Ապրիլի 23-ը սիմվոլիկ թիվ է համաշխարհային գրականության համար: Այդ օրը, 1616թ. կյանքից հեռացել են Սերվանտեսը, Շեքսպիրը և Ինկա Գարսիլասո դե լա Վեգան: Ապրիլի 23-ին նաև ծնվել կամ մահացել են այլ հանրաճանաչ գրողներ, ինչպիսիք են՝ Մորիս Դրյուոն, Կ.Լակսնեսսը, Վլադիմիր Նաբոկովը և այլն:
Այդ իսկ պատճառով ապրիլի 23-ը ՄԱԿ-ի կողմից ընտրվել է որպես գրքի և նրա հեղինակների տոնակատարությունների օր ամբողջ աշխարհով և նաև ընտրվել է նրա համար, որպեսզի ոգեշնչել մարդկանց՝ հատկապես երիտասարդությանը, բացահայտելու իրենց համար կարդալու հաճույքն ու օգտակարությունը: Տոնը կոչվում է «Գրքի և հեղինակային իրավունքների համաշխարհային օր»:
Ինչպես կասեր Սայաթ Նովան. «Գիր սիրե, ղալամ սիրե, դավթար սիրե»:
Ապրիլի 23-ին գրքի օրվա հետ զուգահեռ նշվում է նաև հեղինակային իրավունքների օրը: Հեղինակային իրավունքներ, որոնց խախտումների դառը արդյունքը ես ինքս եմ զգացել իմ մաշկի վրա:
Առիթից օգտվելով, խորհուրդ եմ տալիս կարդալ նաև հեղինակային իրավունքների հետ կապված իմ այլ գրառումներին.
- Ա՜խ այդ չարաբաստիկ COPYPASTE -երը
- Հակագրագողություն կամ Anticopypasters Միացե՛ք
- Ինչպես է Google-ը գտնում գրագողերին
- Չարի՞ք թե բարիք կամ նորից COPYPAST?
- Կոչ բոլոր հայ բլոգերներին և ֆեյսբուքի օգտվողներին
և այլն: