fbpx

💔 Ո՞ր ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ նշաններն են ամենադժվարը տանում բաժանումը. բացատրում են աստղաբանները

Բաժանումը միշտ էլ բարդ ու ցավոտ իրադարձություն է, սակայն կենդանակերպի որոշ նշանների համար այն տանելը հատկապես դժվար է։ Աստղաբանները բացատրում են, թե ինչու են որոշ մարդիկ արագ վերականգնվում, իսկ մյուսները տարիներով չեն կարողանում մոռանալ իրենց նախկիններին։ Ովքե՞ր են այդ կենդանակերպի նշանները, որոնց համար բաժանումն ամենածանրն է։

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

🦀 Խեցգետին

Խեցգետինների համար բաժանումն իսկական էմոցիոնալ աղետ է։ Սա զգայուն և կապվող նշան է, որի համար կենսականորեն կարևոր է հարաբերություններում կայունություն զգալը։ Խեցգետինները խորն ու երկար են տանում բաժանումը՝ նորից ու նորից մտքում վերապրելով երջանիկ պահերը։ Նրանց համար դժվար է բաց թողնել մարդուն, հատկապես, եթե բաժանման նախաձեռնողն իրենք չեն եղել։

♏️ Կարիճ

Կարիճները, չնայած իրենց արտաքին ուժին ու ինքնավստահությանը, իրականում շատ խոցելի են։ Նրանց համար բաժանումը ոչ միայն ցավ է, այլև վիրավորված հպարտություն, խորը նեղվածություն և դավաճանության զգացում։ Կարիճները կարող են տարիներով իրենց մեջ քեն պահել, ձգտել վրեժխնդրության կամ անվերջ մտքում պտտեցնել հնարավոր հաշտության սցենարները։

Միացեք մեր Telegram ալիքին

Միանալ Telegram-ին

♓️ Ձկներ

Ձկներն աչքի են ընկնում անհավանական կարեկցանքի զգացումով (էմպաթիայով) և քնքշությամբ, այդ իսկ պատճառով բաժանումը նրանց համար գրեթե անձնական ողբերգություն է։ Նրանք հաճախ իդեալականացնում են զուգընկերոջը, և երբ հարաբերություններն ավարտվում են, կորցնում են ոչ միայն սիրելիին, այլև երջանիկ կյանքի պատրանքը։ Ձկները կարող են ընկնել դեպրեսիայի մեջ և երկար ժամանակ դուրս չգալ այդ վիճակից՝ խուսափելով նոր ծանոթություններից։

Տես նաև՝ Ապրում են անցյալով. ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ 4 նշան, որոնք չեն կարողանում մոռանալ իրենց նախկիններին

♉️ Ցուլ

Ցուլերը կենդանակերպի ամենանվիրված նշաններից են։ Երբ հարաբերությունները փլուզվում են, դա նրանց համար իսկական ցնցում է դառնում։ Ցուլը երկար ժամանակ հրաժարվում է հավատալ, որ ամեն ինչ ավարտված է։ Բացի այդ, նրա համար ցավոտ են կյանքի սովորական դարձած առօրյայի ցանկացած փոփոխություն։ Հենց այդ պատճառով Ցուլերին զգալիորեն ավելի շատ ժամանակ է պետք բաժանումից հետո ուշքի գալու համար։

♎️ Կշեռք

Կշեռքների համար շատ դժվար է կայացնել վերջնական որոշում և համակերպվել դրա հետևանքների հետ։ Բաժանումը նրանց լիակատար շփոթության և սեփական ուժերի հանդեպ անվստահության մեջ է գցում։ Նրանց համար դժվար է նոր կյանք սկսել, քանի որ անընդհատ կասկածում են՝ արդյոք կայացրած որոշումը ճիշտ էր։ Այդ պատճառով նրանք հաճախ վերադառնում են նախկին զուգընկերների մոտ, ինչն էլ ավելի է բարդացնում իրավիճակը։

Հիշե՛ք, որ աստղերը միայն ուղղություն են տալիս և օգնում հասկանալ սեփական զգացմունքները։ Գլխավորը սեփական խխունջի մեջ չփակվելն է և այն գիտակցելը, որ ցանկացած բաժանմանը միշտ հաջորդում է նոր հանդիպում։ Եվ այդ հանդիպումը կարող է դառնալ ձեր կյանքի ամենակարևորը։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

MediaMag

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
💔 Ո՞ր ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ նշաններն են ամենադժվարը տանում բաժանումը. բացատրում են աստղաբանները
19+ ճշմարիտ ծաղրանկար ժամանակակից կյանքի մասին: Ամեն ինչ, ինչպես կա!