fbpx

Պետրարկա – Սոնետներ նվիրված Լաուրային (Սոնետ N47)

Laura de NovesԹող օրհնվի օրը, ամիսը, տարին,
Ժամը, վայրկյանը, պահը անմոռաց,
Եվ այն երկիրը, ուր մի օր հանկարծ
Մի զույգ հուր աչքեր ինձ թախիծ բերին:
Օրհնանք թող լինի քաղցր հույզերին,
Երբ ես սիրեցի այնպես կախարդված,
Եվ թող օրհնվի նիզակը նետված,
Ու մինչ սիրտ հասնող իմ վերքը խորին:
Թող ձայնն օրհնվի, որով ամեն օր,
Դոննա, ես ձեզ եմ կանչում ու լսում,
Թող օրհնվի իմ հառաչանքը խոր.
Իմ արցունքավոր երգերն այս բազում,
Ձեր փառքը, Դոննա, խոհերս բոլոր,
Սիրտս ուրիշին զիջել չի ուզում:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Պետրարկա – Սոնետներ նվիրված Լաուրային (Սոնետ N47)
Կանանց 5 տեսակ, որոնք դուր են գալիս հարուստ տղամարդկանց