fbpx

Զարմանահրաշ ստորեկրյա քաղաք Իտալիայում։ Աշխարհի 8-րդ հրաշալիքը, որի մասին գրեթե ոչ ոք չգիտի

Դամանհուր ստորերկրյա քաղաքը, որը գտնվում է Իտալիայի Թուրին քաղաքից 30 մղոն դեպի հյուսիս՝ էկոլոգիական, ստեղծագործական և գիտական միության ապշեցնող  արդյունքն է, որն ունի, բացի այս ամենից, իր ուսմունքը և անչափ հոգատար պահված գիտելիքներ, որոնց դետալները հայտնի չեն աշխարհին։

c81e728d9d4c2f636f067f89cc14862c51

«Դամանհուր» նշանակում է «Գոռի բնակատեղի»։ Գոռը Հին Եգիպտական առասպելներում արևի աստվածն է՝ Օսիրիսի և Իսիդի որդին, Սեթի թշնամին, Հին Եգիպտական առասպելներում ամենագլխավոր կերպարներից մեկը։ Ժամանակակից Դամանհուրը՝ մոտ 11 հարկանի շենքի բարձրության (խորության) քաղաք է, 8500 քառակուսի մետր մակերեսով։ Այն լեցուն է անհավանական գեղեցկության վանքերով, քանդակներով, որմնանկարներով և այլ արվեստի գլուխգործոցներով։

eccbc87e4b5ce2fe28308fd9f2a7baf341

Ամեն ինչ սկսվեց Օբերտո Այրաուդի (կամ ուղղակի Ֆալկո) անունով մի մարդուց, ով 1978թ. հավաքեց իր հետևորդներին և սկսեց Ալպերի մոտ, գետնի տակ մի ամբողջ քաղաքի լայնամասշտաբ շինարարություն։ Նրանք աշխատում էին մեծ ջանասիրությամբ և աշխատում էին գաղտնի պահել իրենց նախագիծը։

a87ff679a2f3e71d9181a67b7542122c37

Ստորերկրյա քաղաքի աշխատանքները տևեցին 15 տարի, բայց ասում են, որ այն շարունակվում է մինչ օրս։

e4da3b7fbbce2345d7772b0674a318d531

Երբ սկսվեց շինարարությունը, համայնքի անդամները իշխանություններից չունեին համապատասխան թույտվություն։ Այդ պատճառով, երբ տեղի ոստիկանությանը անանուն մի նամակ եկավ, որտեղ բացահայտվում էր գաղտնիքը, դամահուրացիները ստիպված էին ներս թողնել երեք ոստիկանի, ովքեր իրենց աչքերով տեսան Դամանհուրի ողջ գեղեցկությունը։

1679091c5a880faf6fb5e6087eb1b2dc29

8f14e45fceea167a5a36dedd4bea254325

Երկար դատական քաշքշուքներից հետո իշխանությունները ի վերջո թույլատրեցին ստորերկրյա քաղաքի շինարարությունը, իսկ ինքը՝ Դամանհուրը դարձավ Իտալիայի ազգային արժեք, որը բացվեց հասարակության առջև։ Յուրաքանչյուրը կարող է հայտնվել ներսում և հիանալ այդ գեղեցկությամբ։ Իսկ նրան, ովքեր չունեն այդ հնարավորությունը, կարող են ծանոթանալ քաղաքի հետ այս կարճ վավերագրական ֆիլմի օգնությամբ, որը տեղադրում ենք ներքևում։

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Զարմանահրաշ ստորեկրյա քաղաք Իտալիայում։ Աշխարհի 8-րդ հրաշալիքը, որի մասին գրեթե ոչ ոք չգիտի
Արդյո՞ք Դուք լիդեր եք, թե՞ շարքային ենթակա (հոգեբանական թեստ)