fbpx

Ինչու ենք վախենում փոփոխություններից. մտածողության 4 սխալ, որոնք խանգարում են փոխել կյանքը

Փոփոխությունները հազվադեպ են սահուն ընթանում. նույնիսկ ամենաանմեղ նորամուծությունները կարող են սթրեսի պատճառ դառնալ։ Թանկարժեք իր գնելը, տունդարձի նոր ճանապարհ ընտրելը, տեղափոխվելը կամ մասնագիտությունը փոխելու որոշում կայացնելը. այս ամենը միշտ վախեցնում է։ Հարմարավետության գոտուց դուրս գալու ցանկացած փորձ ուղեղը հաճախ ընկալում է որպես վտանգավոր իրավիճակ։

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Մենք կարծես նախապես մեզ տրամադրում ենք տագնապի, թեև վախի համար ռացիոնալ հիմքեր հաճախ չկան։ Այդ անհանգստությունն ու վախը ստիպում են մեզ դոփել տեղում, մինչդեռ կարող էինք փոխել մեր կյանքը դեպի լավը։ Բայց ինչո՞ւ է այդպես լինում, և արդյո՞ք միայն անվախ մարդիկ են ունակ խուսափել դրանից։

Ինչու է սարսափելի փոխել կյանքը. մտածողության հիմնական սխալները

Հոգեբան Միխայիլ Լաբկովսկին պարզաբանում է. խնդիրն այն է, որ մեր մտածողությունը հաճախ աղավաղում է իրականությունը, ինչը կոչվում է կոգնիտիվ աղավաղում։ Լավ նորությունն այն է, որ դրա դեմ կարելի է պայքարել։ Ստորև ներկայացված է հոգեբանական հակիրճ ստուգաթերթիկ (check-list), որը կօգնի հասկանալ, թե որտեղից է ծնվում փոփոխությունների վախը և ինչպես նվազեցնել այն։

1. Հազվադեպ հանդիպող վտանգների չափազանցում. ինչու է ուղեղը խուսափում փոփոխություններից

Մենք հակված ենք ավելի սուր արձագանքել այն իրադարձություններին, որոնք հազվադեպ են պատահում, բայց դրամատիկ են։ Լսելով ավիավթարի մասին՝ մարդը սկսում է վախենալ ինքնաթիռներից, թեև ամեն օր նստում է ավտոմեքենա, որն, ըստ վիճակագրության, շատ ավելի վտանգավոր է։ Նման աղավաղումը ստիպում է մեզ ցանկացած փոփոխություն դիտարկել որպես պոտենցիալ վտանգ։

Ինչպե՞ս օգնել ինքդ քեզ. հիշեցրե՛ք ձեզ վիճակագրության մասին. իրական վտանգը գրեթե միշտ ավելի փոքր է, քան թվում է։

2. «Սև ու սպիտակ» մտածողություն. ինչպես է այն ուժեղացնում վախը

Նման մտածելակերպ ունեցող մարդիկ կարծում են, որ արդյունքը կարող է լինել կա՛մ հաջողություն, կա՛մ ձախողում։ Նրանց համար ցանկացած վրիպում ընկալվում է որպես ճանապարհի վերջ։

Միացեք մեր Telegram ալիքին

Միանալ Telegram-ին

Ինչ անել. զարգացրե՛ք «մոխրագույն գոտին» տեսնելու հմտությունը. սովորե՛ք նկատել միջանկյալ տարբերակները և փորձին վերաբերվել որպես գործընթացի, այլ ոչ թե քննության։

Կարդացեք նաև՝ Վախեցնող փոփոխություններ, որոնք սպասվում են 30 տարեկանից հետո

3. Կատաստրոֆիզացիա. ինչու ենք վատագույնն ակնկալում, երբ կյանքը փոխվում է

Երբ ուղեղը նախապես գծում է ամենամռայլ սցենարը, ցանկացած փոփոխություն վտանգավոր է թվում։ Հետաքրքիր է, որ նման մարդիկ անգամ դրական փորձը կարող են բացասաբար մեկնաբանել։

Ինչպես աշխատել. իրադարձությունների վատագույն ելքին պատրաստ լինելն օգտակար է, բայց դրա վրա կենտրոնանալ պետք չէ։ Տվեք ձեզ հարց՝ «ո՞րն է ամենահավանական, այլ ոչ թե ամենասարսափելի բանը, որ կարող է տեղի ունենալ». սա արագ նվազեցնում է տագնապը։ «Ի՞նչ լավ բան սա կարող է ինձ տալ» հարցը նույնպես օգտակար է բացասական մեկնաբանությունները դադարեցնելու համար։

4. Ֆրուստրացիայի վախ. ինչու ենք վախենում հիասթափությունից

Երբեմն մեզ վախեցնում է ոչ թե բուն սխալը, այլ դրան հաջորդող ապրումները՝ հիասթափությունը, ամոթը, դժգոհությունը սեփական անձից։ Այդ պատճառով մարդը հաճախ նույնիսկ փորձ չի անում։

Ինչպե՞ս օգնել. թու՛յլ տվեք ձեզ թերանալ։ Փոփոխությունների համար պետք է ոչ թե պերֆեկցիոնիզմ, այլ ճկունություն։


Եվ կարևոր է հիշել. ինքդ քեզ սիրելը եսասիրություն չէ, այլ սեփական կարիքները լսելու և բարդ իրավիճակներում ինքդ քեզ աջակցելու կարողություն։ Սա նորից չվախենալու և վերջապես առաջ շարժվելու լավագույն միջոցն է։ Հաղթահարելով փոփոխությունների վախը՝ դուք կփոխեք ձեր կյանքը դեպի լավը։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

MediaMag

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
Ինչու ենք վախենում փոփոխություններից. մտածողության 4 սխալ, որոնք խանգարում են փոխել կյանքը
Բարի կարճամետրաժ մուլտֆիլմ
🏠 Գլխավոր Գեղեցիկ 🔥 Թեստեր 🎉 Ժամանց