fbpx

5 սենյակային բույսեր, որոնք մաքրում են օդը

Բոլորս էլ գիտենք, որ տարբեր բույսեր օգնում են հարստացնել տունը թթվածնով։ Եվ որքան շատ բույս տան մեջ, այնքան ավելի լավ մեր առողջության համար։ Ներկայացնում ենք Ձեզ 5 սենյակային բույսեր, որոնք ամենաշատն են թթվածին արտադրում։ Ավելորդ չի լինի դնել դրանք պատուհանագոգին։

1. Քլորոֆիտում

1_result-42

Այս բույսը շատ լավ է մաքրում օդը տարատեսակ աղտոտվածությունից, իհարկե, նաև հարստացնելով այն թթվածնով։ Այս բույսը շատ հոգածություն չի պահանջում, այդ պատճառով լավ է իրեն զգում յուրաքանչյուր միջավայրում։ Քլորոֆիտումը ամենից լավ իրեն զգում է պատուհանագոգին, երբ նրա վրա արևի լույս է ընկնում։ Այն պետք է ջրել պարբերաբար և հաճախակի ցողել։

2. Գլոկսինիա

2_result-40

Այս գեղեցիկ ծաղիկը, ի շնորհիվ իր թավշե թերթիկների, որը իր մեջ մեծ քանակությամբ քլորոֆիլ է պարունակում, շատ լավ է վերամշակում ածխաթթու գազը՝ վերածելով այն թթվածնի։ Այս ծաղիկը ուշադիր հոգածություն է պահանջում։ Ծաղկելուց հետո Գլոկսինիային հանգստի ժամկետ է պահանջվում։ Եթե տեսնում եք, որ բույսի վերին մասը հետզհետե սկսում է մահանալ՝ պետք չէ անհանգստանալ, դա բնական ռեակցիա է։ Որպեսզի Գլոկսինիան ծաղկի կլոր տարին, նրա համար պետք է կազմակերպել հավելյալ լուսավորություն։

3. Սանսեվիերիա

3_result-39

Սա ամենա ոչպահանջկոտ բույսերից մեկն է, որը նաև մեծ քանակությամբ թթվածին է արտադրում։ Սանսեվիերիան իրեն հրաշալի է զգում ինչպես հով, այնպես էլ տաք սենյակում, ընդորում, չնայած նա լուսասեր է, սակայն կարող է աճել նաև մութ սենյակում։ Նաև այն հաճախակի ջրման կարիք չի զգում։

4. Դիպսիս

4_result-34

Դիպսիսը նաև անվանում են «Արեկայի արմավենի»։ Եթե որոշել եք ունենալ այս բույսից, ապա ավելի լավ է գնել մեծահասակ բույս, քանի որ հակառակ դեպքում բույսը կարող է չապրել տնային պայմաններում։ Դիպսիսը իրեն լավ է զգում լուսավոր և տաք սենյակներում, որտեղ չկան միջանցիկ քամիներ։ Որպեսզի այս «արմավենու» տերևները չդեղնեն, այն հարկավոր է հաճախակի ցողել։

5. Գիրուկ

5_result-24

Սա բոլորին հայտնի փողային ծառն է։ Այն կա գրեթե յուրաքանչյուր տանը կամ գրասենյակում, քանի որ բոլորովին քմահաճ չէ։ Գիրուկին կարելի է ոչ հաճախ ջրել, նաև այն անտարբեր է ջերմաստիճանային պայմանների և լուսավորության հանդեպ։ Միակ բանը որ պետք է հիշել՝ եթե Ձեր փողային ծառի տերևները սկսել են կարմրել, ապա պետք է բույսը տեղափոխել դեպի ստվեր։

Աղբյուրը՝ marketium.ru


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
5 սենյակային բույսեր, որոնք մաքրում են օդը
Անչափ գեղեցիկ վիդեո