fbpx

Զվարճալի տրամաբանական խնդիրներ, որոնք կցնցեն Ձեր միտքը

Ինչպես գիտեք, տրամաբանական խնդիրներն ու վարժությունները հրաշալի կերպով մարզում են ուղեղն ու միտքը։ Փորձեք լուծել ներքևում բերված տրամաբանական խնդիրները։ Դրանք միգուցե թվան Ձեզ հեշտ, իսկ միգուցե ստիպեն երկար «գլուխ կոտրել»։

1. Դժվարություններ ճանապարհին

Մի մարդ, երբ փոխում էր իր ավտոմեքենայի անիվը, պատահմամբ անիվն ամրացնող բոլոր պտուտակները գցում է կողուղու փոսը։ Այդտեղից հանել պտուտակները՝ ուղղակի անհնար էր։ Եվ վարորդը մտածում է, որ վերջ, նա մնաց ճանապարհին։ Բայց մոտակայքով անցնող մի երեխա նրան խորհուրդ է տալիս թե ինչ անել, ինչպես ամրացնել անիվները։ Վարորդը հետևում է խորհրդին և ավտոմեքենայով հեշտությամբ հասնում մինչև մոտակա ավտովերանորոգման կետ։ Ի՞նչ խորհուրդ տվեց երեխան։

Պատասխան

Մնացած անիվներից հանել մեկական պտուտակ և դրանցով ամրացնել չորորդը։

2. Ճագարներով վանդակներ

Դրսում շարքով դրված էին երեք վանդակ, որոնք ներկված էին տարբեր գույներով՝ կարմիր, դեղին և կանաչ։ Վանդակներում ապրում էին ճագարներ, ընդորում կանաչում դրանք կրկնակի ավելի շատ էին, քան դեղինում։ Մի անգամ ձախ վանդակից վերցրեցին հինգ ճագար, իսկ մնացածի կեսին տեղափոխեցին կարմիր վանդակ։ Գուշակեք, թե ի՞նչ գույնի էր ձախ վանդակը։

Պատասխան

Վանդակը դեղին էր։ Խնդիրը հուշում է, որ  կանաչ վանդակում ճագարները կրկնակի անգամ ավել էին, քան դեղինում, հետևաբար դրանք զույգ թվով էին։ Նրանից հետո, երբ դեղինից հանեցին հինգ ճագար, այնտեղ մնաց ևս զույգ թվով ճագար (քանի որ զույգը բաժանելը հեշտ է)։ Նշանակում է վերցնելուց առաջ, այնտեղ կար կենտ թվով ճագար։ Այսպիսով, ձախ վանդակը՝ կանաչն է։ Այն չի կարող լինել կարմիրը, ինչը երևում է խնդրի պայմանից։

3. Ո՞վ է մեղավոր

Ուշ երեկոյան, խաչմերուկներից մեկում, անհայտ մեքենան վրաերթի է ենթարկում մի մարդու և անհետանում։ Պահակային ոստիկանը ուշադրություն է դարձնում, որ ավտոմեքենան շարժվում էր մեծ արագությամբ։ Ոչ հեռվում գտնվող վեց ականատես տվեցին հակասական վկայություններ.

– Մեքենան կապույտ գույնի էր, ղեկին տղամարդ էր։

– Մեքենան շարժվում էր մեծ արագությամբ և անջատած լուսարձակներով։

– Մեքենան համարանիշներով էր և շարժվում էր ոչ մեծ արագությամբ։

– Մեքենան Մոսկվիչ էր և շարժվում էր անջատված լուսարձակներով։

– Մեքենան առանց համարների էր և ղեկին կին էր։

– Մեքենան «Պոբեդա էր», մոխրագույն։

Երբ կանգնացրեցին ավտոմեքենան, պարզվեց, որ միայն մեկ վկան է տվել ճիշտ վկայություն։ Մնացած հինգը՝ վկայել են մեկական ճիշտ և սխալ փաստերով։ Իմանալով դա, պարզեք մեքենայի մակնիշը, գույնը և արագությունը, ունե՞ր արդյոք համարանիշ, շարժվում էր լույսերը միացրա՞ծ, թե՞ անջատած և ով էր այն վարում՝ տղամա՞րդ, թե՞ կին։

 Պատասխան

Դա «Պոբեդա» ավտոմեքենա էր, մոխրագույն, համարանիշներով, իսկ վարորդն էլ կին էր։ Շարժվում էր այն մեծ արագությամբ և անջատած լուսարձակներով։ Կողմնորոշվում ենք պահակային ոստիկանի վկայությամբ՝ մեքենայի բարձր արագություն։ Եվ դրանից հետո, իմանալով, որ վկայությունը ցածր արագության մասին ի սկզբանե սխալ է, որոշում ենք մնացած տարբերակները։

4. Բոնուս

Ի՞նչ են անում Երկիր մոլորակի բոլոր մարդիկ միաժամանակ։

Պատասխան

Տարիք են առնում։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Զվարճալի տրամաբանական խնդիրներ, որոնք կցնցեն Ձեր միտքը
Արվեստ և գիտություն. ինտելեկտուալ ԹԵՍՏ, որը կհաղթահարի իսկական ինտելեկտուալ գուրուն