Յուրաքանչյուր ոք յուրովի է համեմում իր կյանքը: Ավելին, մեթոդները կարող են և՛ օգտակար լինել օրգանիզմի համար, և՛ ուղղակի վնասակար: Մենք, անկասկած, առաջինի կողմնակիցն ենք, ինչը նշանակում է, որ խորհուրդ ենք տալիս համեմունքներ, որոնք ոչ միայն կարող են կծվություն հաղորդել ձեր ընկալիչներին, այլ նաև օգտակար լինել ձեր օրգանիզմին իրենց օգտակար հատկություններով:
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
Կայնեյան պղպեղ
Կայենյան պղպեղը արագացնում է նյութափոխանակությունը՝ շնորհիվ կապսաիցինի, որը բերանում այրոցի տպավորություն է առաջացնում, երբ այս համեմունքով համով սնունդ եք ուտում: Կապսաիցինը բարձրացնում է մարմնի ջերմաստիճանը, ինչը 5%-ով ավելացնում է նյութափոխանակությունը ուտելուց հետո մի քանի ժամվա ընթացքում։ Բացի այդ, կապսաիցինը արագացնում է ճարպերի օքսիդացումը մարմնում 16%-ով, ինչը թույլ է տալիս օրգանիզմին ակտիվորեն այրել ճարպերը: Կայենյան պղպեղը կարելի է օգտագործել ձուկը համեմելու համար, ինչպես նաև կարելի է խառնել կակաոյի հետ՝ տնական շոկոլադների վրա շաղ տալու համար:
Կոճապղպեղ
Կոճապղպեղը բրելավում է մարսողությունը և անհրաժեշտության դեպքում օգնում է հաղթահարել սրտխառնոցը: Նյութափոխանակության բարձրացումը տեղի է ունենում կոճապղպեղում պարունակվող կապսաիցինին շատ մոտ գինգերոլ նյութի շնորհիվ, որը ստիպում է մարմնին լրացուցիչ ջերմություն արտադրել։ Թեյ պատրաստելու համար օգտագործեք թարմ կոճապղպեղ կամ կոճապղպեղի փոշի: Բացի այդ, քերած կոճապղպեղի արմատը կարելի է ավելացնել շոգեխաշած բանջարեղենին կամ մսին, իսկ կոճապղպեղի փոշին՝ մարինադներին։
Քրքում
Քրքումը կոճապղպեղի ազգակիցն է և հնդկական խոհանոցի հիմնական բաղադրիչներից մեկը։ Այս բույսի արմատում պարունակվող կուրկումինը, որը համեմունքին տալիս է իրեն բնորոշ դեղին գույնը, ունի հակաբորբոքային և հակաօքսիդանտ հատկություններ։ Այս նյութը կանխում է նաև սրտի հիվանդությունների, քաղցկեղի, դեպրեսիայի և տարիքային նեյրոդեգեներատիվ հիվանդությունների զարգացումը։ Թեև քրքումի նյութափոխանակության ազդեցությունը ուսումնասիրվել է միայն կենդանիների վրա, հետազոտողները ենթադրում են, որ այն նպաստում է ճարպերի այրմանը` նվազեցնելով ինսուլինառեզիդենտությունը, որը կարևոր գործոն է քաշի ավելացման համար: Քրքումը լավ համադրվում է ապուրների, բրնձի և շոգեխաշած բանջարեղենի հետ։
Կարդացեք նաև՝ Նիհարել համեմունքների օգնությամբ․ ինչպես կարելի է անել դա
Դարչին
Դարչինը օգնում է նորմալացնել արյան ճնշումը և նվազեցնել գլյուկոզի մակարդակը, վատ խոլեստերինը և տրիգլիցերիդային ճարպերը, որոնք ազդում են սրտի աշխատանքի վրա: Դարչինի այս հատկությունները կապված են ինսուլինի ակտիվությունն ուժեղացնելու նրա ունակության հետ՝ դրանով իսկ օգնելով օրգանիզմին ավելի լավ կլանել շաքարը և, հետևաբար, կանխել դրա վերածումը ճարպի: Բացի թխվածքներից, դարչինը լավ է ավելացնել խնձորին և բնական յոգուրտին: Իսկ եթե տաք շոկոլադը համեմեք դարչինի և կայենյան պղպեղի խառնուրդով, ապա այն իսկական նյութափոխանակության կոկտեյլ կլինի ձեր օրգանիզմի համար։
Չաման
Վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ավելորդ քաշ ունեցող կանանց ամենօրյա չամանի օգտագործումը նվազեցնում է վատ խոլեստերինը և բարձրացնում լավ խոլեստերինը՝ օգնելով նվազեցնել քաշը և մարմնի զանգվածի ինդեքսը: Չամանի այս հատկությունը պայմանավորված է նրա ֆիտոստերոլների բարձր պարունակությամբ, որոնք կանխում են խոլեստերինի աբսորբցիան։ Չամանը ներառված է համեմունքների խառնուրդների մեջ, ինչպիսիք են չիլի, կարրի և չատնի: Այն հարմար է գրեթե բոլոր ուտեստների համար՝ տաք բանջարեղենի, մսի, ձկան և նույնիսկ աղանդերի համար: