fbpx

ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ 5 նշաններ, որոնց 2026-ի մարտին սպասվում է լավագույն հորոսկոպը

Կենդանակերպի հինգ նշաններ 2026 թվականի ողջ մարտ ամսվա ընթացքում կվայելեն լավագույն հորոսկոպը։ Այս ամիսն իսկական «ամերիկյան բլուրներ» է հիշեցնելու. փետրվարից եկող հզոր դասերը դեռ շարունակվում են:

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Մարտի 3-ին Կույսի նշանում տեղի ունեցող հզոր լուսնային խավարումն անցյալից ինչ-որ մեկին կամ ինչ-որ լուր կբերի: Սա ցույց կտա, թե ինչու պետք է մեր ծրագրերի հարցում մի փոքր ավելի համբերատար լինենք: Մարտի 6-ին Վեներան մտնում է Խոյի նշան, ու սիրո ոլորտը սկսում է սպորտ հիշեցնել: Ամսի 10-ին Յուպիտերն ուղիղ ընթացք կստանա՝ սովորեցնելով մեզ կարեկցանքի ու մտերիմների կողքին լինելու կարևորությունը:

Մարտի 18-ին Ձկների համաստեղությունում սպասվող Նորալուսինը թարմ շունչ կբերի: Մենք կկարողանանք ոչ միայն երազել, այլև պայքարել մեր երազանքների համար: Հատկապես, երբ ամսի 20-ին Արևը կմտնի Խոյ, իսկ Մերկուրին կվերադառնա ուղիղ ընթացքի: Ամսի 30-ին Վեներան կմտնի Ցուլ՝ իր հարազատ տունը. սա հիանալի դիրք է սիրո մոլորակի ծաղկման համար: Այս բոլոր վայրիվերումների միջով անցնելով հանդերձ՝ կենդանակերպի այս նշանները հաստատ կգտնեն բարգավաճելու իրենց ուղին:


1. Ձկներ

Նույնիսկ եթե ամսի 3-ին ձեր քույր նշան Կույսի համաստեղությունում լիալուսնի խավարում է սպասվում, մարտը ձեզ համար շատ խոստումնալից է, Ձկներ: Մինչև ամսի 20-ը մենք դեռ ձեր սեզոնում ենք, որից հետո Արևը կտեղափոխվի Խոյ: Ամսի 18-ին ձեր նշանում Նորալուսինը հրաշալի նոր սկիզբ կազդարարի: Իսկ երբ ամսի 20-ին Մերկուրին ուղիղ ընթացք ստանա, դուք կկարողանաք ակտիվորեն անցնել ձեր նպատակների իրագործմանը:

Ողջ ամսվա լավագույն հորոսկոպը հենց ձերն է, քանի որ մարտի կենտրոնում սերն ու ռոմանտիկան են: Խավարումը կհիշեցնի անձնական սահմանները պաշտպանելու մասին, երբ հանկարծ նկատեք, որ նորից «վարդագույն ակնոց» եք դրել: Ամսի 10-ին Յուպիտերը կընդունի ուղիղ դիրք. սա ոգևորիչ շրջան է, երբ սիրային հարցերում ձեզ շատ ավելի վստահ կզգաք: Ձեր հարաբերություններում նոր շունչ կզգացվի:

Իսկ նրանք, ովքեր ավելի շատ կենտրոնացած են սեփական կյանքում հրաշքներ ստեղծելու վրա, կունենան բավարար երևակայություն և ստեղծագործ էներգիա՝ դա իրականություն դարձնելու համար: Մարտը ձեզ թևեր կտա, իսկ մոլորակների անցումը Խոյի նշան կօգնի գտնել ձեր ներքին քաջությունը: Ամսի 6-ին Խոյում հայտնված Վեներան ցույց կտա փողի արժեքը, իսկ մարտի 20-ին բարերար մոլորակին միացող Արևը լուսավոր մի պահ կբերի՝ ամբողջությամբ ընդգծելով ձեր արժեքը:

2. Խոյ

Մարտը ձեզ համար իսկական արկած է լինելու, Խոյեր, քանի որ այժմ դուք ամուր հիմքեր եք գցում: Ձեր նշանում գտնվող Սատուրնի ազդեցությամբ՝ այսօր արված աշխատանքը գալիք տարիներին հրաշք պտուղներ է տալու: Ճանապարհը միանգամայն հարթ չի լինի, բայց դուք այն նշանն եք, որը երբեք չի փախչում դժվարություններից:

Ամսի 3-ի Լիալուսնից հետո աշխատանքային ճակատում ամեն ինչ շատ ավելի կլրջանա: Պատրաստվեք փոփոխությունների: Առաջիկա շաբաթներին գուցե ստիպված լինեք փոխել ձեր գրաֆիկը՝ առօրյա ռիթմի խախտման պատճառով: Բայց կողքին կանգնած Սատուրնի օգնությամբ դուք պատրաստ եք հարմարվել: Մարտի 6-ին Վեներան մուտք կգործի ձեր նշան՝ բերելով դրական լիցքեր, նոր կապեր և ինքնասիրության հզոր ալիք: Ամսի 18-ին Ձկներում տեղի ունեցող Նորալուսնի ժամանակ կնկատեք, որ տրվել եք հուշերին ու վերականգնում եք կապերը հին ընկերների կամ նախկին սիրելիների հետ:

Ամսի 20-ին Արևը կմտնի ձեր նշան: Սա իր հետ կբերի աջակցություն և փայլուն գաղափարներ, որոնք կօգնեն հաղթահարել փորձությունները: Մերկուրին նույն օրը կդառնա ուղիղ՝ օգնելով հավաքել մտքերն ու առաջ շարժվել: Դուք շատ բան եք սովորում ձեր ոլորտում ունեցած դերի մասին, քանի որ Արևն ու Վեներան ձեզ պարզապես հրում են դեպի առաջնորդություն:

Միացեք մեր Telegram ալիքին

Միանալ Telegram-ին

Տես նաև՝ Չինական ՀՈՐՈՍԿՈՊ 2026 թվականի ՄԱՐՏԻ համար. ում կգերի ռոմանտիկան, իսկ ով գլխովին կխորասուզվի աշխատանքի մեջ

3. Առյուծ

Առյուծներ, ամսի 3-ին Կույսի նշանում Լիալուսինը հրաշալի ժամանակ է Ձկների այս սեզոնում ֆինանսական նպատակների շուրջ մտորելու համար: Մարտի 6-ին Վեներան մտնում է Խոյ՝ հեշտացնելով ճամփորդություններն ու նոր բացահայտումները: Բայց զգույշ եղեք. հետընթաց Մերկուրին կարող է մի շարք ձգձգումներ ու անախորժություններ առաջացնել, ուստի պլաններ կազմելիս դա հաշվի առեք:

Ամսի 10-ին Յուպիտերը ուղիղ ընթացք կստանա, ու դուք կսկսեք շատ ավելի ներդաշնակ լինել ձեր երազանքների հետ: Գուցե ինտուիցիան էլ ավելի սրվի: Մարտի 18-ին Ձկներում սպասվող Նորալուսնից հետո ձեզ նոր ճամփորդություն է սպասվում, որը հստակ ցույց կտա, թե ինչի եք ուզում հասնել: Որքան էլ որ գայթակղիչ լինի պարզապես նստելն ու երազելը, լավ կլինի ծրագրերն իրագործել, երբ ամսի 20-ին Մերկուրին կվերադառնա ուղիղ ընթացքի:

Նույն 20-ին սկսվում է նաև Խոյի սեզոնը. սա հրաշալի ժամանակ է գիտության ու կրթության ոլորտի մարդկանց համար: Դուք ավելի շատ գաղափարներ ունեք, քան երբևէ, իսկ ձեր քույր նշանում գտնվող Սատուրնը կօգնի դրանք ճիշտ համակարգել: Հնարավոր է նաև նոր ուսումնական փուլ սկսեք: Ամսի 30-ին Վեներան կմտնի Ցուլ՝ թելադրելով գալիք ամսվա տրամադրությունը: Այն շատ ավելի խիստ ու պահանջկոտ է լինելու, բայց ձեր քրտնաջան աշխատանքը հաստատ արդարացված կլինի:

4. Աղեղնավոր

Թեև Ձկների սեզոնը բազմաթիվ փոփոխություններ է բերում, Աղեղնավորներ, այս ամսվա լավագույն հորոսկոպները ձերն են, քանի որ այժմ ձեզ շատ ավելի պատրաստված եք զգում՝ շնորհիվ Սատուրնի նոր տարածք մտնելուն: Ամսի 3-ին Կույսի նշանում Լիալուսինը փոփոխություններ կբերի ձեր կարիերայում: Ուսուցիչներն ու մենթորները գուցե հեռանան, ղեկավարությունը փոխվի, կամ էլ ուղղակի նոր գործեր թափվեն ձեր գլխին: Բայց դուք գիտեք՝ ինչպես ղեկավարել իրավիճակը և պատրաստ եք մարտահրավերին: Խոյում գտնվող Սատուրնը ձեզ անկոտրում կամք է տալիս հաղթանակի հասնելու համար:

Ձեր հովանավոր Յուպիտերը ամսի 10-ին կդառնա ուղիղ՝ հարթելով ճանապարհը դեպի ավելի մեծ հավասարակշռություն ու խարսխելով ձեզ իր էներգիայով: Վե՛րջ շփոթությանը: Ձեզ նոր ուղղություն կտրվի բացահայտումների համար, երբ ամսի 18-ին Ձկներում Նորալուսինն օգնի վերակենդանացնել անցյալի մի պատմություն կամ նոր պատասխանատվություններ ստանձնել տանը:

Մարտի 20-ին Արևը մտնում է Խոյ՝ կրկնապատկելով ձեր խարիզման ու վառ երևակայությունը: Նույն օրը Մերկուրիի ուղիղ ընթացքը կցրի ձեր որոշումների վրայից ցանկացած մշուշ: Ամիսը եզրափակվում է Ցուլում հայտնված Վեներայով (ամսի 30), ու դուք վերջապես կսկսեք տեսնել այն մարդկանց արժեքը, որոնց հետ աշխատում եք: Համագործակցության ու թիմային էներգիան այս շրջանում կընդլայնվի:

5. Կարիճ

Ձկների սեզոնը բավականին ռոմանտիկ շրջան էր, որը շատ բան ցույց տվեց այն մասին, թե ինչի եք պատրաստ դիմանալ ձեր հարաբերություններում, Կարիճներ: Ամսի 3-ին Կույսի նշանում Լիալուսինը ձեր ուշադրությունը կշեղի դեպի ընկերներն ու մտերիմները, քանի որ սոցիալական շրջապատում փոփոխությունների փուլում եք: Հետընթաց Մերկուրիի պատճառով հնարավոր է նաև հանդիպեք մարդկանց ձեր անցյալից:

Սերն ավելի համարձակ է դառնում, երբ մարտի 6-ին Վեներան մտնում է Խոյ: Երբ ամսի 10-ին Յուպիտերն ուղիղ դիրք ընդունի, որոշում կայացրեք որևէ նախագծի կամ կրթական ծրագրի վերաբերյալ: Այս պատմության մանրամասները գուցե պարզվեն արդեն ամսի 20-ին, երբ Մերկուրին դառնա ուղիղ, և Արևը մտնի Խոյ: Մարտի 18-ին Ձկների նշանում Նորալուսինը կօգնի վերադառնալ ձեր ստեղծագործական նախաձեռնություններին: Ձկների սեզոնի վերջին մի քանի օրերը կենդանություն կտան ձեր ներքին էներգիային ու ինքնավստահությանը:

Մարտի 30-ին Վեներան մուտք կգործի ձեր հարաբերությունների գոտի՝ հանգրվանելով Ցուլի նշանում: Պատրաստվեք՝ ձեր կյանքում նոր կապեր են հայտնվելու: Այս էներգիան ձեզ ուշադրության կենտրոնում կպահի, քանի որ շրջապատի մարդիկ կսկսեն գնահատել ձեր հմայքն ու մագնիսականությունը:

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

MediaMag

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ 5 նշաններ, որոնց 2026-ի մարտին սպասվում է լավագույն հորոսկոպը
Իսկ դու կկարողանա՞ս պատասխանել այս դժվարին ԹԵՍՏԻ հարցերին
🏠 Գլխավոր Գեղեցիկ 💥 Թեստեր 🎉 Ժամանց