրանք պատրաստ են մեղադրել գործընկերներին, մտերիմներին կամ պարզապես ասել, թե ամեն ինչի մեղավորը հանգամանքներն էին։

Նրանց համար սեփական սխալն ընդունելը գրեթե հավասար է խոստովանելուն, որ իրենք ինչ-որ բանում անկարող են։ Այդ պատճառով էլ մինչև վերջ փորձում են ապացուցել, որ մեղավորն իրենք չեն։

3. Ամեն ինչ բաժանում են սևի ու սպիտակի

Կան մարդիկ, որոնց համար աշխարհում ամեն ինչ կամ լավ է, կամ վատ։ Կամ ճիշտ է, կամ սխալ։ Մարդիկ էլ բաժանվում են «մերոնց» ու «օտարների»։

Իրականում կյանքն այդքան պարզ չէ։ Շատ իրավիճակներ հնարավոր չէ գնահատել միանշանակ։ Երբեմն պետք է հաշվի առնել մանրուքները, հասկանալ հանգամանքները և փորձել իրավիճակին նայել նաև ուրիշի տեսանկյունից։

Բայց սահմանափակ մտածողություն ունեցող մարդկանց համար շատ ավելի հեշտ է ամեն ինչի վրա պիտակ կպցնելը։ Նրանք նախընտրում են առաջնորդվել պատրաստի կարծիքներով ու կարծրատիպերով, քան ժամանակ հատկացնել և խորությամբ հասկանալ խնդիրը։

4. Գաղափարների փոխարեն անընդհատ քննարկում են ուրիշ մարդկանց

Հայտնի մի խոսք կա.

«Մեծ մտքերը քննարկում են գաղափարներ, միջինները՝ իրադարձություններ, իսկ փոքրերը՝ մարդկանց»։

Որոշ մարդկանց զրույցների հիմնական թեման ուրիշների կյանքն է։ Նրանք սիրում են բամբասել, քննարկել ծանոթների անձնական խնդիրները, խոսել նրանց անհաջողություններից և քննադատել նույնիսկ այն ժամանակ, երբ դրա համար որևէ պատճառ չկա։

Երբ մարդուն մշտապես ավելի շատ հետաքրքրում է, թե ինչ է կատարվում ուրիշների կյանքում, քան իր սեփական զարգացումը, դա կարող է վկայել, որ նրա հետաքրքրությունների շրջանակը բավական նեղ է։ Նա հազվադեպ է անդրադառնում ավելի կարևոր հարցերի, նոր գաղափարների կամ սեփական նպատակներին։

5. Չեն կարողանում կառավարել իրենց զգացմունքները

Մտածողության զարգացման կարևոր կողմերից մեկը սեփական վարքն ու զգացմունքները կառավարելու կարողությունն է։

Խոսքը ոչ թե զգացմունքները թաքցնելու կամ երբեք չբարկանալու մասին է, այլ անհրաժեշտ պահին կանգ առնելու և մտածելու։ Օրինակ՝ զայրացած ժամանակ անմիջապես չպատասխանելու, վիրավորական խոսքեր չասելու կամ որևէ քայլ անելուց առաջ դրա հնարավոր հետևանքները գնահատելու։

Իսկ իմպուլսիվ մարդիկ հաճախ գործում են պահի ազդեցության տակ։ Նրանք կարող են զայրույթը թափել շրջապատի վրա, ասել բաներ, որոնց համար հետո կզղջան, կամ հանուն ակնթարթային հաճույքի հրաժարվել ավելի կարևոր, երկարաժամկետ նպատակից։

Նման վարքագիծը կարող է խոսել այն մասին, որ մարդը դժվարանում է կառավարել իր զգացմունքներն ու ցանկությունները։

Ինչպե՞ս զարգացնել մտածողությունը

Ինտելեկտը մի բան չէ, որը մեկընդմիշտ տրված է մարդուն և այլևս չի կարող զարգանալ։ Մտածողությունը կարելի է մարզել, սովորել ավելի լայն նայել աշխարհին և վերանայել սեփական համոզմունքները։

Դրա համար արժե սկսել մի քանի պարզ սովորությունից։

  • Ավելի հաճախ ինքներդ ձեզ հարցրեք. «Իսկ ի՞նչ, եթե ես սխալվում եմ»։ Երբեմն հենց այս հարցն է օգնում իրավիճակին բոլորովին այլ աչքերով նայել։
  • Կարդացեք և սովորեք լսել ուրիշներին։ Վեճի ժամանակ մի շտապեք հակադարձել։ Նախ փորձեք հասկանալ, թե ինչ փաստարկներ ունի ձեր զրուցակիցը։
  • Ավելի շատ զբաղվեք սեփական կյանքով։ Ուրիշների քայլերն ու սխալները անվերջ քննարկելու փոխարեն ուշադրությունը կենտրոնացրեք ձեր նպատակների, հետաքրքրությունների և նոր գաղափարների վրա։

Իսկ դուք երբևէ հանդիպե՞լ եք մարդկանց, որոնց բնորոշ են այս սովորությունները։ Գուցե դրանցից որոշները նկատել եք նաև ձեր մեջ։

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Avatar photo

Հոգեբանական բաժնի գլխավոր վերլուծաբան

Աննան մասնագիտացած է մարդկային վարքագծի, զգացմունքային ինտելեկտի և միջանձնային հարաբերությունների ուսումնասիրության մեջ։ Նրա հոդվածների գլխավոր նպատակն է բարդ հոգեբանական երևույթները ներկայացնել պարզ, կիրառելի և հասկանալի լեզվով։ Հավատացած է, որ ճիշտ ինքնաճանաչողությունը ներդաշնակ կյանքի միակ բանալին է:

MediaMag
5 սովորություն, որոնք մատնում են ցածր IQ -ն ու սահմանափակ մտածողությունը
Գիտնականները կանխատեսել են, թե երբ կարող է ավարտվել Տիեզերքի գոյությունը
🏠 Գլխավոր ✨ Գեղեցիկ 💥 Թեստեր 🎉 Ժամանց