fbpx

Տղան, ով հարուստ էր ձևանում Instagram-ում՝ ինքն էլ զարմացավ, թե որքան հեշտ է դա անել

Ահա թե ինչպես նա դա արեց։

19-ամյա վլոգերը, ով սոցիալական ցանցերում մեկ շաբաթ հարուստ էր ձևանում, նշում է, որ ինքն էլ էր ապշել, թե որքան հեշտ է դա անելը։

Լոնդոնյան յութուբեր Բայրոն Դենթոնը, ով հայտնի է իր «tbhbyron» ալիքով, Instagram-ում սկսեց ֆոտոշոփված լուսանկարներ հրապարակել։

Լուսանկարներում երևում էր, որ նա կրում է այնպիսի բրենդերի դիզայներական հագուստներ, ինչպիսիք են՝ Balenciaga և Off-White-ը, կատարում է գնումներ Louis Vuitton-ից և նստած է սեփական ինքնաթիռում, և նաև այն, ինչ սովորաբար անում են հարուստ մարդիկ, ինչը դուք սպասում եք տեսնել Instagram-ում՝ ինչպես ասենք հայտնիների մոտ։

Մեկշաբաթյա այդպիսի հրապարակումներից հետո Դենթոնը բացահայտեց ճշմարտությունը YouTube-ում։

INSIDER-ի հետ զրույցում Դենթոնը բացատրում է, որ իր փորձարկումը ոգեշնչված էր այլ յութուբերներից, այնպիսիք, ինչպիսիք են՝ Ջորջ Մեյսոնը, ով ավելի վաղ, այս տարի ձևացրել էր որ նա մեկ շաբաթով գնացել է երազանքների արձակուրդ անցկացնելու։

«Ես տեսել եմ շատ մարդկանց, որոնք ձևացնում էին իբր իրենք ինչ-որ բան են նշում և ընդհանրապես հրաշալի են անցկացնում ազատ ժամանակը։ Բայց ես մտածեցի, որ լավ կլիներ ընտրել մեկ այլ մոտեցում, – ասում է 19-ամյա վլոգերը։

Ես միշտ ինձ հարց էի տալիս, մի՞թե դրանում է հայտնիներով տարվածության պատճառը, որ նրանք կարող են իրենց թույլ տալ ապրել բոլորից լավ»։

Վլոգերը նշում է, որ նա օգտագործել է լուսանկարների  խմբագրման այնպիսի հավելվածներ, ինչպիսիք են FaceTune և PicsArt-ը, որպեսզի տեղադրի մեկ լուսանկարը մյուսի վրա և Adobe Photoshop Lightroom, որպեսզի «գունավորի վերջնական արդյունքը»։

Միջինում նրան անհրաժեշտ էր 45 րոպե՝ լուսանկավելուց մինչև խմբագրում, որպեսզի ստեղծի Instagram-ի յուրաքանչյուր հրապարակումը։

Դենթոնն ասում է, որ մարդկանց մեծ մասը չեն նկատել, որ իր լուսանկարները խմբագրված են։

Վլոգերի խոսքերով, նրա փորձարկման մեկ շաբաթվա ընթացքում մոտ 5 մարդ հաղորդագրություն է ուղարկել կամ մեկնաբանել իր հրապարակումը հետևյալ ոճով. «Սա իրական լուսանկար չէ, այնպես չէ՞»։

Բայց մնացած բոլորը հաճույքով կուլ են տվել սուտը, ասում է Դենթոնը։ Փաստացիորեն նույնիսկ իր ընտանիքի որոշ անդամներ նույնիսկ մեկնաբանել են իր հրապարակումները և հարցրել ծնողներից, թե ինչպես է նրան հաջողվել այդպես կտրուկ փոխել իր կյանքը։

Տղան ասում է, որ չնայած նրան, որ սկզբում իր Instagram-յան բաժանորդների թիվը շատ չէր փոխվել, սակայն մարդկանց ներգրավվածությունն իր հրապարակումներում՝ մեկնաբանությունների և լայքերի թիվը կտրուկ էր աճել։

«Նույնիսկ իմ ընկերներն էին հարցնում, թե որտեղի՞ց եմ ես վերցրել այդ բոլոր դիզայներական իրերը և կային բազմաթիվ բաժանորդների մեկնաբանություններ, որոնք հարցնում էին, թե արդյո՞ք ես վիճակախաղ եմ շահել, թե՞ նման մի բան», ասում է Դենթոնը։

Վլոգերի խոսքերով, երբ նա սկսեց հարուստ մարդու ավելի շատ գործողություններ ցուցադրել իր լուսանկարներում՝ սկսեց նաև ավելի մեծ թվով բաժանորդների հոսք։

Բայց վլոգերը կարծում է, որ մարդիկ զարմացած էին, որ նա հանկարածակի կարողացավ իրեն թույլ տալ այդպիսի ճոխ կյանք։

«Ես բավական բաց եմ իմ լսարանի առջև և չեմ վախենում պատմել իմ կյանքից ամեն ինչի մասին, հենց այդ պատճառով նրանց համար դա անսովոր էր», ասում է Դենթոնը։

Բայց տղան ապշել էր այն բանից, թե որքան հեշտ է հարուստ ձևանալը։

Դենթոնն ասում է, որ նա նաև զարմացած էր այն բանից, թե որքան մարդ հավատաց խմբագրված լուսանկարներին։

«Փորձարկումը ստիպեց ինձ կասկածել սոցիալական ցանցերում հայտնվող ամեն ինչի վրա, – ասում է վլոգերը, – արդյո՞ք շատ բարձրակարգ բլոգերներ են մեր օրերում իրականում ազնիվ և առանց ձևացնելու հասնում հաջողությունների»։

Ընդհանուր առմամբ, ինչպես նշում է 19-ամյա տղան, մարդկանց արձագանքն իր խոստովանությանը դրական էր։

Նրա հետևորդներից որոշները նույնիսկ խնդրեցին խմբագրել իրենց լուսանկարները և նրանց նույնպես դարձնել հարուստ։

Իսկ դուք ի՞նչ եք կարծում այդպիսի սոցիալական փորձարկման մասին։ Վստահո՞ւմ եք սոցիալական ցանցերին։

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:

viberԳրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Տղան, ով հարուստ էր ձևանում Instagram-ում՝ ինքն էլ զարմացավ, թե որքան հեշտ է դա անել
Ինտելեկտուալ թեստ։ Ստուգեք ձեր գիտելիքները