fbpx

Մարդը և վայրի բնությունը

Գիշեր էր: Մեկն այն անթիվ գիշերներից, որ բացվել են ամենագեղեցիկ գյուղի՝ Թառաթումբի վրա: Այդ գիշերն արտասովոր էր իր գեղեցկությամբ, անպիսի գեղեցկությամբ, որը հատուկ է միայն վայրի բնությանը:

Հարազատներով հավաքվել էինք: Պարզկա գիշեր,ուրախ երեկո, ժպիտներ, հարազատ մարդիկ,զվարճալի պատմություններ: Հասավ տուն գալու ժամանակը:
Բոլորին է հայտնի, որ Վայոց ձոր մարզի Թառաթումբ գյուղը լի է արջերով,աղվեսներով, գայլերով՜մի խոսքով կա ամեն ինչ մեր բնությունը վայրի կոչելու համար: Եվ այդ կենդանիներից բոլորն են վախենում՝ թե՛ մեծերը, թե՛ փոքրերը: Հանկարծ հեռվում նկատեցի երկու փայլող աչքեր, որոնք այդքան վախեցրին ինձ այդ գիշեր: Այդ աչքերի մեջ կար  զգուշավորություն, վախ և ամեն պահի հարձակման ացնելու պատրաստակամություն: Դա արջն էր իր քոթոթների հետ:

Մարդը հայտնի է իր բանական մտածելակերպով և պետք է մեծացնի իր երեխաներին: Մի պահ նայելով այդ տեսարանին մտածեցի՝ մի՞թե արջերն էլ կարող են մեծացնել իրենց ձագերին:

Բոլորը սկսեցին վազել, իրար խառնվել, իսկ ես վազում էի, վազում էի ավելի մոտիկից տեսնելու այդ վայրի գեղեցկությունը, ոչ թե փախչելու: Լսվեց մի ձայն, քար լռություն, ասես գամվեցի տեղումս,բոլորը հանգստացան… Կրակոց էր: Սարսափած  նայում էի այդ վայրենուն, որ ընկել էր իր ձագերի առջև: Գեղեցիկ տեսարանը փոխվեց սահմռկեցուցիչ իրականությամ: Իմ աչքի առջև ոչնչացավ վայրի բնոթյան մի մասնիկ…

Պետք չէ ոչնչացնել կենդանիներին, չէ՞ որ նրանք էլ ունեն հարազատներ, և բնությունը ոնի նախատեսած սնունդ ամեն կենդանու համար , որը օգտագուրծում

ենք մենք :Բնությունը հոգացել է բոլորիս համար, մեզ մնում է միայն սովորել բնությունից: Բնության հետ պետք է վարվել այնպես, ինչպես քեզ հետ:Եվ վերջապես պահպանել բնությունը նշանակում է պաշտպանել հայրենիքը:

Դե ինչ,պաշտպանե՛նք մեր հայրենիքը…

Հրապարակման ներկայացրեց՝ Ռոզա Հարությունյանը

[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար սեղմեք ներքևի կոճակը. [/infobox]


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Մարդը և վայրի բնությունը
Կենդանակերպի 4 նշան, որոնց համբույրներն անհնար է մոռանալ