✦ ՆՈՐ 3D ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
Ի՞նչ տեսք ունի քո 3D Աստղային Կրիստալը
Ընտրիր ծննդյանդ օրն ու ամիսը՝ տեսնելու քո անհատական 3D կոդը

Սննդաբաններն անվանել են 2025 թվականի 10 ամենաառողջարար սուպերսնունդները

Այս սուպերսնունդները ոչ միայն սննդարար են, այլև մատչելի, ունիվերսալ և հեշտ պատրաստվող։
Սիրո՞ւմ եք կարդալ Mediamag-ը
Ավելացրեք մեզ Google-ի ձեր նախընտրելի աղբյուրների թվում։
Ավելացնել Mediamag-ը

Թեև կան բազմաթիվ առողջարար սննդամթերքներ, որոշները՝ որոնք կոչվում են սուպերսնունդ, ավելի հարուստ են սննդարար նյութերով, քան մյուսները, առաջարկելով առավելագույն առողջական օգուտներ՝ նվազագույն կալորիաներով։ Ինչպես գրում է RealSimple-ը, Pollock Communications-ի և Today’s Dietitian-ի կողմից անցկացված ամենամյա ուսումնասիրության շրջանակներում 870 գրանցված դիետոլոգներ կազմել են 2025 թվականի 10 ամենաառողջ սուպերսննդամթերքների ցանկը։

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

1. Ֆերմենտացված սնունդ

Դրանց թվում են մածունը, յոգուրտը, թթու վարունգը, կիմչին և կոմբուչան։ Դրանք գովաբանվում են աղիքների առողջության համար իրենց անգնահատելի օգուտների համար։ Բացի այդ, շատ ֆերմենտացված սննդամթերքներ նաև բուսական ծագում ունեն և ունեն տպավորիչ իմունային օգուտներ:

2. Հատապտուղներ

Սննդաբանները խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել լոռամրգի, հապալասի և ազնվամորու վրա։ Հատապտուղները հակաօքսիդանտների, այդ թվում՝ վիտամին C-ի հիանալի աղբյուր են, ինչպես նաև պարունակում են հագեցնող մանրաթել և ունեն հակաբորբոքային հատկություններ:

3. Ոսկրային արգանակ

Ոսկրային արգանակը կոլագենի հիանալի աղբյուր է, որը կարևոր է առողջ մազերի, եղունգների և մաշկի համար։ Այն նաև հարուստ է սպիտակուցով, որը կօգնի ձեզ կուշտ մնալ և ամուր ոսկորներ կառուցել։

4. Սերմեր

Առավել սննդարար նյութերով հարուստ տարբերակներից են չիա սերմերը և կանեփի սերմերը։ Դրանք լի են հակաօքսիդանտներով և մանրաթելերով, ուստի նպաստում են առողջ մարսողությանը, իջեցնում են խոլեստերինը, կայունացնում արյան մեջ շաքարի մակարդակը և սնունդ ընդունելուց հետո ապահովում են հագեցվածության զգացում։

5. Ավոկադո

Ավոկադոն ունի բազմաթիվ սննդային օգուտներ, այդ թվում՝ առողջ ճարպեր, մանրաթել և վիտամին K: Երբ այս սննդարար նյութերը համակցվում են, դրանք նպաստում են սրտի առողջությանը, բարելավում են սննդանյութերի կլանումը և խթանում ուղեղի առողջությունը:

Կարդացեք նաև՝ Առողջության համար ամենաշատ հակաօքսիդանտ պարունակող մրգեր և հատապտուղներ. TOP-6

6. Տերևավոր կանաչեղեն

Սննդաբանները խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել սպանախին, որը երկաթի և կալիումի հիանալի աղբյուր է, ինչը այն դարձնում է լավագույն ընտրություն նրանց համար, ովքեր ցանկանում են աջակցել մկանների գործառույթին կամ էներգիայի մակարդակին։

7. Ընկույզներ

Նուշը և հունական ընկույզը ամենաառողջարար սննդամթերքներից են, որոնք կարող եք ուտել։ Օրինակ՝ նուշը պարունակում է մեծ քանակությամբ սպիտակուց, մանրաթել և մագնեզիում, որը նպաստում է մկանների ամրապնդմանը, աղիքների առողջության բարելավմանը և բորբոքումների նվազեցմանը: Հունական ընկույզը հարուստ է օմեգա-3 ճարպաթթուներով, որոնք կարող են օգնել նվազեցնել բորբոքումը, և նաև սպիտակուցի աղբյուր են։

8. Հին հացահատիկներ

Հին հացահատիկները հացահատիկների ընտանիք են, որը ներառում է սննդարար տեսակներ, ինչպիսիք են վարսակը և սորգոն: Անկախ նրանից, թե որ հացահատիկն եք ընտրում, դուք կստանաք սննդարար նյութեր, ինչպիսիք են սպիտակուցը, մանրաթելը և հակաօքսիդանտները։

9. Կանաչ թեյ

Այն հարուստ է հակաօքսիդանտներով, ինչը թույլ է տալիս նվազեցնել օքսիդատիվ սթրեսը, դանդաղեցնել բջիջների ծերացումը և պահպանել աղիքային առողջությունը։ Կանաչ թեյը նաև նպաստում է ուղեղի աշխատանքին և սրտի առողջությանը։

10. Լոբազգիներ

Դրանք ներառում են, օրինակ, ոլոռ, լոբի, ոսպ և սիսեռ։ Այս ցանկում ներառված շատ սննդամթերքների նման, լոբազգիները պարունակում են բազմազան սննդարար նյութեր, այդ թվում՝ սպիտակուցներ, մանրաթելեր և տարբեր միկրոէլեմենտներ, այդ թվում՝ երկաթ, կալիում և ֆոլաթթու։

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
Սննդաբաններն անվանել են 2025 թվականի 10 ամենաառողջարար սուպերսնունդները
11 լուսանկարներ, որոնք կատարվել են նախքան հարսանեկան դիմահարդարումը և հետո։ Փեսացուն չի ճանաչի
🏠 Գլխավոր ✨ Գեղեցիկ 💥 Թեստեր 🎉 Ժամանց