fbpx

Շունը վերջին հրեշտակն է, որ մնացել է երկրի վրա հանուն մարդու…

Շունը ունի մեկ հրաշալի հատկություն՝ նա հիշում է բարին։ Նա պահպանում է իր բարերարների տունը մինչև մահ։

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Այս եսասեր աշխարհում մարդու միակ բոլորովին անշահախնդիր ընկերը՝ ընկերը, ով երբեք չի լքի նրան, ով երբեք անշնորհակալ չի լինի ու չի դավաճանի՝ ….. Շունն է։

Շունը մարդու կողքին կմնա հարստության ու աղքատության, առողջության ու հիվանդության մեջ։

Շունը կքնի սառը հողի վրա, որտեղ սառը քամիներ են փչում և կատաղի ձյուն է մաղում, միայն թե տիրոջ մոտ լինի։

Շունը կհամբուրի նրա ձեռքը, նույնիսկ եթե այդ ձեռքը չկարողանա նրան ջուր տալ. նա կլիզի աշխարհի դաժանության հետ բախումների արդյունքում ձեռք բերված վերքերն ու քերծվածքները:

Շունը աղքատ տիրոջ քունը պահպանում է նույնքան եռանդով, որքան, որ եթե նա լիներ արքայազն։

Կարդացեք նաև՝ «Ընկերների» 5 տեսակ, որոնք Ձեզ պետք չեն

Երբ մյուս բոլոր ընկերները հեռանում են, այս մեկը մնում է։

Երբ ամբողջ հարստությունը անհետանում է, և ամեն ինչ քանդվում է, Շունը նույնքան հաստատուն է իր սիրո մեջ, որքան արևը, որը շրջում է երկնքով…

© Սենատոր Ջորջ Ուեսթ, 1870 թ


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Շունը վերջին հրեշտակն է, որ մնացել է երկրի վրա հանուն մարդու…
15 ոչ սովորական աշխարհագրական քարտեզներ