fbpx

9 վախ, որոնց մասին երբեք չեն խոսում տղամարդկանց 90%-ը

Սովորաբար, երբ մենք խոսում ենք անինքնավստահության մասին, մենք հաճախ նկատի ենք ունենում կանանց: Բանը նրանում է, որ կանայք իրենց պրոբլեմների մասին ավելի հաճախ են բարձրաձայնում, քան տղամարդիկ: Սակայն տղամարդիկ նույնպես ունեն իրենց վախերն ու ապրումները, որոնք ունակ են առաջ բերել նույնիսկ հոգեբանական պրոբլեմներ: Իսկ ինչի՞ մասին են նրանք գերադասում լռել․․․

1. Ինչպիսի տեսք ունի մարմինը

Այս վախը հիմնականում վերագրվում է կանանց՝ թե ինչպես նրանք պետք է հագնվեն և զգան իրենց: Պարզվում է տղամարդիկ նույնպես տառապում են դրանով: Նրանք, օրինակ, չեն ցանկանում լինել չափազանց նիհար կամ ունենալ «գարեջրային» որովայն: Եվ նրանք նույնպես ցանկանում են գրավիչ լինել կանանց համար և լավ տեսք ունենալ:

2. Փող

Սոցիալական ճնշումը ստիպում է տղամարդկանց մտածել, որ հենց իրենք են պարտավոր գումար բերել տուն: Նրանց ֆինանսական վիճակը՝ շատ ցավոտ կետ է: Բացի դրանից, երկրների մեծամասնությունում ընդունված է, որ առաջին հանդիպմանը, ընթրիքի համար վճարում է տղամարդը: Փողի հարցը ընդհանրապես նրանց դարձնում է խոցելի և անինքնավստահ:

3. Հասակ

Այո, դրանից նույնպես նրանք տառապում են, քանի որ գտնում են, որ դա այն հիմնական չափանիշներից է, որ գրավում է կանանց, չնայած դա բոլորովին այդպես չէ: Կարևոր չէ՝ բարձրահասա՞կ եք, թե՞ ցածրահասակ, սիրտ և հոգի՝ սա է հենց այն, որը հիմնականում կարևոր է հարաբերություններում:

4. Խանդ

Շատ տղամարդիկ կխանդեն իրենց զուգընկերուհուն ուրիշ տղամարդկանց հանդեպ, ով նրա հետ թեկուզ ուղղակի կզրուցի: Այդ պատճառով մի պատմեք ձեր ընտրյալին այն մասին, որ հանդիպել եք նախկին համադասարանցուն, համակուրսեցուն կամ կոլեգային: Այդ պահից սկսած՝ նա կսկսի շատ անհանգստանալ:

5. Ոչ մեծ փորձ

Վախը, որ իրենք կանանց հետ շփման մեծ փորձ չունեն, շատ տղամարդկանց մոտ առաջ է բերում իրական սթրես: Նրանք սկսում են վախենալ, որ չեն հաղթահարի յուրաքանչյուր իրավիճակ: Թուլացեք: Մաչո տղամարդու կերպարը, ովքեր խելքահան են արել հարյուրավոր կանանց, գրավիչ են միայն ֆլիրտի համար, այլ ոչ թե երկարատև հարաբերությունների:

6. Մազեր

Մարմնի վրայի մազերը համարվում է տղամարդկության նշան, սակայն ոչ բոլոր տղամարդիկ են վստահ, որ դա գրավիչ է հակառակ սեռի համար: Եվս մեկ լուրջ աղետ՝ երբ թափվում են մազերը: Դա իսկական տրավմա է, չնայած ճաղատ տղամարդիկ երբեմն կարող են շատ գրավիչ և սեքսուալ տեսք ունենալ: Ահա թե ինչու այդ պրոբլեմների հիշատակումը կարող է զգալիորեն նվազեցնել ձեր տղամարդու ինքնագնահատականը:

7. Դիետա

Մենք հաճախ լսում ենք, թե ինչպես են կանայք ասում, որ դիետա են պահում, քանի որ վաղ տարիքից հիշում են իդեալական կազմվածքի կարևորության մասին: Եթե դիետա է պահում տղամարդը, դա մի փոքր տարօրինակ է հնչում: Բայց իրականում նրանք նույնպես մտահոգվում են, որպեսզի լավ տեսք ունենան և հենց այդ պատճառով սահմանափակում են իրենց սննդակարգը կամ հաճախում մարզասրահ:

8. Հարաբերություններ

Կանացի ամսագրերում հաճախ գրում են այն մասին, թե ինչպես փրկել հարաբերությունները կամ ինչպես դրանք պահել: Այդ թեմայով խոսացող տղամարդը, համաձայնվեք, նույպես կարող է տարօրինակ հնչել, ինչպես դիետայի պարագայում: Բայց ամեն դեպքում ուժեղ սեռը նույնպես անհանգստանում է այդ մասին: Նրանք ցանկանում են ունենալ ամուր հարաբերություններ՝ առանց դրամաների և սկանդալների: Եվ նրանք նույնպես ցանկանում են իրենց սիրահարված զգալ:

9. Էմոցիաների արտահայտում

Մանուկ հասակում քանի՞ անգամ են տղային ասում․ «Մի լացիր, դու տղամարդ ես»: Եվ դա ազդում է նրանց վրա ամբողջ կյանքում: Նրանք պահում են իրենց զգացմունքները խորը՝ իրենց ներսում և գրեթե ոչ ոքի դա չեն ցուցադրում: Իրականում տղամարդիկ կարող են ավելի ուժգին սիրահարված լինել, քան կանայք, բայց նրանք համառորեն պահում են այդ զգացմունքները ամուր կողպեքի ետևում, որպեսզի չցուցադրեն իրենց խոցելիությունը:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 3 assessment, среднее 3.33 из 5 )
MediaMag
9 վախ, որոնց մասին երբեք չեն խոսում տղամարդկանց 90%-ը
Դեյլ Քարնեգի «Ինչպես ձեռք բերել բարեկամներ և ազդել մարդկանց վրա»