Հաջողությունը միշտ չէ, որ պատահականության արդյունք է։ Երբեմն մենք ինքներս ենք մեր շուրջ ստեղծում այնպիսի միջավայր, որտեղ լավ հնարավորություններն ավելի հաճախ են հայտնվում։ Աստղագուշակների կարծիքով՝ կենդանակերպի որոշ նշանների ներկայացուցիչներ առանձնանում են ուրիշներին աջակցելու, նրանց հաջողություններով անկեղծորեն ուրախանալու և ամեն ինչ մրցակցության չվերածելու կարողությամբ։ Մարդկանց հանդեպ հենց այսպիսի վերաբերմունքն էլ կարող է նպաստել նրան, որ հաջողությունն ավելի հաճախ ժպտա նրանց։
♊ Երկվորյակներ
Երկվորյակները կարողանում են արագ զգալ ու հասկանալ շրջապատի մարդկանց տրամադրությունն ու ապրումները։ Նրանք հեշտությամբ են իրենց պատկերացնում ուրիշի տեղում, այդ պատճառով էլ դիմացինի հաջողությունը նրանց մեջ սովորաբար նախանձ չի առաջացնում։
Երբ ընկերը պաշտոնի բարձրացում է ստանում, գտնում է իր սերը կամ իրականացնում վաղեմի երազանքը, Երկվորյակներն անկեղծորեն ուրախանում են նրա հետ։ Նրանք լավ են հասկանում, թե որքան ջանք ու աշխատանք կարող է թաքնված լինել այդ հաջողության հետևում։ Եվ ամենակարևորը՝ ուրիշի ձեռքբերումը չեն ընկալում այնպես, կարծես այն ինչ-որ բան է խլում իրենցից։
Այսպիսի վերաբերմունքի շնորհիվ Երկվորյակները հեշտությամբ են ծանոթություններ հաստատում և պահպանում կապերը բազմաթիվ մարդկանց հետ։ Նրանք, ովքեր ժամանակին ստացել են Երկվորյակների անկեղծ աջակցությունը, հաճախ պատրաստ են լինում նույն կերպ պատասխանել։ Ահա թե ինչու հաջողության նոր հնարավորությունները նրանց կյանքում կարող են հայտնվել ընկերների, շփումների ու երբեմն նույնիսկ բոլորովին պատահական ծանոթությունների միջոցով։
♐ Աղեղնավոր
Աղեղնավորները սովորաբար ուրիշի հաջողության մեջ սեփական անհաջողության ապացույց չեն տեսնում։ Նրանց բնորոշ լավատեսությունն օգնում է ամեն ինչին այլ տեսանկյունից նայել։ Եթե մեկ ուրիշին հաջողվել է ինչ-որ բանի հասնել, ուրեմն դա հնարավոր է նաև իրենց համար։
Այս նշանի ներկայացուցիչները սիրում են ոգևորել ուրիշներին և իրենք էլ հեշտությամբ են ոգևորվում նոր գաղափարներով։ Նրանք անկեղծորեն հիանում են ընկերների համարձակ քայլերով, աջակցում նրանց նախաձեռնություններին ու սրտանց տոնում մտերիմների հաղթանակները։
Աղեղնավորներն իրենց լավ տրամադրությունը չեն պահում միայն իրենց համար։ Նրանք հաճույքով կիսում են այն ուրիշների հետ, ինչի շնորհիվ նրանց շուրջ հաճախ հավաքվում են ակտիվ, դրական տրամադրված ու բարյացակամ մարդիկ։ Իսկ նման շրջապատում նոր ծանոթությունները, հետաքրքիր առաջարկներն ու անսպասելի հնարավորությունները շատ ավելի բնական ու սպասելի են դառնում։
♓ Ձկներ
Ձկները շատ զգայուն են ուրիշների ապրումների նկատմամբ։ Նրանք հաճախ կարողանում են մարդու մեջ նկատել այնպիսի լավ կողմեր ու ընդունակություններ, որոնք նա դեռ ինքն էլ չի տեսնում։ Երբ մտերիմը կասկածում է իր ուժերին, Ձկներն ավելի շուտ կփորձեն քաջալերել նրան, քան համոզել, որ իր երազանքն անիրագործելի է։
Ուրիշների հաջողությունները նույնպես ոգեշնչում են Ձկներին։ Երբ նրանք տեսնում են, որ ինչ-որ մեկը կարողացել է հաղթահարել դժվարություններն ու հասնել իր նպատակին, ավելի են համոզվում, որ խոչընդոտները հաղթահարելի են, իսկ մեծ երազանքները կարող են իրականություն դառնալ։
Միևնույն ժամանակ, Ձկները սովորություն չունեն անընդհատ իրենց համեմատելու ուրիշների հետ։ Նրանք կարողանում են անկեղծորեն ուրախանալ դիմացինի հաջողությամբ, իսկ հետո նրա օրինակից ուժ ու ոգևորություն ստանալ՝ սեփական նպատակներին հասնելու համար։ Հենց այն, որ նրանք չեն փորձում ամեն գնով մրցել ուրիշների հետ, օգնում է իրենց ուժերն ու եռանդը կենտրոնացնել սեփական ցանկությունների ու ծրագրերի վրա։
♍ Կույս
Կույսերն այն մարդկանցից են, որոնք նախընտրում են աջակցել ոչ թե գեղեցիկ խոսքերով, այլ գործով։ Եթե մտերիմն օգնության կարիք ունի, նրանք պատրաստ են ժամանակ տրամադրել, հասկանալ խնդիրը և անել այն ամենը, ինչն իսկապես կարող է օգնել։
Ընդ որում, Կույսերը միշտ չէ, որ իրենց արածի դիմաց շնորհակալություն են սպասում։ Նրանց համար շատ ավելի կարևոր է տեսնել, որ իրենց օգնությունն արդյունք է տվել․ մարդը կարողացել է հաղթահարել դժվարությունը, հասնել իր նպատակին կամ դուրս գալ կյանքի ծանր շրջանից։
Ժամանակի ընթացքում նման վերաբերմունքն օգնում է ամուր ու վստահելի հարաբերություններ կառուցել։ Չէ՞ որ մարդիկ չեն մոռանում նրանց, ովքեր դժվար պահին իրենց կողքին են եղել։ Եվ երբ մի օր Կույսն ինքն է օգնության կարիք ունենում, հաճախ պարզվում է, որ նրա շրջապատում քիչ չեն մարդիկ, որոնք պատրաստ են աջակցել նրան։
Հենց սա էլ Կույսերի հաջողության գլխավոր գաղտնիքներից մեկն է։ Այն, ինչ առաջին հայացքից կարող է պարզապես բախտավոր պատահականություն թվալ, հաճախ տարիների ընթացքում ձեռք բերած վստահության ու մարդկանց հանդեպ ցուցաբերած հոգատարության արդյունքն է։








