fbpx

Wikipedia-ում հայտնաբերվել են բազմաթիվ փաստացի սխալներ

Ես միշտ մարդկանց զգուշացնում էի, որ պետք չէ հալած յուղի պես ընդունել Վիքիպեդիայի (Wikipedia) տված տեղեկությունները, սակայն շատերը չէին լսում, իսկ շատերն էլ իրոնիայով էին վերաբերվում ասածներիս: Եվ ահա ասածներիս ապացույց. ինչպես տեղեկանում ենք vesti.ru-ից, տարբեր հաստատությունների հասարակայնության հետ աշխատանքներ տանող 1284 մասնագետների միջև անցկացված հարցումը ի հայտ է բերել ահռելի թվով փաստացի սխալներ խոշորագույն առցանց հանրագիտարանում՝ Wikipedia-ում: Հետազոտության հեղինակների՝ հասարակության հետ կապերի Ամերիկյան միության (Public Relation Society of America) և Պենսիլվանիայի համալսարանի (Penn State) մասնագետների կարծիքով տվյալների խեղաթյուրման պրոբլեմը կարելի է լուծել կայքի ներքին քաղաքականության որոշ դրույթների փոփոխմամբ:

[notice]Wikipedia – խոշորագույն առցանց կամ ինտերնետ բազմալեզու հանրագիտարան է, որը ազատ տարածում ունի: Ստեղծվել է 2001 թ.: Այն շատ արագ հանրաճանաչություն դարձավ, և ի շնորհիվ տասնյակ հազարավոր կամավորների, դարձավ տարբեր թեմաներով հսկայական թվով հոդվածների շտեմարան: Վիքիպեդիայում կա ավելի քան 19 միլիոն հոդվածներ 270 լեզուներով: Այն ամեն ամիս այցելում են ավելի քան 400 միլիոն այցելու:[/notice]

Վիքիպեդիայի կարևորագույն առանձնահատկությունն այն է, որ այն ազատ խմբագրման հնարավորություն է տալիս յուրաքանչյուրին: Այդպիսի բաց խմբագրումը բերում է նրան, որ մեծ մասամբ հոդվածներում տեղ են գտնում սխալներ կամ միտումնավոր աղավաղումներ և փաստերի խեղաթյուրումներ: Դրա վառ օինակն է ադրբեջանցիների կողմից պարբերաբար ու հսկայական թվով պատմականորեն խեղաթյուրված հոդվածների ներմուծումը, կամ առկա հոդվածների խեղաթյուրումը խմբագրման միջոցով:

Կայքի ադմինիստրացիան շատ դանդաղ է արձագանքում հոդվածներում տեղ գտած սխալների մասին հաղորդագրություններին: Իսկ այդ ընթացքում ամերիկացիների հետազոտությունները ի հայտ են բերել ավելի քան 60% էական սխալների առկայություն (տե՛ս նկարը):

Եվ այսպիսով այս հետազոտությունները ևս մեկ ապացույցն էին այն բանի, որ չի կարելի Վիքիպեդիայի հոդվածները ընդունել որպես բացարձակ ճշմարտություն և նամանավանդ որպես գիտական փաստ: Սակայն մյուս կողմից, միլիոնավոր մարդիկ չգիտակցելով այս ամենը վիքիպեդիայի հոդվածները ընդունում են որպես փաստ: Եթե նայենք մեր՝ հայերիս տեանկյունից դա բերում է նրան, որ մենք սկսում ենք պարտություն պարտության հետևից կրել տեղեկատվական պատերազմում (այս մասին կարող եք կարդալ նաև իմ Պատերազմը ավարտված չէ: Այն թեժ փուլում է և ընթանում են դաժան մարտեր և Մեր հերթական խոշոր պարտությունը պատերազմում հոդվածներում):


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Wikipedia-ում հայտնաբերվել են բազմաթիվ փաստացի սխալներ
ԹԵՍՏ․ Սիրո մասին ո՞ր աֆորիզմն է Ձեզ համապատասխանում