Նշաններ, որ կինը տալիս է տղամարդուն

Տղամարդկանց 70 տոկոսը չի կարողանում վերծանել ոչ մեկն այն նշաններից, որ իրեն փոխանցում է կինը:

ԻՐԱՐԻՑ ՀԵՌՈՒ ՄԱՏՆԵՐ

Նա առաջին ժամադրությանը լողափի կոշիկներո՞վ է եկել: Հաջողություն է: Իտալացի հոգեբան Մարկո Պակորին պնդում է. սեռական գրգռման պահին աճում է մկանային տոնուսը և կինը սկսում է ինքնաբերաբար շարժել ոտքերի մատները: Ստուգիր իտալացու տեսությունը:

ԱԶԴՐԵՐՈՎ ԱՂՋԻԿ

Նա (կանգնած կամ նստած) ազդրը մի քիչ առաջ է թեքել, ինչն ընդգծում է գոտկատեղը և տեսողական առումով երկարացնում է նրա ոտքերը: Դա տիպական ամուսնական խաղ է, կարծում է մարմնի լեզվի փորձագետ Ռոբերտ Ֆիպպսը:

ՀԱՎՍԱՐ, ԶԳԱՍՏ

Սթրեսի դեպքում սիրտը սկսում է ավելի արագ խփել, իսկ մկանները, այդ թվում` սեղմամկանը լարվում են: Դրա հետևանքով մենք ավելի ուղղահայաց դիրք ենք գրավում, երբ նստած ենք: Կնոջ կեցվածքի հանկարծակի բարելավումը հստակորեն ասում է` նրան նյարդայնացնում են քո խաղերը:

ՍՏԻ ԴԵՏԵԿՏՈՐ

Երբ ստում ես, սթրես ես ապրում, աճում է զարկերակային ճնշումը: Ամեն ինչից բացի, դա քթի ներքին նուրբ պատերին ծակծկոց և քորելու անհաղթահարելի ցանկություն է առաջացնում: Եթե աղջիկն անտարբեր է կոկայինի հանդեպ, բայց անընդհատ քիթն է շոշափում, դա կասկածելի է:

ԱՉՔԻՑ` ԱՉՔ

Անկեղծ ժպիտի (դա նաև Դյուշենի ժպիտ են կոչում` այն բացահայտողի անունով) «ստեղծմանը» մասնակցում են ոչ միայն շուրթերը, այլև աչքերի շուրջ մկանները: Եթե աղջկա մոտ նման բան ես տեսնում, կարող ես համբուրել: Իսկ եթե նրա աչքերն անշարժ են, իսկ ժպիտը համաչափ, հեռանալու ժամանակն է:

ՁԱՅՆԸ ԲԱՐՁՐԱՑՆԵԼ

Եթե կնոջ ձայնը հանկարծակի ցածրանում է, նա քեզ խաբում է, հավատացնում է հոգեբանության պրոֆեսոր Ռիչարդ Ուայզմենը: Այլ հարց է տեմբրը: Եթե նա խոսում է ցածր, թավշյա ձայնով, հաստատ գայթակղում է: Կամ էլ սառը գարեջուր է խմել:

ՇԵՂԱԿԻ ԵՍ ՆԱՅՈՒՄ

Նա գլուխը դեպի աջ է թեքել և դիպել է քո պարանոցին: Ակնարկում է, որ պատրաստ է ավելի մոտիկից ծանոթանալ, ասում է բրիտանացի հոգեբան Լորեյն Ադամսը: Նրան հասկացրու, որ ընկալել ես նրա նշանները` փաղաքշելով նրա մատների կողմնային հատվածները: Եվ աննկատ տաքսի պատվիրիր:

ԿԱՐԴԱ ՇՈՒՐԹԵՐՈՎ

Նախկին ռազմական քննիչ` «Ինչպես հայտնաբերել ստախոսին» գրքի հեղինակ Գրեգ Հարթլիի խոսքով, սուտը շրթունքներից արյան նահանջի է հանգեցնում: Ջեյմս Բոնդը կարողացել է կրկնակի գործակալ աղջկան բացահայտել այտը համբուրելիս սառը շրթունքներից: Դու էլ կկարողանաս:

ԹԱՐԹԻՉՆԵՐԸ ԹԱՐԹԵԼ

«Երբ մարդը խաբում է, կոպերի լորձաթաղանթը չորանում է և մեծանում է հաճախակի թարթումը», — ասում է Հարթլին: Եթե աղջիկը հավի ճտի նման թարթում է, նշանակում է` փորձում է խաբել քեզ: Իսկ եթե նաև սառը շրթունքներ ունի և ուռած քիթ, հիշո՞ւմ ես:

ՊՏՏՎՈՒՄ ԵՄ

Քո դիմաց նստած աղջիկը խոպոպը մատին է փաթաթում. «Դիպչիր ինձ»: Մազերը ձգում է, քաշքշում. «Ես ինձ հարմարավետ չեմ զգում քեզ հետ»:

ԱԿԱՆՋԻԴ ՕՂ ԱՐԱ

Եթե նա տրորում է ականջօղը, հետն էլ նրա դաստակը դեպի առաջ է նայում, նա սիրախաղ է սկսել քեզ հետ, վստահ է Ֆիպսը: Ականջը հո չի՞ կարող կես ժամ շարունակ քոր գալ:

Աղբյուրը՝ NEWS.am STYLE

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Նշաններ, որ կինը տալիս է տղամարդուն