fbpx

Կենդանակերպի 3 նշան, որոնց ամենահաճախն են դավաճանում

Ներկայացնում ենք կենդանակերպի 3 նշաններին, որոնց ամենահաճախն են դավաճանում։

Այծեղջյուր

Այծեղջյուրները հայտնի են սառնությամբ և զգացմունքների բացակայությամբ։ Չնայած Այծեղջյուրները հոգու խորքում վատ մարդրկ չեն, նրանք իրենց սառնությունն օգտագործում են որպես պաշտպանական մեխանիզմ՝ վաղաժամ մտերմությունից խուսափելու համար։ Այս դեպքում Այծեղջյուրի զուգընկերոջ մոտ կարող են խնդիրներ առաջանալ, նա կարող է կարծել, թե Այծեղջյուրը թքած ունի իր վրա։ Քանի որ Այծեղջյուրը հաճախ է զբաղված աշխարհը փոխելով, զուգընկերը կարող է միայնակ զգալ իրեն։ Այդ իրավիճակում նա կսկսի այլ հարաբերություններ, ուշադրություն և կապվածություն փնտրել։

Կարիճ

Էմոցիոնալ վիճակի, տրամադրության հաճախակի անկումների և էգոիզմի պատճառով Կարիճները կարող են դավաճանության դրդել զուգընկերոջը։ Նրանք սիրող են և հոգատար, բայց հաճախ են զուգընկերոջն անհարգալից վերաբերվում, ինչը կարող է վերջինիս դրդել որոնել մարդու, ով այդքան անկեղծ և կտրուկ չէ իր արտահայտություններում։ Քանի որ Կարիճին ղեկավարում են զգացմունքները, կարող են բավական կպչուն լինել, ինչը վանում է մարդկանց։

Կույս

Կույսերը հաճախ այնքան են տարվում դետալներով, որ կարող են մոռանալ ժամանակ հատկացնել զուգընկերոջը։ Նրանք իրենց չափազանց անպաշտպան են զգում և դժվարությամբ են ընդունում, որ արժանի են սիրո։ Անպաշտպանությունը սկզբնական շրջանում կարող է գրավել ավելի ուժեղ ընտրյալին, բայց այս ամենի արդյունքում՝ նա կարող է սկսել փնտրել ավելի ուշադիր և ինքնավստահ զուգընկերոջ։

Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Կենդանակերպի 3 նշան, որոնց ամենահաճախն են դավաճանում