fbpx
Գլխավոր ՇՓՈՒՄ ԳԵՂԵՑԻԿԻ ՀԵՏ ՀԱՆՐԱՃԱՆԱՉ ՄԱՐԴԻԿ Կուբայի հեղափոխության Մեծն կոմանդանտե Էրնեստո Չե Գևարայի 15 մեջբերումները

Կուբայի հեղափոխության Մեծն կոմանդանտե Էրնեստո Չե Գևարայի 15 մեջբերումները

1928թ. հունիսի 14-ին ծնվել է հայտնի հեղափոխական և Կուբայի հեղափոխության կոմանդանտե Էրնեստո Չե Գևարան: Գրավիչ ինտելեկտուալը գրեթե միշտ և պրակտիկորեն բոլորի վրա նույն տպավորությունն էր թողնում՝ խելացի, վճռական և կարեկցել կարողացող մարդու տպավորություն: Կուբայի հեղափոխությունը իր հաղթանակի համար շատ բաներով պարտական է հենց դոկտոր Գևարային:

Ձեզ ենք ներկայացնում Չէ Գևարայի մի քանի կարկառուն մտքեր:

Եթե դուք կարողանաք առանց խոչընդոտ որևէ ճանապարհ գտնել, ապա ամենայն հավանականությամբ այն ոչ մի տեղ չտանող ճանապարհ է:

Լռությունը՝ վեճի շարունակությունն է այլ միջոցներով:

Տխուր է ընկերներ չունենալը, բայց ավելի տխուր է թշնամի չունենալը:

Շատ բանի հասնելու համար, դուք պետք է կորցնեք ամեն ինչ:

Խիզախելով ծիծաղելի թվալ, կուզեի ասել, որ իրական հեղափոխականին շարժում է մեծ սերը: Հնարավոր չէ պատկերացնել մեծ հեղափոխական, ով չի ապրել այդ զգացմունքը:

Մենք չենք կարող վստահ լինել, որ մենք պետք է հանուն ինչ-որ բանի ապրել, մինչև պատրաստ չլինենք դրա համար տալ մեր կյանքը:

Դու եկար, որպեսզի ինձ սպանես: Խնդրում եմ, հանգստացիր և լավ նշան բռնիր: Դու տղամարդու ես սպանում (բառեր ասված մահվանից առաջ: Կա նաև ասվածի մեկ այլ տարբերակ. «Ես գիտեմ, որ եկել ես, որպեսզի սպանես ինձ: Կրակի՛ր, վախկոտ, դու ընդամենը մարդ կսպանես»):

Եթե ես պարտվեմ, ապա դա չի նշանակի, որ հնարավոր չէր հաղթել: Շատերն են պարտություն կրել փորձելով հաղթահարել Էվերեստի բարձունքը և վերջիվերջո Էվերեստը հաղթահարվեց:

Ավելի լավ է կանգնած մահանալ, քան ծնկաչոք ապրել:

Ես միշտ կերազեմ և չեմ դադարի, քանի դեռ ինձ չի կանգնեցրել փամփուշտը:

Ճակատագիրը վսեմ է և տխուր:

Ես չեմ վախենում զոհվել, քանի դեռ կողքս կա մեկը, ով կարող է բարձրացնել ատրճանակս և շարունակել կրակել:

Պետք է կարողանալ ավելի կոպիտ լինել՝ ներսումդ պահպանելով քնքշությունդ:

Մահը գերադասելի է ստրկությունից:

կարդացեք նաև

Ամենաուժեղ անհատականությունները համաձայն Կենդանակերպի նշանի

Աղեղնավոր Այս նշանը համարվում է ամենաուժեղը Կրակի տարրի բոլոր նշանների մեջ: Դրա ներկայացուցիչները գրեթե միշտ գիտեն, թե ինչպես վերահսկել հույզերը, չեն նեղվում մանրուքների պատճառով և...

ԹԵՍՏ ամենագետների համար

Պարտադիր չէ իմանալ ամեն ինչ և ամեն ինչի մասին: Բայց համաձայնվեք, որ հրաշալի է, երբ մտահորիզոնը լայն է՝ «ամենագետի» գլխում կա բոլոր հարցերի պատասխանը:...

Վախ կորոնավիրուսից. ինչու չպետք է վախենալ

Արդյո՞ք պետք է տեղեկացված և զգույշ լինել: Այո, իհարկե: Արժե՞ վախենալ: Ոչ: Այն ժամանակ, երբ հասարակությունը գտնվում է անորոշության և վախի մեջ, մենք սկսում ենք հիպերտոֆիզացված ուշադրությամբ...

Խորագիտական ԹԵՍՏ․ Կկարողանա՞ս անթերի անցնել այն

Խորագիտակ մարդը կարող է ճիշտ պատասխանել գրեթե յուրաքանչյուր հարցին: Ստուգեք Ձեր խորագիտակությունը՝ անցնելով մեր այս հերթական հետաքրքրաշարժ թեստը: Վերջում չմոռանաք սոցիալական ցանցերում արդյունքներով կիսվել Ձեր...

Ահա, թե ինչպիսի տեսք ունեին եվրոպական ամրոցները ավերակնների վերածվելուց առաջ

Էքսկուրսիա դեպի անցյալ: Կարանտինի պատճառով ճանապարհորդությունները չեղարկվել են, բայց ոչ ոք չի արգելում ձեզ վիրտուալ շրջագայության գնալ: Ի՞նչ կասեք, եթե առաջարկենք հիանալ Եվրոպայի ամենահիասքանչ դղյակներով...