fbpx

«Եթե կինը ցանկանա՝ ժայռի միջով էլ կանցնի»։ 35 ասացվածք, որոնք կարող էին ծնվել միայն Ճապոնիայում

Ճապոնացի ժողովրդի իմաստություններից։

Ճապոնական մշակույթը մոլորակի ամենայուրատեսակ մշակույթներից մեկն է։ Նրբաճաշակ, ներդաշնակություն բնության հետ, նրբագեղ պարզություն, բնական, զուսպ՝ ահա այս ժողովրդի հիմնական փիլիսոփայական սկզբունքները։ Նրանցից կարելի է շատ բան սովորել։

Այս ասացվածքներում արտացոլված է ճապոնացի ժողովրդի ամբողջ իմաստությունը։

1. Զիջիր ճանապարհը հիմարներին և խելագարներին։

2. Կինը ցանկանա՝ ժայռի միջով էլ կանցնի։

3. Մի պահիր գնացողին, մի վռնդիր եկողին։

4. Արագը՝ դանդաղն է, բայց առանց դադարների։

5. Ավելի լավ է լինել լավ մարդու թշնամի, քան վատ մարդու ընկեր։

6. Առանց սովորական մարդկանց՝ չկան մեծագույն մարդիկ։

7. Ով չափազանց շատ է ցանկանում վեր բարձրանալ՝ նա կհորինի աստիճան։

Տես նաև՝ Աշխարհի ժողովուրդների 12 իմաստուն ասացվածքներ և իմաստություններ

8. Ամուսինն ու կինը պետք է նման լինեն ձեռքերին և աչքերին. երբ ձեռքը ցավում է՝ աչքերը լացում են, երբ աչքերը լացում են՝ ձեռքերը սրբում են արցունքները։

9. Արևը չի ճանաչում ճշմարիտներին։ Արևը չի ճանաչում ոչ ճշմարիտներին։ Արևը շողում է՝ առանց որևէ մեկին ջերմացնելու նպատակի։ Իրեն գտած մարդը նման է արևին։

10. Ծովը հենց այն պատճառով է մեծ, որ չի անտեսում փոքրիկ գետակները։

11. Եվ հեռավոր ճանապարհն էլ սկսվում է մոտակայից։

12. Ով խմում է, նա չգիտի գինու վնասակարության մասին, ով չի խմում՝ նա չգիտի գինու օգտակարության մասին։

13. Նույնիսկ եթե թուրը կյանքում միայն մեկ անգամ է պետք լինելու՝ այն պետք է միշտ կրել։

14. Գեղեցիկ ծաղիկները լավ պտուղ չեն տալիս։

15. Դժբախտությունը նման է պատռված հագուստին՝ այն պետք է տանը թողնել։

16. Երբ կա սեր, ջրծաղիկից առաջացած խոցերը նույնքան գեղեցիկ են, որքան այտերի փոսիկները։

17. Անկողնում պառկած ոչ ոք չի սայթաքում։

18. Մեկ բարի խոսքը կարող է ջերմացնել երեք երկրային ամիս։

19. Եթե պրոբլեմը կարելի է լուծել, ապա պետք չէ անհանգստանալ, եթե այն լուծելն անհնար է, ապա անհանգստանալն ընդհանրապես անիմաստ է։

Տես նաև՝ 15 շատ խորիմաստ հնդկացիկան ասացվածքներ, որոնք դիպչում են հոգուն

20. Երբ ճյուղ ես նկարում՝ պետք է լսես քամու շունչը։

21.   Նախքան մարդուն կասկածելը՝ 7 անգամ ստուգիր։

22. Արա այն ամենը ինչ կարող ես, իսկ մնացածով հույսդ դիր բախտի վրա։

23. Չափազանց ազնվությունը սահմանակցում է հիմարության հետ։

24. Տանը, որտեղ ծիծաղում են՝ գալիս է երջանկությունը։

25. Հաղթանակը բաժին է հասնում նրան, ով կես ժամով ավել է դիմանում, քան հակառակորդը։

26. Պատահում է, որ տերևը խորտակվում է, իսկ քարը լողում։

27. Ժպտացող դեմքին նետ չեն արձակում։

Տես նաև՝ 30 ասացվածքներ. որոնցում արևելքի ողջ իմաստությունն է

28. Սառը թեյն ու սառը բրինձը՝ տանելի են, բայց սառը հայացքն ու սառը խոսքը՝ անտանելի։

29. Տաս տարեկանում՝ հրաշք, քսանում՝ հանճար, իսկ երեսունում՝ սովորական մարդ։

30. Մտածելուց հետո գործիր, իսկ գործելուց հետո՝ մի մտածիր։

31. Հարցնելը՝ ամոթ է մեկ րոպեով, իսկ չիմանալը՝ ամոթ ամբողջ կյանքում։

32. Կատարյալ ծաղկամանը երբեք չի պատրաստվի վատ վարպետի ձեռքերով։

33. Մի վախեցիր մի փոքր կքվել, չափազանց ուղիղ՝ ողնաշարդ կձգես։

34. Խորը գետերը՝ լուռ են հոսում։

35. Երախտագիտությունը հիշիր նույնքան երկար, որքան վիրավորանքը։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 32 assessment, среднее 4.47 из 5 )
MediaMag
«Եթե կինը ցանկանա՝ ժայռի միջով էլ կանցնի»։ 35 ասացվածք, որոնք կարող էին ծնվել միայն Ճապոնիայում
Ի՞նչ կարող է պատմել ճկույթի չափը ձեր մասին