fbpx

Գլխավորը, որ պետք է իմանալ քրքումի մասին

Քրքումը պարունակում է մեծ քանակությամբ քրքումին՝ միացություն, որի արդյունավետությունը գիտականորեն ապացուցված է քաղցկեղի, մանկական լեյկեմիայի, Քրոնի և Ալցհեյմերի հիվանդության կանխարգելման գործում: Քրքումը նաև հարուստ է կենսական նշանակություն ունեցող օգտակար հանքանյութերով՝ մանգան, մագնեզիում, կալցիում, վիտամին C, ցինկ և ֆոսֆոր: Այդ պատճառով այն պետք է առկա լինի ձեր ամենօրյա սննդակարգում:

Քրքումն իմ բոլոր ժամանակների սիրված համեմունքներից մեկն է, որը ես օգտագործում եմ խոհարարության մեջ՝ իր առողջարար զարմանալի հատկության պատճառով: Եկեք ուսումնասիրենք այս համեմունքը:

Ճիշտն ասած, ես չեմ կարող առանց քրքումի ապրել: Դա աներևակայելի առողջարար է, բայց մեր մշակույթում այնքան հաճախ է անտեսվում և թերագնահատվում, որ զարմացնում է ինձ: Հուսով եմ, այս հոդվածից հետո ձեր տեսակետներն ու կարծիքները արագ կփոխվեն՝ ի օգուտ այս դեղին համեմունքի օգտագործման:

Պատմության ընթացքում քրքումն օգտագործվել է մի քանի ոլորտներում՝ սկսած բժշկելու միջոցից մինչև գործվածքների ներկ: Քրքումի համը տաքացնող է, մի փոքր կծու և երբեմն դառը: Այն կոչվում է նաև «հնդկական զաֆրան»՝ իր հարուստ դեղնա-ոսկեգույն գույնի պատճառով, որը նման է կարմիր զաֆրանին:

Ինչպես օգտագործել քրքում

    • Որպես կարրիի մաս
    • Համեմել Միս / թռչնամիս / ձուկ / լոբի / տոֆու / տեմպե և այլն:
    • Համեմել տապակած բանջարեղենը:
    • Համեմել բրինձը, քվինոան, այլ ձավարեղեն / հատիկաընդեղեն:
    • Ավելացնել հումուսին:
    • Օգտագործել արգանակի մեջ, ինչպիսիք են ապուրները:
    • Ավելացնել սմուզիներին (ինչու ոչ):
    • Խմել կաթով:
    • Որպես սննդի բնական գունանյութ:

Ինչո՞ւ քրքում

Քրքումն ունի հզոր բուժիչ հատկություններ՝ շնորհիվ իր մեծ քանակությամբ սննդանյութերի, հակաօքսիդիչների, հակաբորբոքային միացությունների և ֆիտոնուտրիենտների, որոնք գիտնականները մանրազնին ուսումնասիրել են: Եվ դրանց օգուտները հաստատվել են, հատկապես քաղցկեղի կանխարգելման առումով: Դուք պետք է ուշադրություն դարձնեք քրքումին: Քրքումինը քրքումի հիմնական բաղադրիչն է և պատասխանատու է դրա բուժիչ հատկությունների համար: Քրքումն ու քրքումինը օգտագործվել են այսպիսի ուսումնասիրություններում․ բարելավելու IBD (աղիների բորբոքային հիվանդություն), Քրոնի հիվանդությունը, իմունային առողջությունը, ռևմատոիդ արթրիտը, ցիստիկ ֆիբրոզը, քաղցկեղի բջիջների աճի կանխարգելումը / ճնշումը, աղիքային քաղցկեղի կանխարգելումը, ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը / ուռուցքի աճը, շագանակագեղձի քաղցկեղի կանխարգելումը, երեխաների մոտ լեյկեմիայի ռիսկի նվազեցումը, լյարդի ֆունկցիայի բարելավումը, շաքարախտի, սրտանոթային հիվանդությունների / խոլեստերինի, վերքերի ապաքինում և Ալցհեյմերի հիվանդության կանխարգելում:

Քրքումը պարունակում է․

  • Մանգան
  • Երկաթ
  • Կալիում
  • Մագնեզիում
  • Ֆոսֆոր
  • Ցինկ
  • Պղինձ
  • Կալցիում
  • Վիտամին B | B6 (պիրիդոկին), B1 (թիամին), B2 (ռիբոֆլավին), B3 (նիասին), B9 (ֆոլաթթու)
  • Վիտամին C
  • Վիտամին E
  • Վիտամին K
  • Հակաօքսիդիչներ
  • Ֆիտոուտրիենտներ

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Գլխավորը, որ պետք է իմանալ քրքումի մասին
Ինչպես էմոցիոնալ առումով հեռանալ նրանից, ում հետ այլևս լինել չեք կարող