Մենք սովոր ենք շներին ընկալել որպես հավատարիմ ընկերների։ Բայց ի՞նչ կլինի, եթե պարզվի, որ նրանց առաքելությունը շատ ավելի խորն է, քան պարզապես պոչը թափահարելն ու սիրելի տիրոջ հետ զբոսանքի սպասելը։
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
Ըստ հոգևոր ուսուցիչների՝ շունը ոչ միայն ընտանի կենդանի է, այլև ձեր էներգետիկ վահանն է, թրթիռների (վիբրացիաների) պահապանը և ներքին աճի ճանապարհին ձեր աննկատ օգնականը։
Պատմում ենք, թե ինչպես է ձեր շունն ամեն օր ինտուիտիվ կերպով պաշտպանում ձեր էներգիան։
1. Շան սերը բարձրացնում է մեր թրթիռները
Շունը սիրում է ձեզ առանց պայմանների և ակնկալիքների։ Այդ սիրո մեջ չկա էգո, այլ միայն մաքուր, անկեղծ նվիրվածություն։ Իսկ որտեղ սեր կա, այնտեղ էլ բարձր թրթիռներ են։
Երբ գտնվում եք ձեր սիրելի կենդանու կողքին, նրա ներկայությունը ձեզ վերադարձնում է «այստեղ և հիմա» պահին, ազատում է անհանգստությունից և հիմնավորում։ Ձեր էներգիայի թրթիռները բառացիորեն բարձրանում են, հենց որ շունն իր թաց քթով հպվում է ձեզ։

«Շատ մարդիկ թրթիռներ են զգում արևային հանգույցի գոտում կամ դրանից ներքև, եթե դիտարկենք չակրաների տեսության տեսանկյունից։ Շները մեր կյանք են գալիս, որպեսզի օգնեն բացել հենց այդ՝ սրտի չակրան»։
2. Շները պաշտպանում են մեր աուրան
Մեր աուրան մեր էներգետիկ պատյանն է՝ այն բարակ շերտը, որը կարող է վնասվել բացասական մարդկանց հետ շփումից, գերլարումից կամ ուժեղ հույզերից։ Իսկ շներն այդ նուրբ մատերիայի իսկական ընկալողներ են։
Նրանք զգում են, երբ ձեր էներգետիկ դաշտը թուլացած է, և առանց ավելորդ խոսքերի օգնության են հասնում։ Իրենց ներկայությամբ նրանք կայունացնում և խտացնում են ձեր էներգետիկ դաշտը՝ կարծես դրսից այն «կարում» են սիրո անտեսանելի թելերով։
Օրինակ, շունը կարող է պառկել ձեր ոտքերի մոտ, երբ դուք հուզականորեն սպառվել եք։ Կամ կարող է գլուխը դնել ձեր ծնկներին՝ այդ հոգատար ժեստն ուղեկցելով սիրառատ հայացքով և այդպիսով արտահայտելով իր աջակցությունը։ Եվ դուք անմիջապես ձեզ ավելի թեթև, հանգիստ ու ներդաշնակ կզգաք։
3. Շները գիտեն՝ ինչ և երբ ենք մենք զգում

Շներն իսկական էմպաթներ են։ Նրանք կարողանում են ընկալել մեր տրամադրությունը՝ հայացքից, ձայնի հնչերանգից, շնչառության ռիթմից։ Եվ երբեմն դա անում են նույնիսկ ավելի լավ, քան մենք ինքներս։
Երբ վատ եք զգում, շունը բացատրություններ չի պահանջում։ Նա պարզապես կլինի ձեր կողքին՝ կբերի սիրելի խաղալիքը, որպեսզի շեղի ձեզ վատ մտքերից, կամ քիթը կհպի ձեր ոտքերին, որպեսզի դուք ձեզ մենակ չզգաք։
Այս նուրբ, գրեթե հեռազգացական ընկալումը խորը էներգետիկ կապի դրսևորում է։ Դուք ոչ թե պարզապես մարդ եք, այլ ձեր նվիրված կենդանու համար մի ամբողջ Տիեզերք եք, և նա զգայուն կերպով արձագանքում է դրա ցանկացած տատանման։
Կարդացեք նաև՝ Շունը վերջին հրեշտակն է, որ մնացել է երկրի վրա հանուն մարդու…
4. Շները կարող են «վերցնել» մեր հիվանդությունները
Այո, դա կարող է իռացիոնալ հնչել։ Սակայն շատ տերեր հաճախ նկատում են, որ իրենց շունը սկսում է տրտմել կամ իրեն այլ կերպ պահել հենց այն պահին, երբ ընտանիքի անդամներից որևէ մեկը հիվանդանում է։
Գոյություն ունի կարծիք, որ կենդանիները՝ հատկապես շները, կարող են կամավոր «վերցնել» իրենց վրա մարդու էներգետիկ կամ նույնիսկ ֆիզիկական բեռի մի մասը։ Ոչ թե որովհետև պարտավոր են, այլ որովհետև անսահման սիրում են իրենց տերերին։

Սա գիտական փաստ չէ, բայց հոգևոր ուսմունքներում դրա մասին վաղուց են խոսում։ Ըստ այդ կարծիքների՝ շները կարող են ներծծել բացասական էներգիան, վերամշակել այն և չեզոքացնել՝ դառնալով ձեր տան կենդանի հմայիլը։
5. Հնարավոր է՝ ձեր շունը ձեզ ճանաչել է նախկին կյանքում
Եթե ձեր և շան առաջին հանդիպման ժամանակ ձեր միջով, կարծես, ճանաչման հոսանք է անցել, և թվացել է, թե արդեն միասին ժամանակ եք անցկացրել, ապա, ամենայն հավանականությամբ, այդպես էլ կա։
«Մենք գոյություն ունենք գիտակցության հոսքում, որը շարունակում է վերադառնալ սերնդեսերունդ»։
Ձեր շունը կարող էր ձեր կենդանին լինել շատ վաղուց՝ բազմաթիվ տարիներ և կյանքեր առաջ։ Գուցե դուք նրա հետ ընկերություն եք արել՝ լինելով այլ մարմնում, այլ աշխարհում, այլ կյանքում։ Բայց այժմ նա կրկին ձեր կողքին է, որպեսզի հիշեցնի՝ սերը հավերժական է։
Շունը պարզապես ընտանի կենդանի չէ։ Նա լավագույն ընկեր է, ուղեկից, պահապան և բուժող՝ բոլորը մեկում։ Նա զգում է, երբ դուք դժվարության մեջ եք, և լուռ իր վրա է վերցնում ձեր վատ տրամադրության կամ ինքնազգացողության բեռը։ Բացի այդ, նա ձեզ զբոսանքի է տանում և ուրախացնում։ Իսկապե՛ս կատարյալ ընկեր է։
Կարդացեք նաև՝ Ինչու է շունն ավելին, քան պարզապես ընկեր. 10 բոնուս, որոնք մենք ամեն օր ստանում ենք մեր շներից








